Մասնագիտությունը | Ֆարմացիա |
Կրթական ծրագրի անվանումը | Ֆարմացիա |
Ուսման տևողությունը | Մեկ տարի*, 60 ECTS կրեդիտ |
Շնորհվող որակավորումը | Ֆարմացիայի մագիստրոս |
Ուսումնառության լեզուն | Հայերեն |
Ուսուցման ձևը | Առկա |
Ուսման վարձը | 650 000 ՀՀ դրամ |
* 4 ենթակիսամյակներով: Ենթակիսամյակի տևողությունը 8 շաբաթ է, որն ամփոփվում է քննական շրջանով, իսկ վերջին ենթակիսամյակը՝ մագիստրոսական թեզի պաշտպանությամբ:
Ծրագիրը կազմված է հիմնական մասնագիտական դասընթացներից, ներառում է նաև մասնագիտական պրակտիկա:
Ընդունելության պահանջները
Ընդունելությունն անցկացվում է երկու փուլով:
1-ին փուլով ընդունելության մրցույթին մասնակցելու հնարավորություն ունեն ԵՊՀ բակալավրիատի նույն մասնագիտության (կրթական ծրագրի) վերջին երեք ուսումնական տարիների (ուսումնական տարիների հաշվարկը սկսում է գործող ուսումնական տարվանից) շրջանավարտները՝ ըստ իրենց ամփոփիչ ատեստավորման գնահատականի և դիպլոմի հավելվածում գրանցված միջին որակական գնահատականի (ՄՈԳ-ի):
1-ին փուլով դիմորդների ընդունելությունը կատարվում է առանց ընդունելության քննության, մրցութային կարգով՝ ատեստավորման գնահատականի և ՄՈԳ-ի շեմի հաշվառմամբ:
Տվյալ փուլում ընդունելության մուտքային պահանջները յուրաքանչյուր տարի սահմանվում են ռեկտորի հրամանով:
Ընդունելության 2-րդ փուլի դիմում-հայտեր ընդունվում են միայն «Ֆարմացիա», «Դեղագործություն», «Դեղագործական քիմիա», «Բուժական գործ» և «Ստոմատոլոգիա» բակալավրի կրթական ծրագրերի դիմորդներից, ինչպես նաև հարակից այն բակալավրի կրթական ծրագրերից, որոնց շրջանակում ուսումնասիրվել են «Կենսաբանություն», «Անատոմիա և ֆիզիոլոգիա» և «Կենսաքիմիա» դասընթացները:
Ընդունելության քննության անցկացման ձևաչափը՝ բանավոր:
2-րդ փուլի ընդունելության քննությունը կազմակերպվում է հետևյալ կերպ՝
«Ֆարմացիա», «Դեղագործություն», «Դեղագործական քիմիա», «Բուժական գործ» և «Ստոմատոլոգիա» բակալավրի կրթական ծրագրերից դիմորդների համար ընդունելությունը անցկացվում է հարցազրույցով,
հարակից այն բակալավրի կրթական ծրագրերից, որոնց շրջանակում ուսումնասիրվել են «Կենսաբանություն», «Անատոմիա և ֆիզիոլոգիա» և «Կենսաքիմիա» դասընթացները, դիմորդների համար ընդունելությունը անցկացվում է մասնագիտական բանավոր քննությամբ՝ նախօրոք տրված հարցաշարով:
Ընդունելության քննության հարցաշար և գրականության ցանկ
Բնական միացությունների քիմիա և կենսատեխնոլոգիա
- Ամինաթթուներ․ կառուցվածքը, անվանակարգությունն ու ֆիզիկաքիմիական հատկությունները
- Ամինաթթուների ստերեոքիմիան, համեմատական և բացարձակ կոնֆիգուրացիա
- Ամինաթթուների ստացման խառը քիմիաէնզիմատիկ եղանակը L-Met-ի օրինակով
- Ամինաթթուների ասիմետրիկ սինթեզ
- Ամինաթթուների անալիզի (նրբաշերտ, ԳՀՔ, ԲԱՀՔ) մեթոդները
- Պեպտիդներ, պեպտիդային կապ․ α-NH2, α-COOH խմբերի պաշտպանման մեթոդներ
- Ինսուլին, գլյուկագոն և օքսիտոցին պեպտիդների կենսաբանական ֆունկցիաները
- Պեպտիդային բնույթի հակաբիոտիկներ (գրամիցիդին C, տիրացիդին A, տիրացիդին B)
- Սպիտակուցների տարածական կառուցվածքը՝ առաջնային, երկրորդային, երրորդային և չորրորդային կառուցվածքներ
- Սպիտակուցների առաջնային կառուցվածքի որոշման էտապները․ թթվային և հիմնային հիդրոլիզ
- Ֆերմենտների դասակարգումը, կառուցվածքը և ակտիվության արտահայտման միավորները
- Ֆերմենտների ակտիվ կենտրոնի կառուցվածքի՝ Դիքսոնի մոդելը, դենատուրացիա
- Ֆերմենտային ռեակցիայի արագության կախվածությունը ջերմաստիճանից և միջավայրի pH-ից
- Կենսատեխնոլոգիական պրոցեսները և նրանց տեսակները՝ ստերիլ և ոչ ստերիլ, աէրոբ և անաէրոբ, պարբերական, կիսաանընդհատ և անընդհատ
- Ինժեներային էնզիմալոգիայի խնդիրները․ ֆերմենտների անջատման մեթոդները
- Ամինաթթուների կենսատեխնոլոգիական արտադրությունը
Գրականության ցանկ
- Սաղյան Ա. Ս., Ամինաթթուների, պեպտիդների և սպիտակուցների քիմիա, Երևան, ԵՊՀ հրատարակչություն, 2010 թ․, 476 էջ:
- Սաղյան Ա., Կենսատեխնոլոգիա․ դասագիրք, Երևան, ԵՊՀ հրատարակչություն, 2013 թ., 412 էջ։
- Якубке Х. Д., Аминокислоты, пептиды, белки, 1985, Москва.
- Артемьева Е. П., Аминокислоты и белки, 2006, Екатеринбург.
- Преображенскиий Н. А., Естигнеев Р. П., Химия биологичеки активных природных соединений, 1984, Москва.
- Елинов Н. П., Основы Биотехнологии, 600 с., изд. «НАУКА», СПб, 1995.
- Прищеп Т. И., Чувалин В. С., Зайков К. Л., Михалева Л. К., Основы фармакологической биотехнологии, Изд. "НТЛ", 2006.
- Орехов С. Н., Фармацевтическая биотехнологии, Изд. "ГЭОТАР-МЕДИА", 2009.
Դեղերի արտադրական տեխնոլոգիա
- Փոշիներ, պատրաստման առանձնահատկությունները (բացատրել դեղատոմսի օրինակով` ցուցակահսկվող նյութերի միանվագ և օրական դեղաչափերի հաշվարկ, պատրաստման առանձնահատկությունները)
- Իրական ջրային լուծույթների պատրաստման դեղատոմս (բացատրել դեղատոմսի օրինակով` միանվագ և օրական դեղաչափի հաշվարկ, առանձնահատկությունները)
- Կախույթների պատրաստում խիստ հիդրոֆոբ նյութերով (բացատրել դեղատոմսի օրինակով՝ միանվագ և օրական դեղաչափի հաշվարկ, առանձնահատկությունները)
- ԲՄՄ լուծույթներ, պատրաստման առանձնահատկությունները (բացատրել դեղատոմսի օրինակով)
- Ջրաթուրմեր, պատրաստման դեղատնային տեխնոլոգիան (բացատրել դեղատոմսի օրինակով՝ դեղաչափերի հաշվարկ, ԿՋ և այլ առանձնահատկություններ)
- Քսուքներ, պատրաստման դեղատնային տեխնոլոգիան (ըստ դեղատոմսի, առանձնահատկությունները, պատրաստման տեխնոլոգիան)
- Դեղամոմիկի պատրաստման դեղատոմս (դեղաչափերի հաշվարկ, հիմքի քանակի հաշվարկ, առանձնահատկությունները)
- Գալենային դեղապատրաստուկներ, ստացման տեսական հիմունքները և տեխնոլոգիական առանձնահատկությունները
- Նորհալենային պրեպարատների տեսակները․ հանուկների մաքրման մեթոդները
- Դեղահատերը որպես դեղաձևեր, դասակարգումն ու դեղահատավորման տեսական հիմունքները
- Դրաժե, միկրոդրաժե, սպանսուլաների ստացումը
- Պատիճներ և միկրոպատիճներ, դրանց տիպերն ու ստացման տեխնոլոգիան
- Ներարկման դեղաձևերի գործարանային արտադրությունը (լուծույթների պատրաստում, որակի հսկում, ոչ պիտանի ամպուլաների լուծույթի ռեգեներացում)
Գրականության ցանկ
- Դադայան Ա․, Գալենային և նորգալենային դեղապատրաստուկների արդյունաբերական արտադրությունը․ Ուսումնամեթոդական ձեռնարկ, Երևան, ԵՊՀ հրատ., 2021 թ․, 94 էջ:
- Հովհաննիսյան Ա. Մ., Մկրտչյան Գ. Ֆ., Կարծր դեղաձևերի պատրաստումը դեղատնային պայմաններում․ Ուսումնամեթոդական աշխատանք, Երևան, 2012 թ․։
- Հովհաննիսյան Ա. Մ.,Հեղուկ դեղաձևեր․ ուսումնական ձեռնարկ, Երևան, 2016 թ.։
- Հովհաննիսյան Ա. Մ., Մկրտչյան Գ. Ֆ., Փափուկ դեղաձևեր․ Ուսումնական ձեռնարկ, Երևան, 2019 թ.։
- Тихонов А. И., Ярных Т. Г., Технология лекарств. – Изд-во НФаУ. Золотые страницы. 2002.
- Краснюк И. И., Михайлова Г. В, Фармацевтическая технология. Технология лекарственных форм. под. ред. Учебник.. – М.: Академия, 2015.
- Муравьев И. А., Технология лекарств, том 1, М., «Медицина», 1980.
- Тенцова А. И., Руководство к лабораторным занятиям по заводской технологии лекарственных форм. М., «Медицина», 2007.
- Меншутина Н. В., Мишина Ю. В., и др. Инновационные технологии и оборудование фармацевтического производства. том.1, М. «БИНОМ», 2013.
- Чуешов В. И., Промышленная технология лекарств, том 1, Изд. НФАУ, 2002.
Դեղագիտական քիմիա (անալիզ)
- Անօրգանական դեղանյութերի իսկության հաստատման քիմիական եղանակները կատիոնների և անիոնների նստեցման ռեակցիաներով
- Դեղանյութերի քանակական որոշման թթվահիմնային տիտրման եղանակը (որպես օրինակ ներկայացնել նոսր քլորաջրածնական թթվի քանակական որոշման սխեման, գրել համապատասխան ռեակցիաների հավասարումները, նշել ինդիկատորը և հաշվել քլորաջրածնի պարունակությունը լուծույթում՝ համապատասխան տվյալների համաձայն)
- Դեղանյութերի քանակական որոշման վերօքս տիտրման եղանակը (որպես օրինակ ներկայացնել կալիումի պերմանգանատի քանակական որոշման սխեման, գրել համապատասխան ռեակցիաների հավասարումները, նշել ինդիկատորը և հաշվել կալիումի պերմանգանատի պարունակությունը պրեպարատում՝ համապատասխան տվյալների համաձայն)
- Դեղանյութերի քանակական որոշման կոմպլեքսոնոմետրիկ տիտրման եղանակը (որպես օրինակ ներկայացնել կալցիումի քլորիդի քանակական որոշման սխեման, գրել համապատասխան ռեակցիաների հավասարումները, նշել ինդիկատորը և հաշվել կալցիումի քլորիդի պարունակությունը պրեպարատում՝ համապատասխան տվյալների համաձայն)
- Սահմանային և ոչ սահմանային ածխաջրածինների դեղապրեպարատներ․ քլորէթիլ, հալոտան, յոդոֆորմ. իսկության հաստատումը, քանակական որոշումը
- Միատոմ, բազմատոմ սպիրտների դեղապրեպարատներ․ էթանոլ և գլիցերին. իսկության հաստատումը, քանակական որոշումը
- Ալդեհիդներ և դրանց ածանցյալների դեղապրեպարատներ․ ֆորմալդեհիդ և հեքսամեթիլենտետրամին. իսկության հաստատումը, քանակական որոշումը
Գրականության ցանկ
- Հակոբյան Ռ. Հ., Դեղագիտական քիմիա․ Դասագիրք բուհերի ուսանողների համար, Եր., 2010:
- Բալասանյան Մ. Գ., Ժամհարյան Ա. Գ., Աֆրիկյան Շ. Գ և ուրիշներ, Դեղագիտական քիմիա, ուսումնամեթոդական ձեռնարկ, մաս 1-ին, ԵՊԲՀ, Եր., 2014:
- Граник В. Г., Основы медицинской химии, М. «Вузовская книга», 2001.
- Зефирова О. Н., Зефиров Н. С., Медицинская химия. Методологические основы создания лекарственных препаратов.Вестн. Моск. ун-та. сер. 2. Химия. 2000. Т. 41. № 2.
Դեղաբանություն
- Դեղաբանություն և կապը հարևան գիտությունների հետ․ ֆարմակոդինամիկա, ֆարմակոկինետիկա, ֆարմակոթերապևտիկա, ֆարմակոգենետիկա, տոքսիկոլոգիա, ֆարմակոգնոզիա, ֆարմացիա, ֆարմակոէկոնոմիկա
- Ցավի դեղաբանական կարգավորումը․ ծայրամասային և կենտրոնական մեխանիզմով օժտված ցավազրկողներ, նրանց համեմատական բնութագրերը
- Տեղային անզգայացնողների դեղաբանական բնութագիրը
- Թմրաբեր և ոչ թմրաբեր ցավազրկողների դեղաբանական բնութագրերը
- Ընդհանուր անզգայացնողների (շնչառական և ոչ շնչառական) դեղաբանական բնութագիրը
- Վեգետատիվ նյարդային համակարգի դեղաբանությունը․ ունիվերսալ և մասնակի խոլինոմիմետիկների դեղաբանական բնութագրերը․ անուղղակի խոլինոմիմետիկների դեղաբանական բնութագիրը
- M- և N-խոլինոլիտիկների դեղաբանական բնութագրերը
- Ունիվերսալ և մասնակի ադրենոմիմետիկների դեղաբանական բնութագրերը
- Ադրենոմիմետիկների և սիմպաթոմիմետիկների համեմատական բնութագրերը
- α, β-ադրենոլիտիկների և սիմպաթոլիտիկների համեմատական դեղաբանական բնութագրերը
- Քնաբեր դեղերի դեղաբանական բնութագիրը
- Նեյրոլեպտիկների դեղաբանական բնութագիրը
- Տագնապամարիչների դեղաբանական բնութագիրը
- Հակադեպրեսանտների դեղաբանական բնութագիրը
- Հակաէպիլեպսային (հակացնցումային) և հակապարկինսոնյան դեղերի դեղաբանական բնութագիրը
- Ոչ ստերոիդային հակաբորբոքային դեղերի դեղաբանական բնութագիրը
- Կարդիոտոնիկ դեղերի դեղաբանական բնութագիրը
- Հակաառիթմային դեղերի դեղաբանական բնութագիրը
- Հակագերճնշումային դեղերի դեղաբանական բնութագիրը
- Հակահեղձուկային դեղերի դեղաբանական բնութագիրը
- Միզամուղ դեղերի դեղաբանական բնութագիրը
- Մանրէների բջջապատի սինթեզն ընկճող հակաբիոտիկների դեղաբանական բնութագիրը
- Մանրէների սպիտակուցի սինթեզն ընկճող հակաբիոտիկների դեղաբանական բնութագիրը
- Լայն սպեկտրի սինթետիկ հակամանրէային դեղերի դեղաբանական բնութագիրը
Գրականության ցանկ
- Харкевич Д. А., Фармакология, Учебник, двенадцатое издание, «ГЭОТАРМЕДИА», 2017.
- Гудман, Джилман. Клиническая фармакология, Москва, Практика, X издание, 2006.
- Венгеровский А. И., Курс лекций по фармакологии, учебное пособие, М. ИФ «Физико-математическая литература», 2006.
- Крыжановский С. А., Клиническая фармакология. М. Мастерство: Высшая школа, 2001.
- Люльман Х., Мор К., Хайн Л. Наглядная фармакология, издательство “Мир”, 2008.
- Садин. Руководство к практическим занятиям по фармакологии с рецептурой. Иваново, 2008.
- Машковский М. Д., Лекарственные средства. 15 издание, Москва “Новая волна”, 2005.
- Bertram G. Katzung. Basic and clinical pharmacology. 12th edition, Mc Graw Hill, 2012.
- David E. Golan, Principles of pharmacology. The pathophysiologic basis of drug therapy. Fourth edition, Wolters Kluwer, 2017.
- Janet L. Stringer, Basic Concepts in Pharmacology: What You Need to Know for Each Drug Class, Fourth Edition, 2011.
- Joghi S., Gowder T., Pharmacology and Therapeutics, 2014.
- Gallelli L, Pharmacology, 2012.
- Ritter J.M, Lewis L.D., Mant T.G.K., Ferro A. A Textbook of Clinical Pharmacology &Therapeutics, 2008.
Դեղագործության կազմակերպում և էկոնոմիկա
- Դեղագործական համակարգ, դրա կառուցվածքը
- Հանրային դեղատուն, դրա հիմնական խնդիրն ու գործառույթները
- Դեղագետի դերը ինքնաբուժման կառավարման գործընթացում
- Դեղագործական գործունեություն․ գործունեություններ, որոնք իրականացվում են միայն դեղագետների և դեղագործների կողմից
- Դեղի՝ որպես յուրահատուկ սպառողական ապրանքի առանձնահատկությունները
- Դեղերի անվանումները
Գրականության ցանկ
- Սահակյան Ա. Ե., Դեղագործական գործունեության կառավարումը․ դեղագործական գործունեության կազմակերպումը և կարգավորումը: Մաս I, Երևան, ԵՊՀ հրատ., 2019, 284 էջ:
- Лоскутовой Е. Е., Управление и экономика фармации. Под редадакцией Москва, 2008, 400 с.
- Багировой В. Л., Управление и экономика фармации. Под редакцией Москва. 2004, 713 с.
Ախտաբանական ֆիզիոլոգիա
- Բջջի վնասման ախտաֆիզիոլոգիա
- Ծայրամասային արյան շրջանառության խանգարումների ախտաֆիզիոլոգիա
- Հիպօքսիա հասկացությունը. hիպօքսիայի դասակարգումը
- Բորբոքում․ բնորոշումը, պատճառները, զարգացման փուլերը․ տենդ
- Իմունային համակարգի ախտաֆիզիոլոգիա
- Ուռուցքային աճի ախտաֆիզիոլոգիա
- Շաքարային դիաբետ․ ճարպակալում․ այտուցներ
- Էլեկտրոլիտային փոխանակության խանգարումների ախտաբանություն
Գրականության ցանկ
- Ավետիսյան Ս. Ա. , Նավասարդյան Գ. Ա., Ախտաբանություն, ԵՊԲՀ 2020։
- Основы патологии заболеваний, в трех томах, по Роббинсу и Котрану, 2016 г.
- Pathologic basis of disease, Robbins, 9th edition․
Կոնտակտային տվյալներ
Էլհասցե՝ pharmacy@ysu.am
Կրթական ծրագրի ղեկավար՝ կ․գ․թ․, դոցենտ Ա. Մ. Հովհաննիսյան
Էլհասցե՝ anhovhannisyan@ysu.am