- Главная
- Faculty
- Институт физики
- Кафедра физики твердого тела
Кафедра физики твердого тела
Երևանի պետական համալսարանի պինդ մարմնի ֆիզիկայի ամբիոնը հիմնադրվել է 1956 թ. Ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետի ընդհանուր ֆիզիկայի ամբիոնի հիմքի վրա:
Ստեղծման օրվանից մինչև 1970 թ. այն կոչվել է Նյութի կառուցվածքի ամբիոն, 1970 թ.՝ վերանվանվել Պինդ մարմնի ֆիզիկայի ամբիոն: Ամբիոնի հիմնադիրը և առաջին վարիչը պրոֆեսոր Նորայր Մարգարի Քոչարյանն է: Հետագայում ամբիոնի վարիչներ են եղել՝ պրոֆեսորներ Պ. Հ. Բեզիրգանյանը (1960-1987 թթ.), Ա. Հ. Դուրգարյանը (1987-1989 թթ.), Կ. Գ. Թրունին (1989-1993 թթ.), Ժ. Մ. Ղազարյանը (1993-2000 թթ.), Ա. Ա. Կիրակոսյանը (2000-2018 թթ.): 2018 թվականից ամբիոնի վարիչը պրոֆեսոր Ա. Լ.Վարդանյանն է:
Պինդ մարմնի ֆիզիկայի ամբիոնի անմիջական աջակցությամբ ռենտգենյան հետազոտությունների լաբորատորիաներ են կազմակերպվել Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում, Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարանը:
80-ական թվականների կեսերին Պինդ մարմնի ֆիզիկայի ամբիոնը դարձել էր հզոր ուսումնագիտական և արտադրական կենտրոն, որտեղ աշխատում էին շուրջ 130 առաջատար մասնագետներ: Այդ տարիներին ամբիոնը եղել է նախկին ԽՍՀՄ-ում ռենտգենյան հետազոտությունները համակարգող գիտական կառույցը:
Վերջին երկու տասնամյակների ընթացքում ամբիոնում լայնորեն կատարվում են հետազոտություններ նանոֆիզիկայի ոլորտում, որը դարձել է նանոտեխնոլոգիաների կարևորագույն և հիմնարար գիտական ոլորտը և ձևավորում է ժամանակակից քվանտային և տեղեկատվական տեխնոլոգիաների, ինչպես նաև բարձրտեխնոլոգիական արտադրությունների գիտական հենքը:
Իր գոյության ընթացքում Պինդ մարմնի ֆիզիկայի ամբիոնը պատրաստել է շուրջ 120 գիտությունների թեկնածու և 25 գիտությունների դոկտոր: Ամբիոնի պատրաստած կադրերը այսօր էլ հաջողությամբ աշխատում են արտասահմանյան բազմաթիվ երկրների առաջատար գիտական հաստատություններում:
Ամբիոնի գործունեության տարիներին հրապարակվել են ավելի քան 1600 գիտական հոդվածներ, 20 մենագրություն և ուսումնական ձեռնարկ, ստացվել է 50 հեղինակային իրավունք: Մեկ աշխատանք արժանացել է ՀԽՍՀ պետական մրցանակի, մեկ աշխատանք՝ Հայաստանի կոմերիտմիության մրցանակի, և ևս 2 աշխատանք՝ ՀՀ նախագահի մրցանակի:
Պինդ մարմնի ֆիզիկայի ամբիոնն ունի գիտական մեծ կարևորության և կիրառական նշանակության ուսումնական պլաններ, որոնք շարունակաբար կատարելագործվում են և միտված են շարունակելու գիտահետազոտական աշխատանքները հաջողությամբ:
Сотрудники
Заведующий кафедрой, профессор
Профессор
Доцент
Преподаватель по часовой оплате
Преподаватель по часовой оплате