Тип:
Магистр
Профессия:
071401.02.7 - Էլեկտրոնիկա
Специализация:
071401.02.7 - Կիսահաղորդիչների ֆիզիկա և միկրոէլեկտրոնիկա
Присвоенная квалификация:
Ֆիզիկայի (Ճարտարագիտության) մագիստրոս
Учебный год программы:
2024/2025
Форма обучения:
Полная занятость
Язык обучения:
Հայերեն
1. Критерии/требования для поступления на программу
մագիստրատուրայի ընդունելությունը կազմակերպվում է ըստ ԵՊՀ առկա և հեռակա ուսուցմամբ մագիստրատուրայի 2022/2023 ուստարվա ընդունելության կանոնակարգերի՝ հաստատված ԵՊՀ ԳԽ-ի 2022 թ. մայիսի 26-ի նիստի № 9/2 որոշմամբ:
2. Цели (назначение)
• ուսանողին ծանոթացնել ժամանակակից կիսահաղորդչային միկրոէլեկտրոնիկայի հիմքում ընկած ֆիզիկական երևույթների, ինտեգրալ սխեմաների նախագծման, ճառագայթման կլանման և կիսահաղորդչից առաքվող ճառագայթման եղանակների և ֆիզիկական առանձնահատկությունների, գազի և կենսաքիմիական սենսորների աշխատանքի ֆիզի-կական հիմունքներին;
• ծանոթացնել պինդ մարմնում տեղի ունեցող պատահական պրոցեսներին, կիսահաղորդիչներում էլեկտրական աղմուկների հիմնական տեսակներին, աղմկային սպեկտրոսկոպիային և դիագնոստիկային;
• ծանոթացնել նանոչափային համակարգերի առանձնահատկություններին, դրանցում հոսանքի տեղափոխման մեխանիզմներին, չափային քվանտացման էությանը, չափային քվանտացված համակարգերին և դրանց էներգետիկ սպեկտրին, ածխածնային և մետաղօքսիդային նանոխողովակների ստացման տեխնոլոգիական մեթոդներին, դրանց հատկություններին, դրանցում ընթացող էլեկտրոնային երևույթներին և հնարավոր կիրառության բնագավառներին, մոլեկուլյար էլեկտրոնիկայի առանձնահատկություններին;
ֆիզիկական պրոցեսների մոդելավորմանը:

3. Образовательные результаты программы
- ներկայացնելու հիմնական կիսահաղորդչային նյութերի տեսակներն ու առանձնահատկությունները, կիսահաղորդչային սարքերում ընթացող ֆիզիկական և քիմիական երևույթների օգտագործման մեթոդները, միկրո- և նանոէլեկտրոնիկայում այդ նյութերի օգտագործման հեռանկարները,
- պարզաբանելու ինտեգրալ սխեմաների նախագծման հիմուքները, ընտրելու ինտեգրալ սխեմաների մակարդակները, ստրատեգիաները, գնահատելու ինտեգրալ սխեմաների տնտեսական շահավետությունը, վերլուծելու տարբեր անալոգային սխեմաների պարա-մետրերը,
- ձևակերպելու կիսահաղորդչի կողմից Էլեկտրամագնիսական ալիքների կլանման և ճառագայթման մեխանիզմները և առանձնահատկությունները, օպտոէլեկտրոնային զույգի՝ օպտրոնի գործողության սկզբունքը, սպեկտրի տարբեր տիրույթի ֆոտոընդունիչների աշխատանքի սկզբունքը և առանձնահատկությունները, բացատրելու արեգակնային մոդուլի աշխատանքի սկզբունքները,
- մեկնաբանելու գազային և կենսաքիմիական սենսորների աշխատանքի ֆիզիկական հիմունքները, պինդմարմնային նյութերի հիման վրա ստեղծվող տվիչների առանձնահատկությունները, կիրառման բնագավառները,
- պարզաբանելու պոտենցիալ արգելքներ և քվանտային փոսեր ունեցող միկրոէլեկտրոնային քվանտաչափային կառուցվածքները, քվանտային փոսերով կիսահաղորդչային կառուցվածքի էներգետիկ սպեկտրը,
- բացատրելու կիսահաղորդչային կառուցվածքների, չիպի, բազմաչիպ մոդուլների, գերմեծ ինտեգրալ սխեմաների նախագծման առանձնահատկությունները, ժամանակակից ինտեգրալային ՄԴԿ սխեմաների տարատեսակները, սխեմաների մշակման ավտոմատացված նախագծման համակարգչային ծրագրերը,
- պարզաբանելու նանոչափային համակարգերի էլեկտրական, մագնիսական, մեխանիկական և օպտիկական հատկությունները, էլեկտրաֆիզիկական, վիճակագրական, էլեկտրական ազդանշանի հզորության, ջերմահեռացման, տեխնոլոգիական բնույթի, միջմիացումների հետ կապված և այլ բնույթի սահմանափակումները, նանոչափային համակարգերում էլեկտրական հոսանքի անցման մեխանիզմները, չափային քվանտացումը, ներկայացնելու նանոկառուցվածքների ստացման տեխնոլոգիական եղանակները, նանոկառուցվածքների կիրառության բնագավառները, ածխածնային և մետաղօքսիդային նանոխողովակների ստացման մեթոդները, նանոխողովակներում ընթացող էլեկտրոնային երևույթները, մոլեկուլային էլեկտրոնիկայի առանձնահատկությունները:
- կիրառել կիսահաղորդիչների մակերևույթին, բաժանման սահմանում և ծավալում, ինչպես նաև կիսահաղորդչային սարքերում ընթացող ֆիզիկական և քիմիական երևույթները տարբեր նշանակման միկրո- և նանոէլեկտրոնային սարքերի նախագծման և պատրաստման համար,
- իրականացնել ինտեգրալ սխեմաների նախագծում, ինտեգրալ սխեմաների տնտեսական շահավետության գնահատում, տարբեր անալոգային սխեմաների պարամետրերի վերլուծություն,
- կիրառել կիսահաղորդչի կողմից Էլեկտրամագնիսական ալիքների կլանման և ճառագայթման մեխանիզմների և առանձնահատկությունների իմացությունը սպեկտրի տարբեր տիրույթի ֆոտոընդունիչների, ճառագայթիչների, օպտրոնի և արեգակնային մոդուլի պարամետրերի վերլուծություն և նախագծման համար,
- կիրառել գազային և կենսաքիմիական սենսորների աշխատանքի և պինդմարմնային նյութերի հիման վրա ստեղծվող տվիչների առանձնահատկություններ մասին գիտելիքները դրանց նախագծման և պարամետրերի համակարգչային մոդելավորման համար,
- կիրառել կիսահաղորդչային կառուցվածքների, չիպի, բազմաչիպ մոդուլների, գերմեծ ինտեգրալ սխեմաների մասին գիտելիքները ժամանակակից ինտեգրալային ՄԴԿ սխեմաների նախագծման և դրանց ավտոմատացված նախագծման համակարգչային ծրագրերի մշակման համար,
- կիրառել պատահական պրոցեսների և ֆլուկտուացիաների մեխանիզմները, կիսահաղոր-դիչներում աղմուկների տեսակները վերլուծելու համար, կիսահաղորդիչներում էլեկտրական հոսանքի ֆլուկտուացիաների առաջացման ֆիզիկական մեխանիզմները և դրանց կապը կիսահաղորդչի ծավալում և կիսահաղորդիչ-սահմանակցող միջավայր բաժանման սահմանի վրա ընթացող պրոցեսները բացահայտելու համար, մշակել կիսահաղորդչային սարքերի պարամետրերի գնահատման աղմկային սպեկտրասկոպիայի մեթոդներ,
- օգտագործել նանոչափային համակարգերի էլեկտրական, մագնիսական, մեխանիկական և օպտիկական հատկությունների մասին գիտելիքները էլեկտրաֆիզիկական, վիճակագրական, էլեկտրական ազդանշանի հզորության, ջերմահեռացման, տեխնոլոգիական բնույթի, միջմիացումների հետ կապված և այլ բնույթի սահմանափակումների գնահատման համար, կիրառել չափային քվանտացման առանձնահատկությունները նանոկառուցվածքներում (նանոխողովակներ, մոլեկուլյար անցումներ և այլն) ընթացող էլեկտրոնային երևույթները նկարագրելու և մոդելավորելու համար:
- տարբեր աղբյուրներից տեղեկատվություն հայթայթելու և վերլուծելու, կիրառելու գիտելիքները գործնական աշխատանքում, ձևակերպելու և լուծելու առանձին խնդրներ,
- պատրաստելու գիտական զեկուցումներ, վերլուծելու և ներկայացնելու հետազոտությունների արդյունքները, վարելու գիտական բանավեճեր:
- աշխատելու հետազոտական խմբում և ղեկավարելու այն
4. Способ оценки
Տվյալ ծրագրի սահմանում դասընթացներն ըստ գնահատման ձևի բաժանվում են 4 խմբի՝
ա) Եզրափակիչ գնահատումով
Եզրափակիչ գնահատումով դասընթացի գնահատման պարտադիր բաղադրիչներն են 2 ընթացիկ (6-8 միավոր) և եզրափակիչ քննությունները (7-9 միավոր), իսկ մյուս բաղադրիչներից (ընթացիկ ստուգումներ (0-6 միավոր), ինքնուրույն աշխատանք (0-6 միավոր), մասնակցություն (0-3 միավոր)) առնվազն մեկն ընտրում է դասավանդող դասախոսը և տեղեկացնում է ուսանողներին կիսամյակի սկզբում:
բ) Առանց եզրափակիչ գնահատման
Առանց եզրափակիչ գնահատման դասընթացի գնահատման պարտադիր բաղադրիչներն են 2 ընթացիկ քննությունները (7-9 միավոր), իսկ մյուս բաղադրիչներից (ընթացիկ ստուգումներ (0-8 միավոր), ինքնուրույն աշխատանք (0-8 միավոր), մասնակցություն (0-3 միավոր)) առնվազն երկուսն ընտրում է դասավանդող դասախոսը և տեղեկացնում է ուսանողներին կիսամյակի սկզբում:
գ) Առանց ընթացիկ քննությունների գնահատման
Առանց ընթացիկ քննությունների գնահատման դասընթացի գնահատման պարտադիր բաղադրիչ է եզրափակիչ քննությունը (7-9 միավոր), իսկ մյուս բաղադրիչներից (ընթացիկ ստուգումներ (0-8 միավոր), ինքնուրույն աշխատանք (0-8 միավոր), մասնակցություն (0-3 միավոր)) առնվազն երկուսն ընտրում է դասավանդող դասախոսը և տեղեկացնում է ուսանողներին կիսամյակի սկզբում:
դ) Ստուգարքային:
Անցկացվում է բանավոր հարցման ձևով:

5. Возможности будущей карьеры выпускников
Շրջանավարտները հնարավորություն ունեն աշխատելու «National Instruments»-ի և ՀՀ ՏՏ ոլորտի ձեռնարկություններում և այդ ոլորտի արտասահմանյան ձեռնարկությունների մասնաճյուղերում, «Synopsys» և «Cisco» ընկերություններում, ԵՊՀ ֆիզիկայի ինստիտուտի գիտահետազոտական լաբորատորիաներում, ՀՀ ԳԱԱ ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի, ֆիզիկական հետազոտությունների, Երևանի ֆիզիկայի ինստիտուտներում:
Ծրագրի շրջանավարտները կարող են շարունակել ուսումն ասպիրանտուրայում:
Ծրագրի շրջանավարտները կարող են շարունակել ուսումն ասպիրանտուրայում:
6. Ресурсы и формы для поддержки обучения
Ուսանողներին հասանելի դասագրքեր, ուսումնական ձեռնարկներ, էլեկտրոնային դասախոսություններ, համացանցային նյութեր: Դասավանդման ձևերը՝ սովորական լսարանային և էլեկտրոնային գրատախտակի օգնությամբ: Ամբիոնին կից գործում է “Կիսահաղորդչային սարքերի և նանոտեխնոլոգիաների կենտրոն”, որի շրջանակներում ուսանողները հնարավորություն ունեն ձեռք բերելու գործնական հմտություններ ինչպես կիսահաղորդչային միկրո-, այնպես էլ նանոէլեկտրոնիկայի բնագավառում:
7. Образовательные стандарты или ориентиры программы, используемые для разработки программы
Ծրագիրը մշակելիս հիմք են ընդունվել ՀՀ բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության պետական կրթական չափորոշիչները և կրթական ծրագրերը, ինչպես նաև ԵՊՀ գիտական խորհրդի հաստատված ԵՊՀ մագիստրոսական կրթական ծրագրի կաուցվածքը և բովանդակությունը:
Համեմատվել և հաշվի են առնվել մի շարք արտասահմանյան բուհերի փորձառությունը և մագիստրոսական ծրագրերի նմանատիպ կրթական չափորոշիչներն ու առարկայական հենանիշերը:
Համեմատվել և հաշվի են առնվել մի շարք արտասահմանյան բուհերի փորձառությունը և մագիստրոսական ծրագրերի նմանատիպ կրթական չափորոշիչներն ու առարկայական հենանիշերը:
8. Требования к академическому персоналу
Բարձր մասնագիտական որակավորում, դասախոսական և գիտական աշխատանքի երկարամյա փորձ, մանկավարժական և հոգեբանական հմտություններ:
9. Подробнее о программе
Չկան