Тип:
Бакалавр
Профессия:
055102.02.6 - Ռադիոֆիզիկա
Специализация:
055102.02.6 - Ռադիոֆիզիկա և համակարգչային տեխնոլոգիաներ
Присвоенная квалификация:
Ֆիզիկայի բակալավր
Учебный год программы:
2024/2025
Форма обучения:
Полная занятость
Язык обучения:
Հայերեն
1. Критерии/требования для поступления на программу
Ընդունելությունը կատարվում է ըստ «ՀՀ պետական և ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունելության (ըստ բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերի) կարգի»։
Ընդունելության քննությունների ցանկը՝ ըստ առարկաների
1. Ֆիզիկա
2. Մաթեմատիկա
Ընդունելության քննությունների ցանկը՝ ըստ առարկաների
1. Ֆիզիկա
2. Մաթեմատիկա
2. Цели (назначение)
· պատրաստել ռադիոհաճախային և համակարգչային տեխնոլոգիաների բնագավառներում արդի գիտության նվաճումները յուրացրած որակյալ կադրեր՝ ունակ ըմբռնելու դրանց զարգացման հեռանկարները,
· ուսանողներին ծանոթացնել ռադիո և միկրոալիքային տիրույթներում ֆիզիկական խնդիրների համակարգչային մեդելավորման և նախագծման սկզբունքներին և դրանց առանձնահատկություններին, ինչպես նաև զարգացնել ամբողջական նախագծերի իրականացման ունակություններ,
· ուսանողներին հաղորդել հեռահաղորդակցության և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներին վերաբերող հիմնարար գիտելիքներ:

3. Образовательные результаты программы
- ներկայացնելու ռադիոհաճախային և համակարգչային տեխնոլոգիաներին առնչվող ֆիզիկական երևույթները, պրոցեսները,
- ձևակերպելու միկրոալիքային, տերահերցային և օպտիկական տիրույթներում էլեկտրամագնիսական ալիքների գեներացման, տարածման և ընդունման առանձնահատկությունները, հիմնախնդիրները, ներկայացնելու դրանց լուծման ուղիներին,
- բացատրելու նյութի հետ սպեկտրի մետրային, սանտիմետրային և միլիմետրային տիրույթներում էլեկտրամագնիսական ալիքների փոխազդեցության առանձնահատկությունները և գիտության ու տեխնիկայի տարբեր բնագավառներում դրանց կիրառման հնարավորությունները,
- տարբերակելու տարբեր նյութերի կողմից ռադիոալիքների կլանման և ճառագայթման մեխանիզմները և առանձնահատկությունները, ռադիոտիրույթի աղբյուրների (գեներատորներ, Ճառագայթիչ անտենաներ, ռեզոնատորներ և այլն) և ընդունիչների (դիոդներ, ընդունիչ անտենաներ, ալիքատարներ և այլն) գործողության սկզբունքները, տարբեր ալիքի երկարության մազերների և ֆոտոընդունիչների աշխատանքի սկզբունքները և առանձնահատկությունները,
- վերլուծելու ժամանակակից կապի համակարգերի էլեկտրոնիկայի և հանգույցների ռադիոտեխնիկական (անալոգային/թվային) ու սխեմատիկ լուծումները,
- պարզաբանելու անլար (օր.՝ բջջային) և լարային (օր.՝ օպտիկամալուխային) կապի համակարգերում առկա հիմնախնդիրներն ու ուղենշելու դրանց լուծման եղանակները,
- ներկայացնելու տվյալների փոխանցման ժամանակակից համակարգերի կառուցման սկզբունքները, համակարգչային ցանցերի կառուցման, շահագործման և կառավարման գործընթացներում,
- դասակարգելու տեղեկատվության մշակման և հաղորդման տեսական հիմունքները, կոդավորման և մոդուլման եղանակները,
- կիրառելու ռադիոհաճախային և համակարգչային տեխնոլոգիաների ոլորտին առնչվող անհրաժեշտ մաթեմատիկական ապարատը,
- գործարկելու գիտության, արտադրության, անվտանգության ու ռազմական ոլորտներում կիրառվող ժամակակից ռադիոֆիզիկական սարքերը,
- կիրառելու ժամանակակից ծրագրավորման լեզուներ և ծրագրային փաթեթներ ռադիոհաճախային համակարգերի նախագծման և կառուցման ընթացքում,
- գործարկելու ռադիոֆիզիկական խնդիրների համակարգչային նմանակման ժամանակակից համակարգչային ծրագրերը,
- կիրառելու համակարգչային մոդելավորման և նմանակման ծրագրային փաթեթները ԳԲՀ տիրույթի սարքերի արդիական հանգույցների (ալիքատարներ, ռեզոնատորներ, ֆիլտրեր և այլն) նախագծման և պահանջվող պարամետրերի ապահովման գործընթացներում,
- էլեկտրամագնիսական ալիքների փոխանցման եղանակների գործադրմամբ բարելավելու ռադիոընդունիչների, ճառագայթիչների հիմնական պարամետրերը կապի համակարգերի առանձին հանգույցներում,
- Գնահատելու փոխհամաձայնության և համատեղելիության գործընթացները նախագծային սարքերում,
- օգտվելով տեղեկատվության ժամանակակից աղբյուրներից (տպագիր և առցանց գրականություն), դասակարգելու և վերլուծելու գործնական խնդիրները՝ կիրառական լուծումներ առաջարկելու համար,
- վերլուծելու և ներկայացնելու գիտական հետազոտությունների արդյունքները, պատրաստելու զեկուցումներ, վարելու գիտական սեմինարներ,
- հաջողությամբ ինտեգրվելու և աշխատելու գիտահետազոտական խմբերում,
- ուղղորդվելու մասնագիտական էթիկայի կանոներով,
4. Способ оценки
Ելնելով կրթական ծրագրի ուսումնական պլանով նախատեսված դասընթացների (ուսումնական մոդուլների) աշխատածավալից, պարապմունքի ձևից, դասավանդման մեթոդներից և հաշվի առնելով դասընթացի կարևորության աստիճանը ուսանողի մասնագիտական գիտելիքների և կարողությունների ձևավորման մեջ՝ դասընթացներն ըստ գնահատման ձևի բաժանվում են 4 խմբի՝ ա) Եզրափակիչ գնահատումով դասընթացի համար Նախատեսված են 2 ընթացիկ քննություններ՝ յուրաքանչյուրը, առավելագույնը 4 միավոր, ընթացիկ ստուգումներ՝ առավելագույնը 2 միավոր, մասնակցություն՝ առավելագույնը 2 միավոր։ 2 ընթացիկ քննությունները գրավոր են, յուրաքանչյուրը՝ 4 միավոր առավելագույն արժեքով: Հարցատոմսը պարունակում է 4 հարց, յուրաքանչյուրը` 1 միավոր: Միավորների քայլը 0,5 է: Եզրափակիչ քննությունը բանավոր է, 8 միավոր առավելագույն արժեքով: Հարցատոմսը պարունակում է 4 հարց, յուրաքանչյուրը` 2 միավոր: Միավորների քայլը 0,5 է: Ընթացիկ ստուգումների ձևաչափը որոշում է դասախոսը՝ դասընթացի պլանում զետեղելով և տեղեկացնում է ուսանողներին կիսամյակի սկզբում ։ Մասնակցությունը գնահատվում է առավելագույնը 2 միավոր։
բ) Առանց եզրափակիչ գնահատման դասընթացի համար
Նախատեսված են 2 ընթացիկ քննություններ՝ առավելագույնը 9 միավոր, ընթացիկ ստուգումներ՝ առավելագույնը 5 միավոր, ինքնուրույն աշխատանք՝ առավելագույնը 4 միավոր, մասնակցություն՝ առավելագույնը 2 միավոր։ 2 ընթացիկ քննությունները գրավոր են, 1-ին ընթացիկը՝ 5 միավոր առավելագույն արժեքով, 2-րդը՝ 4 միավոր առավելագույն արժեքով: Հարցատոմսը պարունակում է համապատասխանաբար 5 և 4 հարց, յուրաքանչյուրը` 1 միավոր: Միավորների քայլը 0,5 է: Ընթացիկ ստուգումների և ինքնուրույն աշխատանքի ձևաչափը որոշում է դասախոսը՝ դասընթացի պլանում զետեղելով և տեղեկացնում է ուսանողներին կիսամյակի սկզբում։ Մասնակցությունը գնահատվում է առավելագույնը 2 միավոր, ըստ սանդղակի։ գ) Առանց ընթացիկ քննությունների գնահատման դասընթացի համար Նախատեսված է 1 եզրափակիչ քննություն՝ առավելագույնը 9 միավոր, ընթացիկ ստուգումներ՝ առավելագույնը 5 միավոր, ինքնուրույն աշխատանք՝ առավելագույնը 4 միավոր, մասնակցություն՝ առավելագույնը 2 միավոր։ Եզրափակիչ քննությունը բանավոր է, 9 միավոր առավելագույն արժեքով: Հարցատոմսը պարունակում է 3 հարց, յուրաքանչյուրը` 3 միավոր: Միավորների քայլը 0,5 է: Ընթացիկ ստուգումների և ինքնուրույն աշխատանքի ձևաչափը որոշում է դասախոսը՝ դասընթացի պլանում զետեղելով և տեղեկացնում է ուսանողներին կիսամյակի սկզբում ։ Մասնակցությունը գնահատվում է առավելագույնը 2 միավոր, ըստ սանդղակի։ դ) ստուգարքային Ստուգարքն անցկացվում է բանավոր հարցման ձևով`անցած նյութի հիման վրա:
ՀԲ ներառող դասընթացի դեպքում երկու ընթացիկ քննություններից մեկի գնահատականը համարվում է հետազոտական աշխատանքի արդյունք։

5. Возможности будущей карьеры выпускников
Շրջանավարտները կարող են աշխատել ՀՀ ՏՏ և կապի ոլորտի, ավտոմատացման, նախագծման, շահագործման, տեղեկատվության անվտանգության ոլորտներին առնչվող ձեռնարկություններում, ՀՀ ԳԱԱ ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի, ֆիզիկական հետազոտությունների, Երևանի ֆիզիկայի ինստիտուտներում, ինչպես նաև ոլորտի արտասահմանյան ձեռնարկությունների գրեթե բոլոր մասնաճյուղերում:
6. Ресурсы и формы для поддержки обучения
Ուսանողներին հասանելի են տպագիր դասագրքեր, ուսումնական ձեռնարկներ, էլեկտրոնային դասախոսություններ, համացանցային նյութեր:
Դասավանդման ձևերը՝ սովորական լսարանային և էլեկտրոնային գրատախտակների օգնությամբ, լաբորատոր սարքավորումնեով, ինչպես նաև ինտերակտիվ (ներառյալ առցանց) դասավանդման տարբերակներ:
Դասավանդման ձևերը՝ սովորական լսարանային և էլեկտրոնային գրատախտակների օգնությամբ, լաբորատոր սարքավորումնեով, ինչպես նաև ինտերակտիվ (ներառյալ առցանց) դասավանդման տարբերակներ:
7. Образовательные стандарты или ориентиры программы, используемые для разработки программы
Ծրագիրը մշակելիս հիմք են ընդունվել ՀՀ բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության պետական կրթական չափորոշիչները և կրթական ծրագրերը, ինչպես նաև ԵՊՀ գիտական խորհրդի կողմից հաստատված «ԵՊՀ կրթական ծրագրի կաուցվածքը և բովանդակությունը»:
Համեմատվել և հաշվի են առնվել արտասահմանյան հետևյալ ուսումնական ծրագրերի նմանատիպ կրթական չափորոշիչները և առարկայական հենանիշերը՝
• Massachusetts Institute of Technology:(Electrical Engeenering and Computer Science ,
• University of California, Los Angeles: (Electrical and Computer Engineering ,
• Jacobs University: (Electrical and Computer Engineering ,
• Technical University of Munich: (Department of Electrical and Computer Engineering ,
• ETH Zurich (Swiss Federal Institute of Technology in Zürich): (Dept. of Information Technology and Electrical Engineering , ,
• Singapore Institute of Technology: (Electronics and Data Engineering (Joint programme with Technical University of Munich) https://www.singaporetech.edu.sg/undergraduate-programmes/electronics-a… ,
• Seoul National University: (Dept. of Electrical and Computer Engineering .

8. Требования к академическому персоналу
1. Ընդհանուր կարողություններ
Դասավանդման/մանկավարժական
· ուսանողակենտրոն կրթամեթոդական դասավանդման կարողություն,
· դասավանդման ինտերակտիվ և նորարական մեթոդների մշակման և կիրառման կարողություն:
Հետազոտական
· հետազոտության մեթոդաբանության քանակական և որակական իմացություն,
· հետազոտական նախագծեր մշակելու, իրականացնելու և ղեկավարելու կարողություն:
ՏՏ կիրառություն
· բազային, համակարգչային հմտություններ,
· ինտերակտիվ և հեռավար դասանցկացման հմտություններ:
2. Մասնագիտական կարողություններ
· գիտության և տեխնոլոգիական զարգացման ժամանակակից միտումների համատեքստում բնագավառի զարգացման հիմնախնդիրները հասկանալու, վերլուծելու և մեկնաբանելու կարողություն,
· համակարգչային մոդելավորման, սարքերի ծրագրավորման և նյութագիտության, հեռահաղորդականության և ազդանշաների մշակման արդի հիմնախնդիրների և ժամանակակից միտումների մասին գիտելիքներ,
· բնագիտական բնագավառի մեթոդական և կիրառական բնույթի խնդիրների ուսումնասիրման կարողություն:
3. Ընդհանուր պահանջներ
· գիտական աստիճան և/կամ ՀՀ կամ արտերկրյա բուհում ստացած մագիստրոսի կոչում ֆիզիկայի կամ հարակից ոլորտում,
· վերջին 5 տարում առնվազն մեկ գիտական և/կամ մեթոդական հրատարակության առկայություն,
· վերջին 5 տարում առնվազն մեկ մասնակցություն միջազգային գիտաժողովների և/կամ աշխատաժողովների,
· վերջին 5 տարվա ընթացքում մասնակցություն տեղական կամ միջազգային վերապատրաստումներին և/կամ մասնագիտական որակավորման բարձրացման դասընթացների:

9. Подробнее о программе
չկան