- Главная
- Faculty
- Факультет европейских языков и коммуникации
- Кафедра романской филологии
Кафедра романской филологии
Ռոմանական բանասիրության ամբիոնը ձևավորվել է ռոմանագերմանական ամբիոնի հիմքի վրա, որը ստեղծվել է 1991 թ․ և անցել զարգացման արգասավոր ուղի: Ի սկզբանե ամբիոնն ապահովել է երեք օտար լեզուների՝ ֆրանսերենի, իսպաներենի և իտալերենի դասավանդում, իսկ 2007 թվականից մագիստրատուրայում դասավանդվում է նաև պորտուգալերեն: 2009 թ․ ստեղծվել է ֆրանսիական բանասիրության ամբիոնը, և այդ ժամանակից ի վեր ռոմանական բանասիրության ամբիոնն ապահովում է միայն ռոմանական երեք լեզուների՝ իսպաներենի, իտալերենի, պորտուգալերենի դասավանդումը:
Ռոմանական բանասիրության ամբիոնի առաջին վարիչը եղել է ճանաչված ֆրանսիագետ, բանասիրության դոկտոր, երջանկահիշատակ պրոֆեսոր Արմանդ Նազարյանը, որին հաջորդել են անվանի այնպիսի մասնագետներ, ինչպիսիք են Ամալյա Մուրադյանը, Նվարդ Վարդանյանը, Զավեն Հարությունյանը և Վահան Սարգսյանը: Նրանցից յուրաքանչյուրն իր արժանի ներդրումն ունի ամբիոնի կայացման գործում: 2011 թվականից ամբիոնը ղեկավարում է բ.գ.դ., պրոֆեսոր Հասմիկ Բաղդասարյանը:
Այսօր ամբիոնը գործունեություն է ծավալում մի քանի հիմնական ուղղություններով՝ ուսումնական, ուսումնամեթոդական, գիտական և թարգմանական: Ամբիոնում կատարվում են գիտահետազոտական տարբեր աշխատանքներ, որոնք ներառում են գիտական հետաքրքրությունների լայն շրջանակ և առնչվում են ռոմանական բանասիրության տարբեր հիմնահարցերի՝ իմաստաբանության, դարձվածաբանության, առածաբանության, գործաբանության, թարգմանաբանության, ոճագիտության, նշանագիտության, միջմշակութային հաղորդակցման տեսագործնական տարբեր խնդիրների և այլն:
Վերջին տարիներին ամբիոնի դասախոսները զեկուցումներով հանդես են եկել հանրապետական ու միջազգային մի շարք գիտաժողովներում, հրատարակել են ուսումնամեթոդական մի շարք ձեռնարկներ, բուհական դասագրքեր, մենագրություններ, ուսումնաօժանդակ նյութեր, գիտամեթոդական հոդվածներ, որոնցից շատերը տպագրվել են բարձր ազդեցության գործակից ունեցող պարբերականներում: Ամբիոնի դասախոսների ջանքերով հայերեն են թարգմանվել իսպանական և լատինամերիկյան գրականության մի շարք երկեր: Ամբիոնն ունի նշանակալի ձեռքբերումներ նաև բառարանագրության ոլորտում:
Ռոմանական բանասիրության ամբիոնի մշտական ուշադրության կենտրոնում է կրթական ծրագրերի մշակման և կատարելագործման հարցը՝ հաշվի առնելով աշխատաշուկայի արդի պահանջները: Ամբիոնի իրականացրած կրթական ծրագրերի գլխավոր նպատակներից է միջմշակութային հաղորդակցության ոլորտի այնպիսի մասնագետների պատրաստումը, որոնք օժտված կլինեն հասարակական-քաղաքական, իրավաբանական, դիվանագիտական և գործարար հաղորդակցության իսպաներենի (իտալերենի) լեզվաոճական, ազգամշակութային և գործաբանական առանձնահատկությունները վերլուծելու և գործնականում կիրառելու, ինչպես նաև գրավոր և բանավոր թարգմանություններ կատարելու կարողություններով ու հմտություններով:
Ամբիոնն իրականացնում է «Անգլերեն լեզու, իսպաներեն լեզու և հաղորդակցություն», «Անգլերեն լեզու, իտալերեն լեզու և հաղորդակցություն» բակալավրիատական կրթական ծրագրերը։
Ռոմանական բանասիրության ամբիոնն ակտիվորեն համագործակցում է արտասահմանյան հեղինակավոր համալսարանների հետ (Մադրիդի Կոմպլուտենսե համալսարան, Գրանադայի, Վալյադոլիդի, Կադիսի, Վալենսիայի, Ալմերիայի, Կա Ֆոսկարիի, Պերուջայի, Բոլոնիայի, Հայդելբերգի և այլն)՝ իրագործելով տարբեր ծրագրեր: Գրանադայի համալսարանի հետ համագործակցության շրջանակում ամբիոնին կից գործում է իսպաներեն լեզվի և մշակույթի կենտրոն, որի կարևոր նպատակներից է երկու համալսարանների միջև բազմաբնույթ գործունեության ծավալումը:
Իսպանագիտական ուսումնասիրությունների հայտնի կենտրոնի՝ Սերվանտեսի ինստիտուտի հետ ամբիոնը կազմակերպում է «Իսպաներենը որպես օտար լեզու» դիպլոմի (DELE) որակավորման միջազգային քննություններ, իսկ Սիենայի համալսարանի հետ՝ իտալերենի որակավորման քննություններ՝ ըստ «Լեզուների իմացության/իրազեկության համաեվրոպական համակարգի» չափանիշների:
Ամբիոնն ունի իտալերենի և իսպաներենի ժամանակակից կաբինետներ, մասնագիտական հարուստ գրադարան, որը մշտապես համալրվում է նոր հրատարակություններով և ապահովված է օտար լեզուների դասավանդման տեխնիկական արդի միջոցներով:
Ամբիոնում աշխատում է Իտալիայի ԱԳՆ-ից գործուղված դասախոս, որի դերն առանձնահատուկ կարևորվում է ուսանողների բանավոր խոսքի հմտությունների զարգացման առումով: Ամբիոնը սերտորեն համագործակցում է նաև Հայաստանում Իսպանիայի Թագավորության Հյուպատոսության, Իտալիայի Հանրապետության և Արգենտինայի Հանրապետության դեսպանությունների հետ՝ իրագործելով բազմաբնույթ մշակութային միջոցառումներ:
Ամբիոնի գործունեության կարևոր օղակներից են թարգմանության տեսական և գործնական խնդիրների քննությունը, ինչպես նաև «Ծաղիկ թարգմանությանց» մատենաշարի հրատարակումը, որոնց նպատակն է խրախուսել և ուղղորդել ուսանողների թարգմանական կարողությունները: Ուսումնառության տարիներին ուսանողները հնարավորություն ունեն ոչ միայն ծանոթանալու թարգմանաբանության՝ որպես գիտության հիմնախնդիրներին ու հիմնական հասկացություններին, այլ նաև նման մատենաշարի հրատարակմամբ գործնականում կիրառելու և զարգացնելու իրենց թարգմանական հմտություններն ու կարողությունները:
Сотрудники
Заведующий кафедрой, профессор
Доцент
Доцент
Доцент
Доцент
Доцент
Ассистент
Ассистент
Преподаватель
Преподаватель
Преподаватель
Преподаватель
Преподаватель
Преподаватель
Преподаватель
Преподаватель
Преподаватель
Преподаватель
Преподаватель
Преподаватель