ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի «Սերվիս» կրթական ծրագրի չորրորդ կուրսի ուսանողները «PR-ը և գովազդը սերվիսում» դասընթացի շրջանակում Սերվիսի ամբիոնի դասախոս Իրինա Սահակյանի ղեկավարությամբ ներկայացրին Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի առաջխաղացման ծրագիրը՝ ուղղված ֆակուլտետի 90-ամյակին նվիրված «90-ամյա գերազանցություն» խորագրով միջոցառման գովազդին և հանրահռչակմանը։
Ծրագրի շրջանակում կիրառվել են մարքեթինգային հաղորդակցման երկու գործիքներ՝ գովազդը և PR-ը, հստակեցվել ֆակուլտետի ներկայիս դիրքը շուկայում, ինչպես նաև ներկայացվել առաջխաղացման համար անհրաժեշտ քայլերը: Ծրագրի ավարտին ընտրվեցին գովազդային հիմնական բանաձևը, գովազդի սեգմենտը և գովազդի տեսակները։
Սերվիսի ամբիոնի վարիչ Սեյրան Սուվարյանը կարևորեց այսօրինակ միջոցառումների դերը գործնական պարապմունքներին կիրառական նշանակություն հաղորդելու տեսանկյունից: