Тип:
Бакалавр
Профессия:
022801.02.6 - Արևելագիտություն
Специализация:
022801.02.6 - Թյուրքագիտություն
Присвоенная квалификация:
Արևելագիտության բակալավր
Учебный год программы:
2024/2025
Форма обучения:
Полная занятость
Язык обучения:
Հայերեն
1. Критерии/требования для поступления на программу
Դիմորդների ընդունելությունն իրականացվում է ՀՀ Կառավարության հաստատած «ՀՀ պետական և ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունելության (ըստ բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերի) կարգ»-ի համաձայն։
2. Цели (назначение)
1. Պատրաստել թուրքերենի և ադրբեջաներենի գրական, գիտական, խոսակցական բառապաշարին տիրապետող մասնագետներ,
2. Ձևավորել հստակ պատկերացում Թուրքիայի և Ադրբեջանի (մասնավորապես հարավկովկասյան և մերձավորարևելյան) պատմության և արդի քաղաքականության հիմնահարցերի մասին

3. Образовательные результаты программы
- Լուսաբանելու թյուրքալեզու պետությունների (Սելջուկյան սուլթանության, Օսմանյան կայսրության, Թուրքիայի Հանրապետության, Ադրբեջանի Հանրապետության) պատմության հիմնահարցերը:
- Քննարկելու թյուրքական ու մուսուլմանական մշակութային արեալի՝ միջգիտակարգային ուսումնասիրման ժամանակակից մեթոդաբանական մոտեցումները և ծառայեցնելու դրանք ՀՀ պետական շահերին:
- Ներկայացնելու տեղեկատվություն թյուրքական լեզուների պատմության, հնչյունական, քերականական, բառապաշարային առանձնահատկությունների մասին:
- Ներկայացնելու տեղեկատվություն գրականագիտության, համաշխարհային և թյուրքալեզու ժողովուրդների գրականության պատմության վերաբերյալ:
- Ներկայացնելու գիտական տեղեկատվություն թյուրքական ժողովուրդների ծագումնաբանության, թյուրքալեզու պետությունների աշխարհագրական միջավայրի առանձնահատկությունների մասին:
- Միջմշակութային և ազգամիջյան հարաբերությունների ներդաշնակման, ՀՀ համար առաջնահերթություն ներկայացնող խնդիրների ընկալման և համապատասխան նախադեպերի քննության հենքի վրա մասնակցելու «թյուրքական աշխարհի» և հայության հաղորդակցման մեխանիզմների մշակմանը:
- Կիրառելու թուրքերենի և ադրբեջաներենի քերականական և հնչյունական համակարգերի ու բառապաշարի (մասնավորապես՝ եզրաբանության) առանձնահատկությունների իմացությունը:
- Օգտագործելու ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաները թյուրքագիտության տարբեր բնագավառներում:
- Ծավալելու ինքնուրույն մասնագիտական (թարգմանչական) գործունեություն, ինչպես նաև իրականացնել հետազոտական ու վերլուծական աշխատանքներ ակադեմիական ոլորտում:
- Ձևակերպելու բանավոր և գրավոր խոսքը հայերեն և թուրքերեն (տրամաբանորեն ճիշտ, փաստարկված և հստակ):
- Կիրառելու արևելագիտության (թյուրքագիտության) բնագավառի (Թուրքիայի, Ադրբեջանի, այլ թյուրքալեզու պետությունների և ժողովուրդների) պատմության, լեզուների, գրականության, մշակույթի, քաղաքական համակարգերի մասին հիմնարար գիտելիքները:
- Վերլուծելու թյուրքալեզու ժողովուրդների գրականության (մասնավորապես օսմանյան և թուրքական գրականության) պատմության փուլերը:
- Իրականացնելու թուրքերենի և այլ թյուրքական լեզուների իմացություն և պրակտիկ հմտություններ պահանջող գիտամանկավարժական, թարգմանչական ու վերլուծական գործունեություն։
- Տարբեր աղբյուրներից տեղեկատվություն ստանալու և վերլուծելու` դրսևորելով քննադատական վերլուծություն։
- Կիրառելու գիտելիքները պրակտիկայում, ձևակերպելու և լուծելու մասնագիտական խնդիրներ, ներկայացնելու հետազոտական աշխատանքների արդյունքները
- Կատարելու թիմային աշխատանք:
- Պահպանելու մասնագիտական էթիկայի նորմերը:
4. Способ оценки
Ելնելով կրթական ծրագրի ուսումնական պլանով նախատեսված դասընթացների (ուսումնական մոդուլների) աշխատածավալից, պարապմունքի ձևից, դասավանդման մեթոդներից և հաշվի առնելով դասընթացի կարևորությունը ուսանողի մասնագիտական գիտելիքների և կարողությունների ձևավորման մեջ՝ դասընթացները, ըստ գնահատման ձևի, բաժանվում են 4 խմբի՝
1. եզրափակիչ գնահատումով,
2. առանց եզրափակիչ գնահատման,
3. առանց ընթացիկ քննությունների գնահատման,
4. ստուգարքային:
ԵՊՀ-ում ուսանողի ուսումնառության արդյունքների գնահատման համար կիրառվում է 20-միավորանոց սանդղակը:
Դասընթացի գնահատման բաղադրիչները և դրանց հատկացվող միավորները (արտահայտված տոկոսներով) ընտրում է դասավանդող դասախոսը՝ ելնելով դասընթացի դասավանդման, ուսումնառության ձևերից ու ակնկալվող կրթական վերջնարդյունքների բնույթից, և հաստատում է ամբիոնը: Գնահատումների և քննությունների անցկացման ձևերը նշվում են տվյալ կրթական ծրագրի մասնագրում՝ դասընթացի (ուսումնական մոդուլի) համառոտագրում: Եզրափակիչ գնահատումով դասընթացի գնահատման պարտադիր բաղադրիչներ են 2 ընթացիկ և եզրափակիչ քննությունները, իսկ մյուս բաղադրիչներից (ընթացիկ ստուգումներ, ինքնուրույն աշխատանք, մասնակցություն) առնվազն մեկն ընտրում է դասավանդող դասախոսը: Առանց եզրափակիչ գնահատման կարող են լինել հիմնականում փոքրածավալ մասնագիտական դասընթացները: Առանց եզրափակիչ գնահատման դասընթացի գնահատման պարտադիր բաղադրիչներ են 2 ընթացիկ քննությունները, իսկ մյուս բաղադրիչներից (ընթացիկ ստուգումներ, ինքնուրույն աշխատանք, մասնակցություն) առնվազն երկուսն ընտրում է դասավանդող դասախոսը: Առանց ընթացիկ քննությունների գնահատման կարող են լինել հիմնականում փոքրածավալ մասնագիտական դասընթացները: Առանց ընթացիկ քննությունների գնահատման դասընթացի գնահատման պարտադիր բաղադրիչ է եզրափակիչ քննությունը, իսկ մյուս բաղադրիչներից (ընթացիկ ստուգումներ, ինքնուրույն աշխատանք, մասնակցություն) առնվազն երկուսն ընտրում է դասավանդող դասախոսը:

5. Возможности будущей карьеры выпускников
Շրջանավարտները կարող են իրենց մասնագիտական գիտելիքները կիրառել և´ պետական, և´ մասնավոր սեկտորներում: Մասնավորապես` ՀՀ Նախագահի աշխատակազմում, ՀՀ արտաքին գործերի, պաշտպանության, մշակույթի նախարարություններում, ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում, գիտական, վերլուծական ոլորտներում, հեռուստառադիոընկերություններում, տուրիզմի, բիզնեսի ոլորտում: Շրջանավարտների մի մասը հնարավորություն ունի գիտակրթական գործունեություն ծավալելու ՀՀ այնպիսի կարևոր գիտական կենտրոններում, ինչպիսիք են Գիտությունների Ազգային Ակադեմիան, Մ. Մաշտոցի անվան Մատենադարանը, Երևանի պետական համալսարանը և այլ պետական ու մասնավոր բուհեր, գիտահետազոտական ինստիտուտներ:
6. Ресурсы и формы для поддержки обучения
Ուսումնառության օժանդակության ռեսուրսներն են տպագիր, էլեկտրոնային, համացանցային և տեսաձայնային նյութերը, ինչպես նաև այնպիսի տեխնիկական միջոցներ ինչպիսիք են էլեկտրոնային գրատախտակները, համակարգիչը, պրոյեկտորը, ձայնագրիչը, որոնցով ապահովված է Արևելագիտության ֆակուլտետը:
Ծրագրի իրականացումն առավել դյուրին և արդյունավետ կարող է դառնալ օտար լեզուների խորացված ուսումնասիրությունն ապահովող լինգոֆոնային լսարանի առկայության պարագայում։

7. Образовательные стандарты или ориентиры программы, используемые для разработки программы
1. ՀՀ բուհական համակարգում ներդրված և Բոլոնիայի գործընթացից բխող, Հայաստանում տեղայնացված չափորոշիչներ, ԵՊՀ զարգացման ռազմավարական ծրագիր (2016-2020թթ.):
2. Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին ՀՀ օրենքը (ընդունված է 2004 թվականի դեկտեմբերի 14-ին)
Բացի այդ, նեղ մասնագիտական առումով սույն ծրագրի մշակման և վերամշակման համար կիրառվել են՝
1. Концепции современного востоковедения, Санкт-Петербург, 2009.
2. Главы из истории московского востоковедения: Лазаревский институт, Московский институт востоковедения, МГИМО, Москва, 2015.
3. Симонян А., Сафарян А., Об изучении вопросов тюркской филологии в Армении, Актуальные вопросы отечественной и зарубежной иранистики международная научно-практическая конференция, Казань, 15-16 мая 2015 года, стр. 244-249.
4. Сафарян А., Мелконян Р., Погосян Н., О преподавании турецкого языка в Ереванском государственном университете, Язык и культура в эпоху интеграции наунного знания и профессионализации образования, Материалы международной наунно-практиеской конференции, Пятигорск, 2017, стр. 294-298.
Սաֆարյան Ա., Գալշոյան Ս., Հայ ուսանողներին թուրքերենի դասավանդման որոշ առանձնահատկությունների մասին, «Արևելագիտության հարցեր» գիտական հոդվածների ժողովածու, հատոր 13, Երևան, 2018:

8. Требования к академическому персоналу
1. Ընդհանրական կարողություններ
Դասավանդման/մանկավարժական
● Դասընթացի աշխատանքային ծրագիր (լեզվական խմբերի համար՝ օրացուցային պլան) կազմելու հմտություն,
● Դասավանդման ինտերակտիվ մեթոդների իմացություն, ակտիվ ուսուցման տեխնիկաների կիրառման կարողություն:
Հետազոտական
● Տարաբնույթ գիտական աղբյուրների հետ աշխատելու, ինչպես նաև համացանցային տեղեկատվական ռեսուրսներից օգտվելու հմտություն,
● Հետազոտական խումբ ղեկավարելու կարողություն:
Հաղորդակցման
● Լսարանի հետ բանավոր հաղորդակցվելու հմտություն,
● Հետազոտական արդյունքները գրավոր շարադրելու կարողություն,
● Օտար լեզվի իմացություն (առնվազն անգլերենի B2 մակարդակին համապատասխան)։
ՏՀՏ կիրառություն
● Բազային համակարգչային հմտություններ (MS Office փաթեթի ազատ տիրապետում),
● Ժամանակակից սոցիալական հարթակներից օգտվելու հմտություն,
● Լուսացուցադրություններ պատրաստելու և ներկայացնելու հմտություններ։
Այլ կարողություններ
● Հասարակական հարաբերությունները կարգավորող մասնագիտական էթիկայի և իրավական նորմերի իմացություն,
● Թիմային աշխատանք կատարելու ունակություն։
Մասնագիտական կարողություններ
● Հումանիտար մտքի ուսումնասիրության ժամանակակից մեթոդներն ու մոդելները վերլուծելու կարողություն,
● Թյուրքագիտության՝ որպես հումանիտար մի շարք գիտակարգերի հետազոտական մոտեցումներն օրգանապես համակցող գիտության մեթոդաբանական հիմքերը, հայեցակարգերը, տարածաշրջանին առնչվող գլոբալ և լոկալ հիմնախնդիրները հետազոտելու կարողություն,
● Արևելագիտություն ու, մասնավորապես, թյուրքագիտության բնագավառները կազմող հիմնական գիտակարգերի և գիտական հարացույցների իմացություն,
● Տարածագոտու ընդհանուր պատմամշակութային, էթնիկ և սոցիոլեզվական պատմական ու ժամանակակից պատկերը վերլուծելու կարողություն,
● Թյուրքալեզու երկրների ու ժողովուրդների մշակութային արեալի՝ միջգիտակարգային ուսումնասիրման ժամանակակից մեթոդոբանական մոտեցումները հետազոտելու և տարածաշրջանային ինտեգրացին գործընթացների առանձնահատկությունները վերհանելու կարողություն,
● Թուրքերենի ու ադրբեջաներենի հնչյունաբանական, ձևաբանական և շարահյուսական առանձնահատկությունների իմացություն (լեզվական դասընթացներում դասավանդողների համար),
● Թուրքերենի ու ադրբեջաներենի համաժամանակյա և/կամ հերթականությամբ թարգմանության կարողություն (լեզվական դասընթացներում դասավանդողների համար)։
2. Ընդհանուր պահանջներ
Գիտական աստիճան
● Գիտական աստիճան և/կամ կոչում հասարակագիտության (մասնավորապես՝ թյուրքագիտության) ոլորտում, կամ որոշ դեպքերում՝ տվյալ կամ հարակից մասնագիտությամբ մագիստրոսի կոչում,
● Վերջին 5 տարում առնվազն 3 գիտական հոդվածի հրատարակություն գրախոսվող պարբերականում և/կամ մեթոդական հրատարակությունների առկայություն,
● Վերջին 5 տարում առնվազն 3 մասնակցություն գիտաժողովների և/կամ աշխատաժողովների,
● Թուրքերենի ու ադրբեջաներենի դասավանդելու համար առնվազն C1 մակարդակին համապատասխան իմացություն։
Մանկավարժական փորձ
● Մասնագիտական դասընթացների դասավանդման և/կամ վերապատրաստումներ իրականացնելու առնվազն 3 տարվա փորձ,
● Վերջին 5 տարվա ընթացքում մասնակցություն տեղական և/կամ միջազգային վերապատրաստումների և/կամ մասնագիտական որակավորման բարձրացման դասընթացների:
Պրակտիկ աշխատանքի փորձ
● Առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ մասնագիտական կամ հարակից ոլորտներում։
Այլ պահանջներ
● Դասավանդման պորտֆոլիո՝ դասավանդվող առարկաների առնվազն 50%-ի առցանց նյութերի առկայություն,
Ուսանողական հարցման արդյունքներով ստացված գնահատականների միջինը՝ առնվազն 4.0 (գործող դասախոսների համար):

9. Подробнее о программе
ԵՊՀ թյուրքագիտության ամբիոնի դասախոսները, ասպիրանտները և ուսանողները համագործակցում են թյուրքալեզու պետությունների առաջատար համալսարանների (մասնավորապես Մահթումկուլիի անվան համալսարանի (Թուրքմենստան), Աստանայի Լ. Ն. Գումիլյովի անվան ազգային համալսարանի (Ղազախստան)) և ՌԴ առաջատար թյուրքագիտական կենտրոնների (Մ. Վ. Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարան, Սանկտ-Պետերբուրգի համալսարան, Կազանի դաշնային համալսարան), մշակութային կազմակերպությունների հետ: