Тип:
Магистр
Профессия:
022202.01.7 - Հնագիտություն
Специализация:
022202.01.7 - Հնագիտություն և ազգաբանություն
Присвоенная квалификация:
Հնագիտություն․ Հնագիտություն և ազգաբանություն
Учебный год программы:
2024/2025
Форма обучения:
Полная занятость
Язык обучения:
Հայերեն
1. Критерии/требования для поступления на программу
«Հնագիտություն և ազգաբանություն» մասնագիտության շրջանակներում ընդունելությունն անցկացվում է բանավոր քննությամբ (ԵՊՀ առկա և հեռակա ուսուցմամբ մագիստրատուրայի ընդունելության կանոնակարգեր (վերահաստատվում են ամեն տարի):
2. Цели (назначение)
Ծրագրի նպատակն է պատրաստել այնպիսի մասնագետներ, որոնք
Ունեն հիմնարար գիտելիքներ հնագիտության և ազգաբանության աղբյուրագիտական, տեսական և մեթոդաբանական հիմքերի, հետազոտության ժամանակակից մեթոդների ու գործիքների վերաբերյալ ինչպես նաև տեսական-մեթոդաբանական բարձր պատրաստվածություն, մրցունակ են միջազգային գիտակրթական շուկաներում, ունակ են կատարելու գիտահետազոտական և գիտա-պրակտիկ աշխատանքներ, կողմնորոշված են հանրային, հասարակական ակտիվ գործունեությանը:

3. Образовательные результаты программы
Այս ծրագրի ավարտին ուսանողն ունակ կլինի․
- Մասնագիտական գիտելիք և իմացություն
- Տիրապետել հնագիտության և ազգաբանության տեսության, մեթոդաբանության և պատմության հիմնահարցերին, հնագիտական և ազգաբանական ժամանակակից գիտակարգերի հետազոտությունների ուղղություններին:
- Մարդ-հասարակություն-հանրույթ բարդ ու բազմամակարդակ կապերն ու փոխհարաբերությունները վերլուծել հնագիտական և ազգաբանական ժամանակակից մոտեցումների ու տեսակետների համատեքստում:
- Մշակութային ժառանգության հնագիտական և ազգաբանական իմացության հիմքի վրա վերլուծել հայոց մշակույթը որպես ամբողջական, ուրույն համակարգ` փոփոխություններն ու փոխակերպումները դիտարկելով նաև տարածաշրջանային մշակույթների ու զարգացումների համատեքստում:
- Ստացած գիտելիքները կիրառել ոչ միայն հայոց մշակութային ժառանգության հնագիտական և ազգաբանական վերլուծությունների դաշտում, այլ ներկայացնել ու վերլուծել տարածաշրջանային մշակութային համալիրները:
- Գործնական մասնագիտական կարողություններ
- Վերլուծել ու հանրայնացնել հնագիտության և ազգաբանության/մարդաբանության տեսական ու մեթոդաբանական խնդիրները, ներգրավելով նաև հայկական նյութը:
- Ավելի լայն քաղաքակրթական համատեքստում վերլուծել հայոց մշակութային ժառանգության հնագիտական և ազգաբանական բաղադրիչները:
- Հնագիտորեն և ազգաբանորեն վերլուծել և ներկայացնել մշակույթների տարածաշրջանային համալիրներն ու ենթահամալիրները:
- Կազմել և իրագործել հնագիտական և ազգաբանական բնույթի հետազոտական ու կիրառական ծրագրեր, վերահսկել դրանց կատարման ընթացքը, ապահովել արդյունքների հանրայնացումը:
- Ընդհանրական (փոխանցելի) կարողություններ
- Օգտվել տեղեկատվության տարատեսակ աղբյուրներից (գրադարաններ, արխիվներ, ինտերնետ ռեսուրսներ, գիտական մենագրություններ և հոդվածներ):
- Անցկացնել հնագիտական և ազգաբանական դաշտային հետազոտություններ, պեղումներ, դիտարկումներ` ժամանակակից հետազոտական գործիքների կիրառմամբ, նկարագրել նյութական և ոչ նյութական մշակույթի հիմնական համալիրներ:
- Նախագծել և իրականացնել հնագիտական և ազգաբանական հետազոտություններ, ձևակերպել հետազոտության համար անհրաժեշտ հիմնական հարցադրումները, ընտրել մեթոդներն ու մեթոդաբանությունը և գործիքները:
- Ստեղծագործաբար կիրառել ձեռք բերված գիտելիքները, հանրայնացնել դրանք, ընկալել նորութային գիտելիքներն ու արժեքները:
- Պատրաստել գիտական զեկուցումներ, հաղորդումներ, հոդվածներ, գիտական միջավայրում ներկայացնել հետազոտությունների արդյունքները, մասնակցել գիտական բանավեճերի ու քննարկումների, հետազոտությունների արդյունքները հանրայնացնել զանգվածային լրատվության միջոցներով:
- Պահպանել մասնագիտական էթիկայի նորմերը:
4. Способ оценки
Ելնելով կրթական ծրագրի ուսումնական պլանով նախատեսված դասընթացների (ուսումնական մոդուլների) աշխատածավալից, պարապմունքի ձևից, դասավանդման մեթոդներից և հաշվի առնելով դասընթացի կարևորության աստիճանը ուսանողի մասնագիտական գիտելիքների և կարողությունների ձևավորման մեջ՝ դասընթացներն ըստ գնահատման ձևի բաժանվում են 4 խմբի՝
ա) եզրափակիչ գնահատումով,
բ) առանց եզրափակիչ գնահատման,
գ) առանց ընթացիկ քննությունների գնահատման,
դ) ստուգարքային
Ըստ այդմ՝ տվյալ դասընթացի գնահատման բաղադրիչները և դրանց հատկացվող միավորներն ընտրում է դասավանդող դասախոսը, և հաստատում է ամբիոնը։ Գնահատումների և քննությունների անցկացման ձևերը նշվում են տվյալ կրթական ծրագրի մասնագրում՝ դասընթացի համառոտագրում։
Ծրագրի ավարտին ուսանողները պաշտպանության են ներկայացնում ավարտական աշխատանք։

5. Возможности будущей карьеры выпускников
«Հնագիտություն և ազգաբանություն» ծրագրի շրջանավարտները կարող են աշխատանքի անցնել պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններում, ակադեմիական, հանրակրթական և բարձրագույն ուսումնական հաստատություններում, թանգարաններում և տուրիստական կազմակերպություններում, տեղական և միջազգային կազմակերպություններում, վերլուծական կենտրոններում` զբաղեցնելով հետևյալ պաշտոնները.
Գիտահետազոտական հիմնարկներ, թանգարաններ
լաբորանտ, ավագ լաբորանտ
կրտսեր գիտաշխատող,
ֆոնդապահ,
հանրակրթական, միջին մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատություններ
ուսուցիչ,
դասախոս,
ասիստենտ,
պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններ
քաղաքացիական ծառայողի տարբեր դասային ատիճաններ:
Ծրագրի շրջանավարտները կարող են շարունակել իրենց ուսումը ԵՊՀ Հնագիտության և ազգագրության ամբիոնի, այլ հայագիտական ամբիոնների, ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի, ՀՀ ԳԱԱ հայագիտական ու մշակութային հետազոտությունների հետ առնչվող ինստիտուտների ասպիրանտուրաներում:

6. Ресурсы и формы для поддержки обучения
Կրթական ծրագրով սահմանված վերջնարդյունքների ձեռքբերումը դյուրացնելու նպատակով ուսանողներին
կտրամադրվեն տպագիր և էլեկտրոնային նյութեր,
ֆակուլտետի համապատասխան տեխնիկայով հագեցած լսարաններում կցուցադրվեն տեսաձայնային նյութեր ու ֆիլմեր:
կտրամադրվեն տպագիր և էլեկտրոնային նյութեր,
ֆակուլտետի համապատասխան տեխնիկայով հագեցած լսարաններում կցուցադրվեն տեսաձայնային նյութեր ու ֆիլմեր:
7. Образовательные стандарты или ориентиры программы, используемые для разработки программы
«Հնագիտություն և ազգաբանություն» մագիստրոսական կրթական ծրագիրը մշակելիս որպես գլխավոր կողմնորոշիչ ու չափանիշ է ընդունվել բնագավառի, մասնագետների գիտամանկավարժական հարուստ փորձը ինչպես հանրապետությունում, այնպես էլ արտերկրներում։ Որոշակիորեն հաշվի են առնվել օտարերկրյա (ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, ՌԴ, Գերմանիա, Ավստրիա) բուհերի համանման մի շարք ծրագրեր:
Օգտագործվել են ՀՀ որակավորումների ազգային շրջանակի 6-րդ աստիճանի համար ներկայացված բնութագրիչները, ԵՊՀ որակի ապահովման կենտրոնի կողմից պատրաստված «ԵՊՀ Կրթական ծրագրերի մշակման ղեկավար ձեռնարկ»-ը, «Կրթական ծրագրի մասնագրի և դասընթացի նկարագրիչների լրացման ուղեցույց»-ը, «Արդյունահեն դասընթացների և կրթական ծրագրերի մշակում, դասախոսի ձեռնարկ»-ը (հեղ.՝ Ա. Բուդաղյան, Ա. Գրիգորյան) և այլ նյութեր:

8. Требования к академическому персоналу
Ընդհանրական կարողություններ
Դասավանդման/մանկավարժական
· Դասընթացի վերջնարդյունքների, նպատակների և խնդիրների հստակ ձևակերպման կարողություն
· Ուսանողների հետ ինտերակտիվ դասընթացների կազմակերպման հմտություն
· Տեսական և պրակտիկ գիտելիքի փոխանցման մանկավարժական մեթոդների տիրապետում
Հետազոտական
· Հետազոտական աշխատանքներ կատարելու և այդ փորձն ուսանողներին փոխանցելու կարողություն
· Ուսանողների մոտ վերլուծական մտածողություն ձևավորելու, տեսական գրականության հետ աշխատելու, դաշտային նյութեր հավաքելու, վերլուծելու, եզրահանգումներ կատարելու հմտությունների ձևավորման կարողություն
· Դասավանդման, հետազոտությունների իրականացման ուսումնասիրության մեթոդների ճիշտ ընտրության և կիրառման հմտություն
· Գիտական նոր մոտեցումներին ու մարտահրավերներին համապատասխան հետազոտական աշխատանքի մղելու փորձառություն
· Այլ երկրների գիտնականների հետ ընդհանուր հետազոտական նախագծեր մշակելու և իրականացնելու կարողություն
Հաղորդակցման
· Ուսանողների հետ գործընկերային հարաբերությունների ձևավորման հմտւթյուն
· Ուսանողների հետ անհատական աշխատանք կատարելու կարողություն
ՏՀՏ կիրառություն
· բազային համակարգչային (MS Office փաթեթի ազատ տիրապետում՝ Word, Excel, Power-Point) հմտություններ,
· Համացանցի զանազան աղբյուրներից, moodle ծրագրից օգտվելու կարողություն
Մասնագիտական կարողություններ
· Դասավանդվող առարկայի շրջանակում տեսական և մեթոդաբանական համապարփակ գիտելիքի առկայություն
· Հետազոտական հմտությունների, հետազտություն նախագծելու, իրականացնելու, մեթոդաբանական լուծումներ գտնելու հմտություն
· Ուսանողներին ժամանակակից գիտական նվաճումներին, մշակութային գործընթացներին հաղորդակից դարձնելու կարողություն
· Պետական ու հանրային կյանքում ծագող խնդիրների մշակութային ասպեկտներն ու հնարավոր լուծումները, մշակութային խնդիրների շուրջ արդյունավետ հաղորդակցվելու մեխանիզմների տիրապետում։
Ընդհանուր պահանջներ, գիտական աստիճան
· գիտական աստիճան և/կամ կոչում հասարակագիտական ոլորտում
Մանկավարժական փորձ
· խիստ ցանկալի է դասավանդման փորձը
վերջին 5 տարվա ընթացքում մասնակցություն տեղական կամ միջազգային վերապատրաստումների և/կամ մասնագիտական որակավորման բարձրացման դասընթացների