ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի և «BBC Media Action»-ի համագործակցության շրջանակում համալսարանում հյուրընկալվել էր վիդեո և մոբայլ լրագրության մասնագետ Փոլ Մայլսին՝ դասախոսների համար անցկացնելով վերապատրաստման եռօրյա դասընթաց։
Վերապատրաստման դասընթացը նպատակ ուներ լավարկելու ժուռնալիստիկայի ֆակուլտետի կրթական ծրագրերը՝ ներառելով թվային մեդիայի նոր դասընթացներ և ուսուցման նորարարական մեթոդներ։
BBC-ում աշխատելու 36 տարիների ընթացում Փոլ Մայլսին աշխարհի տարբեր երկրներում վերապատրաստել է հարյուրավոր մասնագետների։ ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի դասախոսները եռօրյա դասընթացի շրջանակում քննարկել են ստեղծարար և գրավիչ բովանդակություն ստեղծելուն, նկարահանմանը, մոնտաժին, նյութի թեմայի ընտրությանը և այն պատմելու հնարավորություններին առնչվող թեմաներ։
Նշենք, որ այս համագործակցության շրջանակում առաջիկա ամիսներին դասախոսների համար անցկացվելու են մի քանի այլ թեմաներով վերապատրաստման դասընթացներ (փաստերի ստուգում, փոդքասթ լրագրություն, բաց աղբյուրներով հետաքննություն անելու հմտություններ և այլն)։