- Главная
- Faculty
- Факультет философии и психологии
- Кафедра социальной и клинической психологии
Кафедра социальной и клинической психологии
Սոցիալական և կլինիկական հոգեբանության ամբիոնը հիմնադրվել է 2005 թ․։ Սկզբում այն կոչվել է Կիրառական հոգեբանության ամբիոն, 4 տարի անց վերանվանվել է Սոցիալական հոգեբանության ամբիոն, իսկ 2018 թ․՝ Սոցիալական և կլինիկական հոգեբանության ամբիոն։
Ամբիոնն իր գործունեությունն սկսել է արդեն իսկ գործող Հոգեբանության ամբիոնի հիմքի վրա, որը հիմնադրվել է դեռևս 1976 թ․ ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետում, իսկ 25 տարի անց միացել է Փիլիսոփայության և սոցիոլոգիայի ֆակուլտետին։ 2001 թ․ ամբիոնի ղեկավարումը ստանձնել է հ․գ․դ․, պրոֆեսոր Գայանե Շավերդյանը, որի նախաձեռնությամբ արմատապես փոխվեցին ուսումնական պլաններն ու դրվեցին մագիստրատուրայի ինստիտուտի հիմքերը։ Հոգեբանության ամբիոնի զարգացումը և ուսումնական ծրագրերի մեծացումը նպաստեցին 2005 թ․ Հոգեբանության տեսության և պատմության և Կիրառական հոգեբանության ամբիոնների ստեղծմանը։ Վերջինիս վարիչը շարունակեց մնալ պրոֆ․ Գ․ Մ․ Շավերդյանը։ 2009 թ․ ամբիոնը վերանվանվեց Սոցիալական հոգեբանության, իսկ 2018 թ․՝ Սոցիալական և կլինիկական հոգեբանության ամբիոն։ 2008 թ․ ամբիոնի ջանքերով բացվել է ԵՊՀ կիրառական հոգեբանության կենտրոնը, որի տնօրենը մինչ օրս ամբիոնի դասախոս, հավատարմագրված հոգեթերապևտ Դ․ Գևորգյանն է։
Այս տարիների ընթացքում ամբիոնի նախաձեռնությամբ կազմակերպվել են մի շարք հանրապետական և միջազգային գիտաժողովներ՝ նվիրված հոգեբանության տեսական և կիրառական արդի հիմնախնդիրներին, գիտությունների համակարգում հոգեբանության տեղի խնդրին, ցեղասպանության սոցիալ-հոգեբանական և ախտահոգեբանական հետևանքներին, հոգեբանական գիտության մեջ Ա․ Մասլոուի և Կ․ Գ․ Յունգի ունեցած ներդրմանը։
Ամբիոնում աշխատում են հոգեբանական գիտությունների դոկտորներ և թեկնածուներ, ասիստենտներ ու հրավիրյալ դասախոսներ, որոնք ունեն մանկավարժական և պրակտիկ մասնագիտական աշխատանքային մեծ փորձ, պարբերաբար մասնակցում են վերապատրաստումների, ինչպես նաև իրենք են կազմակերպում որակավորման բարձրացման ու վերապատրաստման դասընթացներ։ Նրանց մասնագիտական փորձի և մանկավարժական հմտությունների շնորհիվ ապահովվում է որակյալ կրթություն և տեսագործնական արդի գիտելիքների տրամադրում ուսանողներին։
Սոցիալական և կլինիկական հոգեբանության ամբիոնի ջանքերով բացվել է մեծ պահանջարկ ունեցող «Կլինիկական հոգեբանություն և հոգեթերապիա» մագիստրոսական կրթական ծրագիրը, որը գործում է արդեն 17 տարի։ Ամբիոնի առաջարկած կրթական ծրագրերին հնարավոր է ծանոթանալ «Կրթական ծրագրեր» էջում։
Сотрудники
Заведующий кафедрой, профессор
Доцент
Ассистент
Ассистент
Ассистент
Преподаватель по часовой оплате
Преподаватель
Преподаватель по часовой оплате
Преподаватель
Преподаватель по часовой оплате
Преподаватель
Преподаватель по часовой оплате
Преподаватель по часовой оплате
Преподаватель