Тип:
Бакалавр
Профессия:
031401.01.6 - Սոցիոլոգիա
Специализация:
031401.01.6 - Սոցիոլոգիա
Присвоенная квалификация:
Սոցիոլոգ
Учебный год программы:
2024/2025
Форма обучения:
Полная занятость
Язык обучения:
Հայերեն
1. Критерии/требования для поступления на программу
Բակալավրի առկա ուսուցման ծրագրի ընդունելությունը կատարվում է համաձայն ՀՀ կառավարության կողմից հաստատված «ՀՀ պետական և ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունելության (ըստ բակալավրի ու անընդհատ և ինտեգրված կրթական ծրագրերի) կարգի»:
2. Цели (назначение)
Ծրագրի նպատակն է պատրաստել մասնագետներ, ովքեր ունեն սոցիոլոգիայի, հարակից գիտակարգերի, հասարակական գործընթացների և հարաբերությունների, անհրաժեշտ տեսամեթոդաբանական մոտեցումների, հետազոտական մեթոդների վերաբերյալ բազմակողմանի ու համակարգված գիտելիքներ և կարողություններ՝ հասարակական կյանքի ուսումնասիրությանը, կազմակերպմանը և կառավարմանը միտված մասնագիտական գործունեության ծավալելու, ինչպես նաև ուսումը հետագայում շարունակելու համար:
3. Образовательные результаты программы
Այս ծրագրի ավարտին ուսանողն ունակ կլինի․
- Մասնագիտական գիտելիք և իմացություն
- Ներկայացնելու դասական և արդի սոցիոլոգիական տեսությունները, սոցիոլոգիական գիտության օբյեկտի և առարկաների բազմակողմանի ճանաչմանը միտված հայեցակարգերը:
- Ներկայացնելու սոցիոլոգիայի հիմնական սկզբունքները, նույնականացնելու սոցիոլոգիական գլոբալ և լոկալ հիմնախնդիրները:
- Սահմանելու միկրո և մակրո սոցիոլոգիական տեսությունների հիմնական դրույթները:
- Նկարագրելու սոցիոլոգիական մտքի զարգացման փուլերը և առանձնահատկությունները:
- Ներկայացնելու սոցիոլոգիական հետազոտությունների հիմնական մեթոդները, սոցիոլոգիական մեթոդաբանության զարգացման հեռանկարները:
- Ձևակերպելու սոցիալական վիճակագրության և ժողովրդագրության հիմունքները:
- Ճանաչելու հասարակության լինելիության և զարգացման օրինաչափություններն ու սկզբունքները բացատրող միջգիտակարգային մոտեցումները:
- Գործնական մասնագիտական կարողություններ
- Նախագծելու և իրականացնելու քանակական, որակական, համակցված մեթոդաբանությամբ սոցիոլոգիական հետազոտություններ:
- վերլուծել և համեմատել միջին մակարդակի սոցիոլոգիական տեսությունների հիմնադրույթները
- Իրականացնելու սոցիալական հիմնախնդիրների ուսումնասիրություններ՝ մշակելով սոցիոլոգիական հետազոտությունների համարժեք մեթոդաբանություն:
- Վերլուծելու հայաստանյան հասարակության համար հրատապ սոցիոլոգիական հիմնախնդիրները
- Իրականացնելու կոնֆլիկտների ուսումնասիրություններ՝ կիրառելով ժամանակակից մեթոդաբանություն:
- Գնահատելու հասարակական, ինստիտուցիոնալ բարեփոխումներին միտված միջազգային, պետական ծրագրերի ազդեցությունը և հետևանքները:
- Ընդհանրական (փոխանցելի) կարողություններ
- Օգտվելու մայրենի և օտար լեզուներով մասնագիտական գրականությունից, այդ լեզուներով իրականացնելու մասնագիտական հաղորդակցում և վարել քննարկումներ:
- Օգտվելու տեղեկատվության տարատեսակ աղբյուրներից (ինտերնետ ռեսուրսներ, էլեկտրոնային գրադարաններ, գիտական հոդվածներ և հաշվետվություններ և այլն):
- Արդյունավետորեն կիրառելու համակարգչային տեխնիկան և ծրագրերը ոլորտի տեղեկատվությունը մշակելիս և վերլուծելիս:
- Արդյունավետորեն պլանավորելու ժամանակն ու այլ ռեսուրսներ, պատրաստելու զեկույցներ, ներկայացնել հետազոտությունների արդյունքները, վարելու գիտական բանավեճեր:
- Ճանաչելու և պահպանելու հետազոտական էթիկայի նորմերը:
4. Способ оценки
Ուսանողների գնահատումն իրականացվում է ըստ ԵՊՀ ուսումնական գործընթացի կազմակերպման կարգի: Կարգը սահմանում է, որ դասընթացներն ըստ գնահատման ձևի բաժանվում են չորս խմբի` եզրափակիչ գնահատումով, առանց եզրափակիչ գնահատման, առանց ընթացիկ քննությունների գնահատման և ստուգարքային:
Եզրափակիչ գնահատումով դասընթաց
Նախատեսված են երկու ընթացիկ և մեկ եզրափակիչ քննություններ: Ընթացիկ քննություններից յուրաքանչյուրը գնահատվում է առավելագույնը 4 միավոր, ինքնուրույն աշխատանքը՝ առավելագույնը 3 միավոր, դասընթացին մասնակցությունը` առավելագույնը 2 միավոր, եզրափակիչ քննությունը` առավելագույնը 7 միավոր:
Առանց եզրափակիչ գնահատման դասընթաց
Նախատեսված են երկու ընթացիկ քննություններ, ընթացիկ ստուգում և մեկ ինքնուրույն աշխատանք: Ընթացիկ քննություններից յուրաքանչյուրը գնահատվում է առավելագույնը 4 միավոր, ընթացիկ ստուգումը՝ առավելագույնը 2 միավոր, ինքնուրույն աշխատանքը` առավելագույնը 8 միավոր, դասընթացին մասնակցությունը` առավելագույնը 2 միավոր:
Առանց ընթացիկ քննությունների գնահատման դասընթաց
Նախատեսված են մեկ ընթացիկ բանավոր ստուգում, մեկ ինքնուրույն աշխատանք և եզրափակիչ քննություն:
Ընթացիկ բանավոր ստուգումը գնահատվում է առավելագույնը 3 միավոր, ինքնուրույն աշխատանքը` առավելագույնը 8 միավոր, դասընթացին մասնակցությունը` առավելագույնը 2 միավոր, եզրափակիչ քննությունը` առավելագույնը 7 միավոր:
Հետազոտական բաղադրիչ ներառող դասընթացներով նախատեսված ինքնուրույն և/կամ խմբային հետազոտական աշխատանքի գնահատումը կատարվում է կիսամյակի ընթացքում, հետազոտական աշխատանքը փոխարինում է ընթացիկ քննություններից որևէ մեկին:
Մասնագիտական պրակտիկան գնահատվում է ստուգարքի ձևով: Բակալավրի ավարտական աշխատանքը գնահատվում է 20 միավորանոց սանդղակով:

5. Возможности будущей карьеры выпускников
«Սոցիոլոգիա» բակալավրի կրթական ծրագրի շրջանավարտները պատրաստ կլինեն աշխատել հետազոտական ոլորտներում, շարունակել կրթությունը մագիստրոսական ծրագրերում ինչպես ԵՊՀ-ում, այնպես էլ եվրոպական և ամերիկյան բարձրակարգ համալսարաններում։
Սոցիոլոգիա մասնագիտության բակալավրի աստիճան ունեցող շրջանավարտները պահանջված են
· պետական մարմիններում,
· տեղական ինքնակառավարման մարմիններում,
· գիտական և գիտահետազոտական կազմակերպություններում,
· տեղեկատվական և խորհրդատվական կազմակերպություններում,
· համայնքային ծառայություններ մատուցող կազմակերպություններում,
· կրթական հաստատություններում,
· առողջապահական և բնապահպանական գործակալություններում,
· նախագծային վերլուծական հետազոտական կենտրոններում,
· փորձագիտական խորհրդատվական հետազոտական կառուցվածքներում,
· տնտեսական տարբեր ոլորտների ձեռնարկությունների և կազմակերպությունների մարկետինգային, մշտադիտարկման և գնահատման բաժիններում,
· հասարակական կարծիքի հետազոտման կենտրոններում, ներառյալ լրատվական տարբեր կազմակերպություններ,
· միջազգային հասարակական կազմակերպությունները,
· հասարակական և իրավապաշտպան կազմակերպություններում,
· արդարադատության համակարգին հարող կազմակերպությունները,
· տարածքային պլանավորման գործակալությունները,
· սոցիալական աջակցության գործակալությունները:
Շրջանավարտները հնարավորություն կունենան աշխատել որպես մեթոդաբաններ, մշտադիտարկողներ, գնահատող և մարքետինգային հետազոտությունների մասնագետներ, հարցազրուցավարներ, կոդավորողներ, տվյալներ մշակողներ և կառավարողներ, վերլուծաբաններ, խորհրդատուներ:

6. Ресурсы и формы для поддержки обучения
Ուսումնառության գործընթացում օգտագործվում են հետևյալ օժանդակ ռեսուրսները.
- ԵՊՀ գրադարան,
- Ֆակուլտետի, ամբիոնի և դասախոսների տրամադրության տակ գտնվող գրադարան,
- Էլեկտրոնային գրադարան,
- Համացանցային ռեսուրսներ,
- Տեսաձայնային ուսումնական ռեսուրսներ,
- Ուսումնական ֆիլմեր,
- Տեխնիկապես հագեցած լսարաններ և շարժական սարքավորումներ (համակարգիչներ, պրոյեկտորներ, նվագարկիչներ, տպիչ սարքեր):

7. Образовательные стандарты или ориентиры программы, используемые для разработки программы
Ծրագիրը մշակելիս օգտագործվել են ՀՀ բուհական համակարգում ներդրված և Բոլոնիայի գործընթացից բխող, Հայաստանում տեղայնացված չափորոշիչները, օրինակ՝ “Սոցիոլոգիա” մասնագիտության (031401.01.6) բակալավրի ծրագրի Պետական կրթական չափորոշիչ, ինչպես նաև՝ ԵՊՀ «Սոցիոլոգիա» բակալավրի կրթական ծրագրի վերջնարդյունքների` ՀՀ որակավորումների ոլորտային շրջանակի նկարագրիչները:
Դրա հետ մեկտեղ, նեղ մասնագիտական առումով սույն ծրագրի մշակման և վերամշակման համար որպես կողմնորոշիչներ օգտագործվել են հետխորհրդային երկրներում, եվրոպական և ամերիկյան համալսարաններում գործող ծրագրերը, մասնավորապես. ա) Սանկտ-Պետերբուգի պետական համալսարանի «սոցիոլոգիա» բակալավրի կրթական ծրագիրը՝ , բ) Մոսկվայի պետական համալսարանի բակալավրի կրթական ծրագիրը՝ , գ) Սասեքսի համալսարանի «կրիմինոլոգիա և սոցիոլոգիա» բակալավրի կրթական ծրագիրը՝ , դ) Լեսթերի համալսարանի «սոցիոլոգիա» բակալավրի կրթական ծրագիրը՝ , ե) Լիվերպուլի համալսարանի «սոցիոլոգիա» բակալավրի կրթական ծրագիրը՝ , զ) Չիկագոյի համալսարանի «սոցիոլոգիա» բակալավրի կրթական ծրագիրը՝ : Բակալավրի կրթական ծրագրի մշակման համար հիմք են հանդիսացել կրթության որակի ապահովման արդի մոտեցումները:

8. Требования к академическому персоналу
1. Ընդհանրական կարողություններ
Դասավանդման/մանկավարժական
· դասընթացի աշխատանքային ծրագիր (օրացուցային պլան) կազմելու հմտություն,
· դասավանդման ինտերակտիվ մեթոդների իմացություն, ակտիվ ուսուցման տեխնիկաների կիրառման կարողություն:
Հետազոտական
· տարաբնույթ գիտական աղբյուրների հետ աշխատելու, ինչպես նաև համացանցային տեղեկատվական ռեսուրսներից օգտվելու հմտություն,
· սոցիոլոգիական հետազոտություն պլանավորելու և նախագծելու, հետազոտությունների իրականացման հմտություններ,
· հետազոտական խումբ ղեկավարելու կարողություն:
Հաղորդակցման
· լսարանի հետ բանավոր հաղորդակցվելու հմտություն,
· հետազոտության արդյունքները գրավոր շարադրելու կարողություն,
· օտար լեզվի իմացություն (առնվազն անգլերենի B1 մակարդակին համապատասխան)։
ՏՀՏ կիրառություն
· բազային համակարգչային (MS Office փաթեթի ազատ տիրապետում՝ Word, Excel, Power-Point) հմտություններ,
· ժամանակակից սոցիալական հարթակներից օգտվելու հմտություն,
· լուսացուցադրություններ պատրաստելու և ներկայացնելու հմտություններ (ppt, prezi, canva և այլն),
· սոցիոլոգիական տեղեկատվության մշակման և վերլուծության համակարգչային ծրագրերի (SPSS/MaxQDA/NVivo) կիրառման բազային հմտություններ:
Այլ կարողություններ
· հասարակական հարաբերությունները կարգավորող մասնագիտական էթիկայի և իրավական նորմերի իմացություն (մասնավորապես` հաղորդակցությունների ոլորտում),
· հետազոտական էթիկայի իմացություն,
· գրագողության կանխարգելման կարգի իմացություն,
· անհրաժեշտ ռեսուրսները գնահատելու և ծրագրերը արդյունավետորեն իրականացնելու կարողություն,
· ժամանակային ռեսուրսների պլանավորման և կառավարման կարողություն:
2. Մասնագիտական կարողություններ
· սոցիոլոգիայի հիմնական սկզբունքները և հայեցակարգերը ներկայացնելու, սոցիոլոգիական գլոբալ և լոկալ հիմնախնդիրները նույնականացնելու կարողություն,
· միկրո և մակրո սոցիոլոգիական տեսությունների հիմնական դրույթները սահմանելու կարողություն,
· սոցիոլոգիական մտքի զարգացման առանձնահատկությունները նկարագրելու կարողություն,
· սոցիոլոգիական հետազոտությունների հիմնական մեթոդները, ինչպես նաև սոցիոլոգիական մեթոդաբանության զարգացման հեռանկարները ներկայացնելու կարողություն,
· տնտեսական, քաղաքական, կրթության, առողջապահության, ԶԼՄ, իրավունքի և անձի սոցիոլոգիայի հիմքերը ճանաչելու և սահմանելու հմտություն,
· սոցիալական վիճակագրության և ժողովրդագրության հիմունքները ձևակերպելու կարողություն,
· քանակական, որակական, խառը կամ համակցված մեթոդաբանությամբ սոցիոլոգիական հետազոտություններ նախագծելու և իրականացնելու կարողություն,
· միջին մակարդակի սոցիոլոգիական տեսությունների հիմնադրույթները վերլուծելու և համեմատելու կարողություն,
· սոցիոլոգիական հետազոտությունների համարժեք մեթոդաբանություն/ների մշակմամբ սոցիալական հիմնախնդիրների ուսումնասիրություններ իրականացնել կարողություն,
· հայ հասարակությունում ընթացող տարբեր գործընթացները վերլուծելու կարողություն,
· կոնֆլիկտների վերլուծության ժամանակակից մեթոդաբանությունների կիրառմամբ կոնֆլիկտների ուսումնասիրություններ իրականացնելու կարողություն։
3. Ընդհանուր պահանջներ
Գիտական աստիճան
· գիտական աստիճան և/կամ կոչում, կամ որոշ դեպքերում՝ մագիստրոսի աստիճան,
· վերջին 5 տարում առնվազն 3 գիտական և/կամ մեթոդական հրատարակությունների առկայություն,
· վերջին 5 տարում առնվազն 3 մասնակցություն գիտաժողովների և/կամ աշխատաժողովների։
Մանկավարժական փորձ
· մասնագիտական դասընթացների դասավանդման և/կամ վերապատրաստումներ (թրեյնինգներ) իրականացնելու առնվազն 3 տարվա փորձ,
· վերջին 5 տարվա ընթացքում մասնակցություն տեղական կամ միջազգային վերապատրաստումների և/կամ մասնագիտական որակավորման բարձրացման դասընթացների,
Պրակտիկ աշխատանքի փորձ
· առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ սոցիոլոգիական հետազոտությունների նախագծման, իրականացման, տեղեկատվության մշակման և վերլուծության բնագավառում։
Այլ պահանջներ
· դասավանդման պորտֆոլիո՝ դասավանդվող առարկաների առնվազն 50%-ի առցանց նյութերի առկայություն,
· ուսանողական հարցման արդյունքներով ստացված գնահատականների միջինը՝ առնվազն 4,0 (գործող դասախոսների համար)։

9. Подробнее о программе
«Սոցիոլոգիա» մասնագիտությամբ բակալավրի կրթական ծրագիրը Հայաստանում առաջինը ներդրվել է ԵՊՀ-ում: Սկզբնական շրջանում այն ներդրվել է փիլիսոփայության և սոցիոլոգիայի ֆակուլտետի շրջանակներում (1991 թվականին սոցիոլոգիան առանձնացավ փիլիսոփայությունից և դարձավ ինքնուրույն բաժին, որի հիմքի վրա 2004 թվականին ստեղծվեց և այսօր գործում է սոցիոլոգիայի ֆակուլտետը): ԵՊՀ-ի «սոցիոլոգիա» մասնագիտությամբ բակալավրի կրթական ծրագիրը առանձնանում է ինչպես դասավանդվող առարկաների բազմազանությամբ և նորարարությամբ, այնպես էլ դասավանդողների բարձր արհեստավարժությամբ: ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետում դասավանդվող սոցիոլոգիա մասնագիտության բակալավրի կրթական ծրագրի շրջանակներում ուսանողները հնարավորություն ունեն ձեռք բերել համաշխարհային ստանդարտներին համապատասխան գիտելիքներ սոցիոլոգիայի հիմունքների, սոցիոլոգիայի պատմության, հայ սոցիոլոգիական մտքի զարգացման, սոցիալական վիճակագրության, սոցիալական մարդաբանության, սոցիալական հոգեբանության և այլ հարակից բնագավառներում: Ծրագրում առանձնահատուկ ուշադրություն է դարձվում սոցիոլոգիական հետազոտության քանակական և որակական մեթոդներին, ընտրանքի և չափումների տեսություններին, ինչպես նաև սոցիոլոգիական մեթոդաբանության զարգացման հեռանկարներին:
ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի մասնագետները վերապատրաստվել և գիտական աստիճան են ստացել ԱՄՆ-ի (Թավթս համալսարանի միջազգային իրավունքի և դիվանագիտության Ֆլեթչեռի դպրոց, Արիզոնայի պետական համալսարան, Կալիֆորնիայի համալսարան, Բերկլիի Սլավոնական, Արևելաեվրոպական և Եվրասիական ուսումնասիրությունների կենտրոն) և Եվրոպայի (Օքսֆորդի համալսարան) առաջատար բուհերում և կենտրոններում: Ծրագրի իրականացմանը մեծապես նպաստել է ԵՊՀ Սոցիոլոգիայի ֆակուլտետի համագործակցությունը մի շարք միջազգային ԲՈՒՀ-երի, կրթական և հետազոտական հաստատությունների հետ: