Тип:
Магистр
Профессия:
031804.01.7 - Հասարակայնության հետ կապեր
Специализация:
031804.01.7 - Հասարակայնության հետ կապեր
Присвоенная квалификация:
Հասարակայնության հետ կապերի մագիստրոս
Учебный год программы:
2024/2025
Форма обучения:
Полная занятость
Язык обучения:
Հայերեն
1. Критерии/требования для поступления на программу
Ընդունելությունը կատարվում է ըստ սահմանված կարգի Երևանի պետական համալսարանի առկա ուսուցմամբ մագիստրատուրայի 2021/2022 ուստարվա ընդունելության կանոնակարգերին համապատասխան:
2. Цели (назначение)
Ծրագիրը նպատակ ունի
· Տրամադրել խոր և համակողմանի գիտելիքներ հաղորդակցության կառավարման, հասարակական կարծիքի ձևավորմանն առնչվող հիմնական տեսամեթոդաբանական մոտեցումների, ժամանակակից ԶԼՄ-ների գործառնման օրինաչափությունների, հաղորդակցության հայեցակարգերի վերաբերյալ,
· Զարգացնել ուսանողների՝ զանգվածային սոցիալական գործընթացների, կոլեկտիվ վարքի, սոցիալական փոխգործունեության և փոխկապվածության դրսևորման ձևերի վերլուծության մեթոդները կիրառելու ունակությունները,
· Ուսանողներին տրամադրել համակողմանի տեսական գիտելիքներ և պրակտիկ հմտություններ, որոնք անհրաժեշտ են հասարակայնության հետ կապերի, բրենդինգի, գովազդի, կոմերցիոն, մարքետինգային, կորպորատիվ, սոցիալական, քաղաքական հաղորդակցությունների ոլորտներում ազգային ու միջազգային աշխատաշուկայում մասնագիտական գործունեություն ծավալելու համար,
Զարգացնել ուսանողների՝ ռազմավարությունների մշակման, ռազմավարական մտածողության և խորհրդատվություն իրականացնելու կարողությունները` ուղղված աշխատանքային բարենպաստ հարաբերությունների ձևավորմանը, արդյունավետ հաղորդակցմանն աջակցելուն, կորպորատիվ մշակույթի, կազմակերպության հեղինակության և իմիջի ձևավորման, ներկազմակերպչական միջոցառումների իրականացմանն ու վերահսկմանը:

3. Образовательные результаты программы
Այս ծրագրի ավարտին ուսանողն ունակ կլինի․
- Մասնագիտական գիտելիք և իմացություն
- 1. բացատրելու հասարակայնության հետ կապերի միջմասնագիտական բնույթը և տեսական հիմքերը (փիլիսոփայական, սոցիոլոգիական, կառավարման, հոգեբանական, տնտեսական, քաղաքագիտական, մշակութաբանական, մարդաբանական, էթիկական և այլն),
- 1. ճանաչելու հաղորդակցության տեսությունները, մոդելները, հաղորդակցության կառավարման, հասարակական կարծիքի ձևավորմանն առնչվող հիմնական մոտեցումները և նկարագրելու հասարակայնության հետ կապերի տեսության և պրակտիկայի միջև կապը,
- 1. մեկնաբանելու կորպորատիվ հեղինակության, բրենդի և իմիջի ձևավորման ռազմավարությունները և զարգացման օրինաչափությունները, գործառնության հայեցակարգերը,
- 1. հիմնավորելու զանգվածային հաղորդակցության և ժամանակակից ԶԼՄ-ների գործունեության օրինաչափություններն ու համագործակցման հիմնախնդիրները,
- քննարկելու հասարակության կամ առանձին սոցիալական խմբերի համար նշանակալի գաղափարների, արժեքների հանրայնացման, դրանց վերաբերյալ հանրային իրազեկման սկզբունքները, դասակարգելու սոցիալական հաղորդակցության ժամանակակից հարթակները և կիրառվող հաղորդակցման արդի տեխնոլոգիաները։
- Գործնական մասնագիտական կարողություններ
- 1. մշակելու և ներկայացնելու տարբեր ոլորտներում գործող կազմակերպությունների և հասարակայնության միջև արդյունավետ հաղորդակցությունների հաստատմանն ուղղված PR-ռազմավարություններ,
- 1. պլանավորելու PR-նախագծեր, ներկայացնելու առաջարկներ և մշակելու հանձնարարականներ` ուղղված կազմակերպության հեղինակության և վարկի բարելավմանը,
- 1. մշակելու բանավոր և գրավոր հաղորդագրություններ, տեղեկատվական փաթեթներ (PR-փաստաթղթերի) և կազմակերպելու համապատասխան միջոցառումներ` ուղղված կազմակերպությունների կատարած աշխատանքների և ծրագրերի վերաբերյալ լայն հասարակայնության տեղեկացմանը, գործնականում իրականացնելու հրապարակային ելույթներ և շնորհանդեսներ,
- 1. վերլուծելու ընթացիկ տեղեկատվական և հաղորդակցական գործընթացները, սոցիալապես կարևոր գաղափարների, ծրագրերի կամ այդ ծրագրերն իրականացնող կազմակերպությունների նկատմամբ հասարակության վստահության ձևավորման օրինաչափությունները,
- իրականացնելու սոցիալական հետազոտություններ, հավաքագրելու որակական և քանակական տվյալներ զանգվածային սոցիալական գործընթացների, կոլեկտիվ վարքի, սոցիալական փոխգործունեության դրսևորման ձևերի վերաբերյալ և վերլուծել դրանք։
- Ընդհանրական (փոխանցելի) կարողություններ
- 1. համեմատելու և համակարգելու տարբեր բնույթի գիտական աղբյուրներից ստացած տեղեկատվությունը, օգտվելու համացանցային տեղեկատվական ռեսուրսներից,
- 1. արժևորելու և պահպանելու մասնագիտական էթիկայի նորմերն ու կանոնները,
- 1. գնահատելու անհրաժեշտ ժամանակային, ֆինանսական, մարդկային և այլ ռեսուրսները՝ ծրագրերի պլանավորումն արդյունավետորեն իրականացնելու նպատակով,
- գնահատելու անձնական պատասխանատվությունը հասարակության, շահառուների և պետության հանդեպ, հետամուտ լինելու ժողովրդավարական սկզբունքների իրագործմանը, ազգային և համամարդկային արժեքների պահպանմանը:
4. Способ оценки
Ուսանողների ուսումնառության արդյունքները գնահատվում են ըստ դասընթացների հետևյալ ձևերի համար սահմանված համապատասխան չափանիշների.
• եզրափակիչ գնահատումով,
• առանց եզրափակիչ գնահատման,
• առանց ընթացիկ քննությունների գնահատման,
• ստուգարքային:
Ընթացիկ և եզրափակիչ քննությունների անցկացման ձևը (գրավոր, բանավոր, թեստային) դասընթացը կազմակերպող ամբիոնի առաջարկությամբ հաստատում է ֆակուլտետի դեկանը:
Դասընթացի (ուսումնական մոդուլի) արդյունարար գնահատականը/միավորը հաշվարկվում է որպես գնահատման առանձին բաղադրամասերով վաստակած միավորների գումար՝ ընթացիկ քննություն, ընթացիկ ստուգում, ինքնուրույն աշխատանք, մասնակցություն, եզրափակիչ քննություն: Մեկ մոդուլի առավելագույն արդյունարար գնահատականը 20 միավոր է, իսկ գնահատման դրական նվազագույն շեմը 10 միավոր:
Ընդհանուր կրթական կառուցամասի մոդուլները, այդ թվում նաև պրակտիկաները, գնահատվում են ստուգարքի ձևով: Մագիստրոսական թեզը գնահատվում է 20 միավորանոց սանդղակով:

5. Возможности будущей карьеры выпускников
«Հասարակայնության հետ կապեր» մագիստրոսի որակավորմամբ շրջանավարտների համար ՀՀ-ում առկա են աշխատանքի տեղավորման լայն հնարավորություններ, որոնք պայմանավորված են նախ նրանով, որ հաղորդակցման տեխնոլոգիաների և PR գործիքների կիրառման պահանջարկն առկա է հասարակության թե՛ պետական և թե՛ հասարակական հատվածների, ինչպես նաև տեղական և միջազգային կառույցների կողմից:
«Հասարակայնության հետ կապեր» մոգիստրոսի կրթական ծրագրի շրջանավարտների աշխատանքի տեղավորման և մասնագիտական գործունեության հնարավոր վայրերի ստորև ներկայացվող ցանկը չի սահմանափակվում նշված կազմակերպություններով.
1. ՀՀ Կառավարություն,
2. Նախարարություններ, պետական տեսչական մարմիններ, կոմիտեներ, վարչություններ, ծառայություններ
3. ՀՀ նախագահի աշխատակազմ,
4. ՀՀ ԱԺ Հասարակայնության հետ կապերի եւ հաղորդակցության վարչություն,
5. Տեղական ինքնակառավարման մարմիններ՝ մարզպետարանների, քաղաքապետարանների համապատասխան ստորաբաժանումներ,
6. «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ,
7. «Օրբելի» վերլուծական-հետազոտական կենտրոն,
8. Ֆինանսաբանկային կազմակերպությունների հանրային կապերի, մարքեթինգի և հաղորդակցությունների համար պատասխանատու ստորաբաժանումներ,
9. Կրթական հաստատություններ,
10. Բուժհիմնարկներ և վերականգնողական կենտրոններ,
11. Հյուրընկալության և սպասարկման ոլորտի կազմակերպություններ՝ հյուրանոցներ, հյուրատներ, ռեստորաններ և այլն,
12. Հեռահաղորդակցության ոլորտի ընկերությունների հանրային կապերի, մարքեթինգի և հաղորդակցությունների համար պատասխանատու ստորաբաժանումներ,
13. ՏՀՏ ոլորտի խոշոր և միջին ընկերություններ, ստարտափներ,
14. Հիմնադրամների համապատասխան ստորաբաժանումներ,
15. Զանգվածային լրատվության միջոցներ,
16. Մասնավոր խոշոր, միջին և մանր ձեռնարկությունների հանրային կապերի, մարքեթինգի և հաղորդակցությունների համար պատասխանատու ստորաբաժանումներ,
17. Հասարակայնության հետ կապերի, մարքեթինգային հաղորդակցությունների, բրենդինգի մասնագիտական ծառայություններ մատուցող ընկերություններ, գովազդային գործակալություններ,
18. Հետազոտական ընկերություններ, վելուծական կենտրոններ,
19. Հասարակական տարբեր հիմնախնդիրներով զբաղվող հասարակական կազմակերպություններ,
20. Մշակութային կազմակերպություններ՝ թատրոններ, թանգարաններ և այլն։
Հասարակական տեղական և միջազգային կազմակերպություններ, հիմնադրամներ և այլն:

6. Ресурсы и формы для поддержки обучения
Մագիստրոսական կրթական ծրագրի իրականացման գործընթացում կօգտագործվեն հետևյալ օժանդակ ռեսուրսները.
· Ֆակուլտետի, ամբիոնի և դասախոսների տրամադրության տակ գտնվող գրադարան,
· Էլեկտրոնային գրադարան,
· Համացանցային ռեսուրսներ,
· Տեսաձայնային ուսումնական ռեսուրսներ,
· Ուսումնական ֆիլմեր,
Տեխնիկապես հագեցած լսարաններ և շարժական սարքավորումներ (համակարգիչներ, պրոյեկտորներ, նվագարկիչներ, տպիչ սարքեր):

7. Образовательные стандарты или ориентиры программы, используемые для разработки программы
ՀՀ բուհական համակարգում ներդրված և Բոլոնիայի գործընթացից բխող, Հայաստանում տեղայնացված չափորոշիչներ, օրինակ՝ “Հասարակայնության հետ կապեր” մասնագիտության (040400) Պետական կրթական չափորոշիչ:
Սույն ծրագրի մշակման և վերամշակման համար կիրառվել են նաև արտերկրյա բուհերի մագիստրատուրայի համանման ծրագրերի կառուցվածքային և բովանդակային որոշ տարրեր, ինչպես նաև որակի ապահովման մոտեցումներ, օրինակ՝ 1)UK, Birmingem City University, Public Relations MA, 2) Pearson Institute of Higher Education, BA in Public Relations, 3) APR, Universal Accreditation Board, Study Guide for the Examination for Accreditation in Public Relations, 4) Queen Margaret University, Edinburg, Media, Communication and Sociology, MSc Public Relations, Dissertation Handbook, 5) Государственный образовательный стандарт высшего профессионального образования. Специальность 350400 - Связи с общественностью, 6) Национальный исследовательский университет «Высшая школа экономики», «Реклама и связи с общественностью»։
Սույն կրթական ծրագիրն իր կառուցվածքով և բովանդակությամբ համապատասխանում է նաև հասարակայնության հետ կապերի մասնագետների պատրաստման տեղական և միջազգային չափորոշիչներին (մշակված Հասարակայնության հետ կապերի միջազգային ասոցիացիայի (IPRA) կողմից):

8. Требования к академическому персоналу
Դասախոսի մասնագիտական կարողությունները պետք է համապատասխանեն նշված պահանջներից առնվազն երեքին
1. Ընդհանրական կարողություններ
Դասավանդման/մանկավարժական
· դասընթացի աշխատանքային ծրագիր (օրացուցային պլան) կազմելու հմտություն,
· դասավանդման ինտերակտիվ մեթոդների իմացություն, ակտիվ ուսուցման տեխնիկաների կիրառման կարողություն:
Հետազոտական
· տարաբնույթ գիտական աղբյուրների հետ աշխատելու, ինչպես նաև համացանցային տեղեկատվական ռեսուրսներից օգտվելու հմտություն,
· սոցիոլոգիական և մարքեթինգային հետազոտությունների իրականացման հմտություն,
· հետազոտական խումբ ղեկավարելու կարողություն:
Հաղորդակցման
· լսարանի հետ բանավոր հաղորդակցվելու հմտություն,
· հետազոտության արդյունքները գրավոր շարադրելու կարողություն,
· օտար լեզվի իմացություն (առնվազն անգլերենի B1 մակարդակին համապատասխան)։
ՏՀՏ կիրառություն
· բազային համակարգչային (MS Office փաթեթի ազատ տիրապետում՝ Word, Excel, Power-Point) հմտություններ,
· ժամանակակից սոցիալական հարթակներից օգտվելու հմտություն,
· լուսացուցադրություններ պատրաստելու և ներկայացնելու հմտություններ (pptx, prezi, canva և այլն):
Այլ կարողություններ
· հասարակական հարաբերությունները կարգավորող մասնագիտական էթիկայի և իրավական նորմերի իմացություն (մասնավորապես` հաղորդակցությունների ոլորտում),
· անհրաժեշտ ռեսուրսները գնահատելու և ծրագրերը արդյունավետորեն իրականացնելու կարողություն,
· ժամանակային ռեսուրսների պլանավորման և կառավարման կարողություն:
2.Մասնագիտական կարողություններ
· PR, սոցիոլոգիական, մարքեինգային, քաղաքական, մեդիա հետազոտությունների և վերլուծության, ախտորոշող և գնահատող հետազոտությունների կարողություն,
· PR-ռազմավարություններ մշակելու և ներկայացնելու, PR-նախագծեր պլանավորելու և իրականացնելու կարողություն,
· թիրախային լսարանների առանձնացնեու և դրանց հետ ռազմավարական հաղորդակցման իրականացման կարողություն,
· բանավոր և գրավոր PR-հաղորդագրություններ մշակելու հմտություններ,
· PR-փաստաթղթեր, տեղեկատվական փաթեթներ, այլ համապատասխան տեքստեր մշակելու, ստեղծարար գրագրության հմտություն,
· հրապարակային ելույթներ պատրաստելու և իրականացնելու կարողություն,
· ԶԼՄ-ների հետ հարաբերություններ ձևավորելու հմտություններ,
· մեդիա իրադարձություններ կառավարելու կարողություն,
· կորպորատիվ հատուկ միջոցառումներ՝ ասուլիսներ, ճեպազրույցներ, համաժողովներ, շնորհանդեսներ և այլն կազմակերպելու և կառավարելու կարողություն,
· սոցիալական ցանցերում հաղորդակցման բովանդակությունը՝ կոնտենտը կառավարելու և ապահովելու կարողություն,
· Պետական, հանրային և մասնավոր կազմակերպությունների իմիջի ձևավորման ռազմավարություն մշակելու, իմիջային հաղորդակցման իրականացնելու կարողություն,
· բրենդ-հաղորդակցություններ մշակելու և իրականացնելու կարողություն,
· Տեղեկատվական անվտանգության և ապատեղեկատվության դեմ պայքարի գործիքակազմի իմացություն,
· Արտակարգ իրավիճակներում պետական, հանրային կամ մասնավոր կազմակերպությունների հաղորդակցության համակարգման գործիքակազմի իմացություն կամ կիրառման առնվազն երեք տարվա փորձի առկայություն,
· Հանրային կառավարման ոլորտի առանձնահատկությունների իմացություն։
3. Ընդհանուր պահանջներ
Գիտական աստիճան
· գիտական աստիճան և/կամ կոչում հասարակագիտական ոլորտում, կամ որոշ դեպքերում՝ տվյալ կամ հարակից մասնագիտությամբ արտերկրյա բուհում ստացած մագիստրոսի կոչում,
· վերջին 5 տարում առնվազն 3 գիտական և/կամ մեթոդական հրատարակությունների առկայություն,
· վերջին 5 տարում առնվազն 3 մասնակցություն գիտաժողովների և/կամ աշխատաժողովների։
Մանկավարժական փորձ
· մասնագիտական դասընթացների դասավանդման և/կամ վերապատրաստումներ (թրեյնինգներ) իրականացնելու առնվազն 3 տարվա փորձ,
· վերջին 5 տարվա ընթացքում մասնակցություն տեղական կամ միջազգային վերապատրաստումների և/կամ մասնագիտական որակավորման բարձրացման դասընթացների,
Պրակտիկ աշխատանքի փորձ
· առնվազն 5 տարվա աշխատանքային փորձ հասարակայնության հետ կապերի կամ հարակից ոլորտում՝ սոցիոլոգիա, կառավարում, քաղաքագիտություն, լրագրություն, հոգեբանություն, մարքեթինգ, բրենդինգ, գովազդ և այլն։
Այլ պահանջներ
• դասավանդման պորտֆոլիո՝ դասավանդվող առարկաների առնվազն 50%-ի առցանց նյութերի առկայություն,
ուսանողական հարցման արդյունքներով ստացված գնահատականների միջինը՝ առնվազն 4,0 (գործող դասախոսների համար)։

9. Подробнее о программе
Համաձայն «Հասարակայնության հետ կապեր» մասնագիտությամբ Պետական կրթական չափորոշչի՝ գիտական աստիճան և կոչում ունեցող դասախոսները պետք է կազմեն ծրագիրն իրականացնող պրոֆեսորադասախոսական կազմի 75 %-ից ոչ պակաս մասը (բացառությամբ օտար լեզուներ դասավանդողների): ԵՊՀ սոցիալական աշխատանքի և սոցիալական տեխնոլոգիաների ամբիոնի կողմից ներկայացվող «Հասարակայնության հետ կապեր » մագիստրոսական ծրագիրն առանձնանում է նրանով, որ այստեղ կդասավանդեն գիտական աստիճաններ և կոչումներ (75-80 %), ինչպես նաև ակադեմիական ոլորտում բազմամյա փորձ ունեցող ու պրակտիկ գործունեությամբ զբաղվող մասնագետներ: