Тип:
Магистр
Профессия:
031804.01.7 - Հասարակայնության հետ կապեր
Специализация:
031804.01.7 - Հասարակայնության հետ կապեր
Присвоенная квалификация:
Հասարակայնության հետ կապերի մագիստրոս
Учебный год программы:
2024/2025
Форма обучения:
Полная занятость
Язык обучения:
Հայերեն
Общеобразовательный модуль
Код кафедры | Название обязательного курса | Кредиты |
---|---|---|
2201 | Տեղեկատվական տեխնոլոգիաները մասնագիտական ոլորտում | 3 |
1-ին՝ աշնանային կիսամյակ
30
2 ժամ/շաբ.
Обязательный
2201/Մ01
1. Цель курса
· ձևավորել պատկերացում մարքեթինգի տեխնոլոգիական լանդշաֆտի վերաբերյալ,
· ներկայացնել թվային մարքեթինգում տվյալների հավաքման և վերլուծության գործիքակազմն ու դրա հնարավորությունները, · ներկայացնել արդի տեխնոլոգիաները, որոնց կիրառությունը փոխում է մարքեթինգի ոլորտը (LLM և generative կոնցեպտով աշխատող արհեստական բանականություն), · ծանոթացնել վիզուալ հաղորդագրություն և ստեղծագործական կոնտենտ ստեղծելու համար նախատեսված և մասնագիտական լայն կիրառություն ունեցող ծրագրերին։ 2. Результаты обучения по программе
ա. մասնագիտական գիտելիք և իմացություն
1. պատկերացում կազմել թվային մարքեթինգի տեխնոլոգիական լանդշաֆտի վերաբերյալ, 2. կցել վերլուծական գործիքները (այդ թվում նաև manual tracking) կայքին և կատարել հավաքված տվյալների վերլուծություն, համադրել ու ցուցադրել դրանք Looker Studio-ի միջոցով, 3. ստեղծել գովազդային արշավներ սոցիալական ցանցերում և որոնողական համակարգերում, 4. Կիրառել արհեստական բանականության գործիքակազմը մարքեթինգային գործընթացների օպտիմալացման նպատակով, բ. գործնական մասնագիտական կարողություններ 5. Google Analytics 6. Google Looker Studio 7. Google Tag Manager 8. Adobe CC (ներածական) 9. Meta business (Instagram + Facebook գովազդներ և հաշիվների կառավարում) 10. Midjourney generative AI 11. Chat GPT 12. Google Bard 3. Описание
· ձևավորել պատկերացում մարքեթինգի տեխնոլոգիական լանդշաֆտի վերաբերյալ,
· ներկայացնել թվային մարքեթինգում տվյալների հավաքման և վերլուծության գործիքակազմն ու դրա հնարավորությունները, · ներկայացնել արդի տեխնոլոգիաները, որոնց կիրառությունը փոխում է մարքեթինգի ոլորտը (LLM և generative կոնցեպտով աշխատող արհեստական բանականություն), · ծանոթացնել վիզուալ հաղորդագրություն և ստեղծագործական կոնտենտ ստեղծելու համար նախատեսված և մասնագիտական լայն կիրառություն ունեցող ծրագրերին։ 4. Стили и методы преподавания и обучения
1. նախագծային մեթոդ
2. համագործակցային ուսուցում 5. Методы и критерии оценки
1. 1-ին ընթացիկ հարցում. անցկացվում է համակարգչով, հարցատոմսը պարունակում է 4 հարց, յուրաքանչյուրը`համապատասխանաբար 1,1,1,1 միավոր:
2. 2-րդ ընթացիկ հարցում. անցկացվում է համակարգչով, հարցատոմսը պարունակում է 4 հարց, յուրաքանչյուրը`համապատասխանաբար 1,1,1,1 միավոր: 3. Ստուգարքային գնահատումն իրականացվում է 2 ընթացիկ հարցումների արդյունքների հիման վրա 6. Список основной литературы
7. Основная часть курса
1. Մարքեթինգի տեխնոլոգիական լանդշաֆտի ներկայացում
2. վերլուծական գործիքակազմի ներկայացում 3. Վերլուծական գործիքների կցում 4. Manual tracking-ի ստեղծում GTM-ի միջոցով 5. GTM-ի փոփոխականների (variables), ձգանների (triggers), պիտակների (tags) ներկայացում 6. Թվային մարքեթինգի տերմինաբանական բառարանի ներկայացում 7. Տվյալների վերլուծույթուն 8. LLM կոնցեպտը արհեստական բանականությունում 9. Generative AI կոնցեպտը արհեստական բանականությունում 10. Մարքեթինգային ռազմավարության և տարբեր տեքստերի մշակումը՝ արհեստական բանականության օգնությամբ 11. Տեսողական կոնտենտի ստեղծում՝ արհեստական բանականության միջոցով։ |
||
2201 | Կարիերայի կառավարում | 3 |
2-րդ` գարնանային կիսամյակ
30
2 ժամ/շաբ.
Обязательный
1306/Մ04
1. Цель курса
· Ծանոթացնել ուսանողներին կարիերայի կառավարման սոցիալական հոգեբանության ոլորտի հիմնական հասկացությունների հետ։
· Ձևավորել անձնային աճի տեսանկյունից կարիերայի նշանակության և կարիերայի կառուցման հնարավոր պրակտիկայի մասին ամբողջական պատկերացում։ 2. Результаты обучения по программе
ա. մասնագիտական գիտելիք և իմացություն
1. Բովանդակային առումով սահմանելու և մեկնաբանելու այնպիսի հասկացություններ ինչպիսիք են՝ կարիերան, կառավարումը, կարիերայի կառավարումը՝ հոգեբանական տեսանկյունից։ 2. Վերլուծելու կարիերայի այն գործընթացների և գործոնների յուրահատկությունը, որոնք ազդեցիկ են կարիերայի ընթացքի վրա։ 3. Իմանալու կարիերայի կառավարման ուսումնասիրման հիմնական ուղղությունները 4. Հասկանալու կարիերայի գործընթացի մեխանիզմները և հաջող կարիերա կառուցելու միջոցները և մեթոդները։ 5. Հասկանալու կարիերայի պլանավորման հոգեբանական օրինաչափությունները, կարիերային աճի հաջողության/ անհաջողության պատճառները և պայմանները։ բ. գործնական մասնագիտական կարողություններ 1. Նախագծելու կարիերայի կառավարման մեխանիզմները կազմակերպությունում տարանջատելու։ 2. Կայացնելու որոշումներ կարիերայի կառավարման տեսանկյունից բարդ իրավիճակներում՝ հոգեբանության շրջանակում։ (կոնֆլիկտ, անորոշություն, ժամանակի սահմանափակում և այլն) 3. Անցկացնելու հետազոտություններ կարիերայի կառավարման ոլորտում գ. ընդհանրական կարողություններ 1. Աշխատելու փոքր խմբերի հետ 2. Անցկացնելու անձի կարիերայի աճի հոգեբանական դիագնոստիկա 3. Описание
· Ծանոթացնել ուսանողներին կարիերայի կառավարման սոցիալական հոգեբանության ոլորտի հիմնական հասկացությունների հետ։
· Ձևավորել անձնային աճի տեսանկյունից կարիերայի նշանակության և կարիերայի կառուցման հնարավոր պրակտիկայի մասին ամբողջական պատկերացում։ 4. Стили и методы преподавания и обучения
· գործնական պարապմունքներ
· սեմինար-քննարկումներ · գրականության ինքնուրույն վերլուծություն · վարժություններ 5. Методы и критерии оценки
Առանց եզրափակիչ գնահատման
Նախատեսված են երկու ընթացիկ քննություն և մեկ ինքնուրույն աշխատանք: Ընթացիկ քննությունները գնահատվում են համապատասխանաբար 4 և 5 միավոր առավելագույն արժեքով, ինքնուրույն աշխատանքը` առավելագույնը 8 միավոր, դասընթացին մասնակցությունը` առավելագույնը 3 միավոր: 6. Список основной литературы
7. Основная часть курса
1. Ներածություն.կարիերայի կառավարման ուսումնասիրման համակարգային մոտեցում։
2. Կարիերայի գործոնների ուսումնասիրում. սոցիալ-հոգեբանական դիտանկյուն։ 3. Ծանոթություն գործնական կարիերայի կառավարման մեթոդների և մեխանիզմների հետ. անձնակազմի կառավարում։ 4. Գործնական կարիերայի կառավարում. կարիերայի անհատական պլանավորում։ 5. Կարիերայի կողմնորոշման դիագոնստիկայի մեթոդներ և կարիերայի ուղեկցման և զարգացման տեխնոլոգիաներ |
||
2201 | Հետազոտության պլանավորում և մեթոդներ | 3 |
2-րդ` գարնանային կիսամյակ
30
2 ժամ/շաբ.
Обязательный
2203/Մ02
1. Цель курса
· ուսանողներին տրամադրել տեսական և կիրառական գիտելիքներ սոցիոլոգիական հետազոտությունների նախագծման, պլանավորման, կազմակերպման և իրականացման վերաբերյալ,
· ուսուցանել սոցիոլոգիական հետազոտության քանակական և որակական տեղեկատվության ստացման մեթոդները և տվյալների վերլուծության մեթոդաբանական առանձնահատկությունները: 2. Результаты обучения по программе
ա. մասնագիտական գիտելիք և իմացություն
1. նկարագրելու հետազոտության մեթոդները՝ ըմբռնելով դրանց իմացաբանական, տեսական և մեթոդաբանական առանձնահատկությունները և կիրառման դեպքերը, 2. ընտրելու համապատասխան մեթոդներ` կախված հետազոտության հիմնախնդրից և նպատակից, 3. մատնանշելու սոցիոլոգիական հետազոտության մեթոդներով ստացվող տեղեկատվության վերլուծության ընթացակարգն ու ռազմավարությունը. բ. գործնական մասնագիտական կարողություններ 1. կառուցելու հետազոտական ծրագիր, մշակելու հետազոտության իրականացման և կազմակերպման սկզբունքները, ախտորոշելու սոցիոլոգիական հիմնախնդիրները, 2. ճշգրտորեն ընտրելու հետազոտական համապատասխան մեթոդաբանություն, գրագետ համադրելու հետազոտության նպատակից բխող մեթոդներ, ձևավորելու հետազոտության ընտրանք, մշակելու դիտարկման միավորների ընտրության չափանիշներ, 3. կիրառելու սոցիոլոգիական տեղեկատվության հավաքման քանակական և որակական մեթոդներ, վերլուծելու և մեկնաբանելու սոցիոլոգիական տեղեկատվությունը, կազմելու հետազոտության արդյունքների ամփոփ հաշվետվություններ. գ. ընդհանրական կարողություններ 1. նախագծելու սոցիոլոգիական հետազոտության ծրագիր, 2. վերլուծելու փաստեր և կատարելու հետևություններ, ստեղծագործաբար կիրառելու և զարգացնելու ունեցած գիտելիքները: 3. Описание
· ուսանողներին տրամադրել տեսական և կիրառական գիտելիքներ սոցիոլոգիական հետազոտությունների նախագծման, պլանավորման, կազմակերպման և իրականացման վերաբերյալ,
· ուսուցանել սոցիոլոգիական հետազոտության քանակական և որակական տեղեկատվության ստացման մեթոդները և տվյալների վերլուծության մեթոդաբանական առանձնահատկությունները: 4. Стили и методы преподавания и обучения
· դասախոսություններ և գործնական պարապմունքներ,
· ուսուցողական պրակտիկ նպատակ հետապնդող ոչ ծավալուն դաշտային աշխատանքների իրականացում, · լսարանային և արտալսարանային ծանրաբեռնված աշխատանք, որը ներառում է հանձնարարված գրականության ընթերցում, մասնակցություն քննարկումներին, վերլուծություններ, հետազոտության ծրագրի մշակում և ներկայացում: 5. Методы и критерии оценки
Առանց եզրափակիչ գնահատման
Նախատեսված են երկու ընթացիկ քննություն և մեկ ինքնուրույն աշխատանք: Ընթացիկ քննությունները գնահատվում են համապատասխանաբար 4 և 5 միավոր առավելագույն արժեքով, ինքնուրույն աշխատանքը` առավելագույնը 8 միավոր, դասընթացին մասնակցությունը` առավելագույնը 3 միավոր: 6. Список основной литературы
7. Основная часть курса
1. Հետազոտության հասկացությունը և տեսակները:
2. Հետազոտական ծրագրի մշակման առանձնահատկությունները: 3. Հետազոտության նպատակի սահմանումը: 4. Սոցիալական երևույթների չափելիությունը. հետազոտական ինդիկատորները: 5. Վերլուծական միավորների ընտրությունը և ընտրանքը: 6. Քանակական և որակական մեթոդների առանձնահատկությունները: 7. Տեղեկատվության մշակումը, վերլուծությունը: 8. Տեղեկատվության մշակման մեթոդները և գործիքները (SPSS, Nvivo և այլն): 9. Հաշվետվության կառուցվածքը և կազմելու առանձնահատկությունները: |
||
2201 | Ձեռնարկատիրություն | 3 |
2-րդ` գարնանային կիսամյակ
30
2 ժամ/շաբ.
Обязательный
1005/Մ05
1. Цель курса
· տրամադրել ձեռնարկատիրական գործունեության էության և դրսևորման առանձնահատկությունների, ինչպես նաև բիզնեսի զարգացման հիմնախնդիրների վերաբերյալ գիտելիքներ և իմացություն,
· ուսուցանել ձեռնարկատիրական գործունեության տեսա-մեթոդական հենքերը, ինչպես նաև բիզնեսի կազմակերպման ու կառավարման տեսա-գործնական հիմունքներն ու բիզնեսի վարման հմտությունները, · տրամադրել ձեռնարկատիրական գործունեության վերլուծական, բիզնես պլանների մշակման և այլ կարևոր կարողություններ, որոնք կարող են օգտակար լինել շրջանավարտի մասնագիտական կարիերայի ընթացքում: 2. Результаты обучения по программе
ա. մասնագիտական գիտելիք և իմացություն
· սահմանելու ձեռնարկատիրական գործունեության էությունը և հիմնական հասկացությունները, բիզնեսի համակարգային առանձնահատկությունները և մոդելային բնորոշիչները, բիզնեսի փուլային զարգացման բնորոշիչները և առանձնահատկությունները, · ներկայացնելու ձեռնարկատիրական գործունեության տեսա-մեթոդական հենքերը, ինչպես նաև բիզնեսի կազմակերպման ու կառավարման ինչպես տեսա-գործնական, այնպես էլ կիրառական ասպեկտները, բ. գործնական մասնագիտական կարողություններ · վերլուծելու և տարբերակելու բիզնեսի համակարգերն ու տիպերը, գտնելու բիզնեսի զարգացման համարժեք մոտեցումները, ընտրելու ձեռնարկատիրական գործունեության կազմակերպման ու կառավարման տեսա-գործնական հիմքերը և դրանց կիրարկման ձևերը, · գնահատելու ՀՀ-ում բիզնես իրավիճակը և գործարար միջավայրը, ներկայացնել բիզնեսի զարգացման հնարավորությունները և խնդիրներն ու ռիսկերը, կանխատեսելու բիզնեսի զարգացման հնարավորություններն ու հեռանկարները, · օգտվելու բիզնես-պլանների մշակման գործիքներից, օգտվելու Պորտերի մրցակցային հինգ ուժերի և SWOT վերլուծական գործիքներից և կատարելու բիզնես նախագծի արդյունավետության և նպատակահարմարության գնահատում, կատարելու բիզնես հաշվարկներ, գնահատելու հնարավոր ֆինանսավորման աղբյուրները, ներկայացնելու բիզնեսի կազմակերպման ու կառավարման իրավական, կազմակերպա-տնտեսական, կառավարչական մեխանիզմները, · գործնականում մշակելու անհատական բիզնես պլաններ և նախագծել start-up բիզնեսներ, կատարելու դրանց գործնական կիրառման հնարավորությունների գնահատում ՝ կոնկրետ դեպքի համար։ գ. ընդհանրական կարողություններ · օգտվելու տեղեկատվական-վերլուծական տարատեսակ աղբյուրներից (ինտերնետ ռեսուրսներ, էլեկտրոնային գրադարաններ, գիտական հոդվածներ, հաշվետվություններ, միջազգային կազմակերպությունների տարեկան զեկույցներ, կատարել անհրաժեշտ վերլուծություններ և այլն, · իրականացնելու գործարարության խաղարկային ներկայացումներ: 3. Описание
· տրամադրել ձեռնարկատիրական գործունեության էության և դրսևորման առանձնահատկությունների, ինչպես նաև բիզնեսի զարգացման հիմնախնդիրների վերաբերյալ գիտելիքներ և իմացություն,
· ուսուցանել ձեռնարկատիրական գործունեության տեսա-մեթոդական հենքերը, ինչպես նաև բիզնեսի կազմակերպման ու կառավարման տեսա-գործնական հիմունքներն ու բիզնեսի վարման հմտությունները, · տրամադրել ձեռնարկատիրական գործունեության վերլուծական, բիզնես պլանների մշակման և այլ կարևոր կարողություններ, որոնք կարող են օգտակար լինել շրջանավարտի մասնագիտական կարիերայի ընթացքում: 4. Стили и методы преподавания и обучения
· դասախոսություններ
· սեմինարներ · քննարկումներ 5. Методы и критерии оценки
Առանց եզրափակիչ գնահատման
Նախատեսված են երկու ընթացիկ քննություն և մեկ ինքնուրույն աշխատանք: Ընթացիկ քննությունները գնահատվում են համապատասխանաբար 4 և 5 միավոր առավելագույն արժեքով, ինքնուրույն աշխատանքը` առավելագույնը 8 միավոր, դասընթացին մասնակցությունը` առավելագույնը 3 միավոր: 6. Список основной литературы
7. Основная часть курса
1. Ձեռնարկատիրության էությունը և ձեռնարկատիրության տեսության զարգացման փուլային բնորոշիչները: 2. Ձեռնարկատիրության որոշումների կայացման գործընթացը. ձեռնարկատիրական հաշվարկներ: 3. Ձեռնարկատիրական գործունեության ֆինանսավորման աղբյուրները և ձևերը: 4. Ձեռնարկատիրական գործունեության համընդհանուր բնույթը և տրամաբանությունը: 5. Ձեռնարկատիրական գործողությունների տրամաբանությունը և ձեռնարկատիրական գործընթացը: 6. Ձեռնարկատիրության տեսակները և դրանց չափորոշիչները: 7. Բիզնեսի ռազմավարական զարգացումը և բիզնես ռազմավարությունը: 8. Բիզնեսի ռազմավարական կառավարումը. էությունը և իրագործման փուլային առանձնահատկությունները: 9. Ձեռնարկատիրական գործունեության կազմակերպում. բիզնես պլան: |
||
2201 | Նախագծերի կառավարում և գնահատում | 3 |
2-րդ` գարնանային կիսամյակ
30
2 ժամ/շաբ.
Обязательный
2201/Մ03
1. Цель курса
· ուսանողներին ծանոթացնել նախագծերի կառավարման միջազգային պրակտիկային,
· սովորեցնել կատարել կարիքների գնահատում և պլանավորել կարիքահենք նախագծի իրագործում, · ծանոթացնել նախագծերի գնահատման քանակական և որակական մեթոդներին, · ցույց տալ նախագծերի կառավարման կարևորությունը ժամանակակից ծրագրերի կառավարման համատեքստում: 2. Результаты обучения по программе
ա. մասնագիտական գիտելիք և իմացություն
1. բացատրելու նախագծերի կառավարման մեթոդները 2. հիմնավորելու նախագծերի պլանավորման վերաբերյալ մոտեցումները, 3. ներկայացնելու նախագծերի գնահատման չափորոշիչները, բ. գործնական մասնագիտական կարողություններ 4. իրականացնելու կարիքների գնահատում, 5. իրականացնելու նախագծի հայեցակարգի, գործընթացի և արդյունքների գնահատում, 6. իրականացնելու ՈՒԹՀՌ (SWOT) և ճեղքվածքի (Gap) վերլուծություն, 7. մշակելու նախագծեր, գ. ընդհանրական կարողություններ օգտագործելու կարիքների և նախագծերի գնահատման արդյունքները հասարակության զարգացման և կատարելագործման ուղղությամբ: 3. Описание
· ուսանողներին ծանոթացնել նախագծերի կառավարման միջազգային պրակտիկային,
· սովորեցնել կատարել կարիքների գնահատում և պլանավորել կարիքահենք նախագծի իրագործում, · ծանոթացնել նախագծերի գնահատման քանակական և որակական մեթոդներին, · ցույց տալ նախագծերի կառավարման կարևորությունը ժամանակակից ծրագրերի կառավարման համատեքստում: 4. Стили и методы преподавания и обучения
· Դասախոսություն · Սեմինար · Անհատական հանձնարարություններ և համակարգչային ներկայացումներ։ 5. Методы и критерии оценки
Առանց եզրափակիչ գնահատման
Նախատեսված են երկու ընթացիկ քննություն և մեկ ինքնուրույն աշխատանք: Ընթացիկ քննությունները գնահատվում են համապատասխանաբար 4 և 5 միավոր առավելագույն արժեքով, ինքնուրույն աշխատանքը` առավելագույնը 8 միավոր, դասընթացին մասնակցությունը` առավելագույնը 3 միավոր: 6. Список основной литературы
7. Основная часть курса
1. Փոփոխությունների տեսլական
2. Ռազմավարական պլանավորում 3. Նախագիծ և ծրագիր 4. Նախագծի մեյնսթրիմինգներ 5. Նախագծի պլանավորման, կառավարման և գնահատման շրջափուլը 6. Նախագծի իրականացման այլընտրանքները 7. Ռիսկերի գնահատումը 8. Շահագրգիռ կողմերի գնահատում 9. Նախագծի արդյունքները՝ Output, Outcome, Impact 10. Նախագծի տրամաբանական շրջանակը 11. Նախագծի կառավարման փուլերը 12. Նախագծերի գնահատումը, գնահատման չափորոշիչները 13. Գնահատման հավաստիությունը և հուսալիությունը 14. Գնահատման դժվարությունները 15. Կառուցողական գնահատում և մոնիթորինգ 16. Մոնիթորինգի ցուցիչների մշակում 17. Մարդկանց թրաֆիքինգի ցուցիչներ 18. Input, Activity, Output, Outcome, Impact ցուցիչներ 19. Հանրագումարային գնահատում 20. Նախագծի գործընթացի գնահատում 21. Նախագծի ազդեցության գնահատումը 22. Պլանավորման-գնահատման շրջափուլը 23. Գնահատման մշակույթը և էթիկական 24. Մոնիթորինգի և գնահատման սինթեզը նախագծի ցիկլի հետ 25. Մոնիթորինգի և գնահատման համար տվյալներ. տվյալների պահանջ և օգտագործում, տվյալների աղբյուրներ, ընթացիկ մշտադիտարկման տվյալների օգտագործում 26. Տվյալների հավաքման մեթոդներ 27. Տվյալների վերլուծություն և վիզուալիզացիա |
Специализированный модуль
Код кафедры | Название обязательного курса | Кредиты |
---|---|---|
2201 | Հասարակայնության հետ կապերի տեսություն և մեթոդաբանություն | 6 |
1 ին՝աշնանային կիսամյակ
60
4 ժամ/շաբ.
Обязательный
2201/Մ02
1. Цель курса
· ուսանողներին տրամադրել համակողմանի համակարգված գիտելիք հասարակայնության հետ կապերի որպես առանձին մասնագիտական ոլորտի առաջացման նախադրյալների, զարգացման պատմության վերաբերյալ,
· ուսանողները տրամադրել գիտելիքներ գործառնության մոդելների վերաբերյալ, · ուսանողները տրամադրել գիտելիքներ ժամանակակից սոցիալական և PR տեսությունների, հայեցակարգերի և մեթոդաբանական սկզբունքների վերաբերյալ: 2. Результаты обучения по программе
ա.(մասնագիտական գիտելիք և իմացություն)
1. քննարկելու հասարակայնության հետ կապերի զարգացման և կայացման պատմական ընթացքի առանձնահատկությունները, 2. քննարկելու PR-ի ժամանակակից տեսությունների և մոդելների հիմնական մեթոդաբանական մոտեցումներն ու սկզբունքները, 3. մեկնաբանելու հասարակագիտական հիմնարար և մասնավոր` սոցիոլոգիական, մենեջմենթի, քաղաքագիտական, սոցիալ-հոգեբանական, սոցիալ-տնտեսական և այլն տեսությունները, որպես PR-գգործունեության տեսամեթոդաբանական հենք: բ.(գործնական մասնագիտական կարողություններ) 1. կիրառելու զանգվածային և հաղորդակցման գործընթացների, սոցիալական փոխգործունեության և դրսևորման ձևերի վերլուծության մեթոդները, 2. մշակելու և իրականացնելու ճգնաժամային, կոնֆլիկտային իրավիճակների կանխատեսում, ճգնաժամային իրավիճակների մեղմացման և հաղթահարմանն ուղղված հատուկ PR-միջոցառումներ, 3. տեղայնացնելու ժամանակակից տեսություններում և տարբեր PR-մոդելների շրջանականերում կիրառվող վերլուծական և մեկնաբանողական հնարքները գ. (ընդհանրական/փոխանցելի կարողություններ) 1. արդյունավետորեն օգտվելու տարատեսակ աղբյուրներից (գիտական գրականություն, ինտերնետ ռեսուրսներ, էլեկտրոնային գրադարաններ, գիտական հոդվածներ և այլն) 2. ստեղծագործաբար կիրառելու և զարգացնելու առկա գիտելիքները 3. գնահատել ընթացիկ տեղեկատվական և հաղորդակացական գործընթացները: 3. Описание
· ուսանողներին տրամադրել համակողմանի համակարգված գիտելիք հասարակայնության հետ կապերի որպես առանձին մասնագիտական ոլորտի առաջացման նախադրյալների, զարգացման պատմության վերաբերյալ,
· ուսանողները տրամադրել գիտելիքներ գործառնության մոդելների վերաբերյալ, · ուսանողները տրամադրել գիտելիքներ ժամանակակից սոցիալական և PR տեսությունների, հայեցակարգերի և մեթոդաբանական սկզբունքների վերաբերյալ: 4. Стили и методы преподавания и обучения
1. դասախոսություն
2.քննարկում 3. պրեզենտացիաներ 4. ռեֆերատներ, զեկուցումներ, էսսեներ. 5. դերային խաղեր 5. Методы и критерии оценки
1. Եզրափակիչ քննություն՝ բանավոր քննություն 7 միավոր առավելագույն արժեքով: Յուրաքանչյուր հարցատոմս պարունակում է երեք հարց, որոնցից առաջին և երկրորդ հարցերը կարող են գնահատվել առավելագույնը 2 միավոր, երրորդը՝ 3 միավոր: Միավորների քայլը՝ 0.5:
2. Երկու ընթացիկ քննություններ՝ գրավոր քննություն՝ յուրաքանչյուրը 4 միավոր առավելագույն արժեքով։ Միավորների քայլը՝ 0.5: 3. Ինքնուրույն աշխատանք՝ 3 միավոր առավելագույն արժեքով։ Մասնակցություն՝ 2 միավոր առավելագույն արժեքով։ 6. Список основной литературы
7. Основная часть курса
1.Ներածություն: Մեթոդաբանության դերը գիտության կառուցվածքում: Սոցիալական գիտություններ՝ տեսական և պրակտիկ գիտելիք:
2. PR-ի առաջացման նախադրյալները և զարգացման պատմական ընթացքը. 3. PR-ի զարգացման ժամանակագրությունը ըստ Ջ.Գրունիգի և Թ.Հանտի. 4. PR- ի մենախոսական մոդելների էությունը՝ Publicity and News Agency մոդելները PR-ում` Փ.Բարնումի և Այվի Լիի ներդրումը մասնագիտության զարգացման գործում, 5. Հասարակայնության հետ կապերի երկխոսական մոդելների զարգացումը՝ երկկողմանի ասիմետրիկ և երկկողմանի սիմետրիկ մոդելները PR-ում. 6. Է.Բերնայսի ներդրումը PR-ի զարգացման հարցում: 7. PR-գործունեությունը մեկնաբանող ժամանակակից հաղորդակցման և սոցիալական տեսությունները: 8. PR - գործունեության մեթոդաբանական սկզբունքները: |
||
2201 | PR արշավների նախագծում | 6 |
1-ին՝ աշնանային կիսամյակ
60
4 ժամ/շաբ.
Обязательный
2201/Մ3
1. Цель курса
· ուսանողներին տրամադրել համակողմանի համակարգված գիտելիք PR-արշավների նախագծման, իրականացման, գնահատման մոտեցումների վերաբերյալ:
· ուսանողների մոտ զարգացնել PR-մասնագետի համար անհրաժեշտ պրակտիկ հմտություններ՝ PR - նախագծի (միջոցառման, լրատվամիջոցնարի հետ աշխատանքի, հետազոտության) պլանավորման, կազմակերպման և իրականացման միջոցով: 2. Результаты обучения по программе
ա.(մասնագիտական գիտելիք և իմացություն)
1. քննարկելու և վերլուծելու PR-ի հիմնական հասկացությունները, 2. մեկնաբանելու կազմակերպությունների և հասարակայնության միջև արդյունավետ հաղորդակցությունների հաստատմանն ուղղված PR-ռազմավարությունների մշակման, PR-նախագծերի պլանավորման և ներկայացման սկզբուներն ու մոտեցումները, բ. (գործնական մասնագիտական կարողություններ) 1. մշակելու կազմակերպությունների կատարած աշխատանքների և ծրագրերի վերաբերյալ լայն հասարակայնության տեղեկացմանն ուղղված PR ծրագրեր 2. մշակելու և ներկայացնելու կազմակերպությունների և հասարակայնության միջև արդյունավետ հաղորդակցությունների հաստատմանն ուղղված PR-ռազմավարություններ, պլանավորելու PR-նախագծեր, 3. գործնականում իրականացնելու տարբեր բնույթի PR-արշավներ 4. մշակելու տեղեկատվական փաթեթներ (PR-փաստաթղթերի) և կազմակերպել համապատասխան միջոցառումներ` ուղղված կազմակերպությունների կատարած աշխատանքների և ծրագրերի վերաբերյալ լայն հասարակայնության տեղեկացմանը, գ.(ընդհանրական/փոխանցելի կարողություններ) 1. աշխատելու և իրականացնելու թիմային աշխատանք, 2. իրականացնելու ծրագրերի պլանավորում` գնահատելով անհրաժեշտ ռեսուրսները, 3. իրականացնել ժամանակային ռեսուրսների պլանավորում և կառավարում 3. Описание
· ուսանողներին տրամադրել համակողմանի համակարգված գիտելիք PR-արշավների նախագծման, իրականացման, գնահատման մոտեցումների վերաբերյալ:
· ուսանողների մոտ զարգացնել PR-մասնագետի համար անհրաժեշտ պրակտիկ հմտություններ՝ PR - նախագծի (միջոցառման, լրատվամիջոցնարի հետ աշխատանքի, հետազոտության) պլանավորման, կազմակերպման և իրականացման միջոցով: 4. Стили и методы преподавания и обучения
1. դասախոսություն
2. քննարկում 3. պրեզենտացիաներ 4. պրակտիկ նախագծեր 5. դերային խաղեր 5. Методы и критерии оценки
1. Եզրափակիչ քննություն՝ բանավոր քննություն 7 միավոր առավելագույն արժեքով: Յուրաքանչյուր հարցատոմս պարունակում է երեք հարց, որոնցից առաջին և երկրորդ հարցերը կարող են գնահատվել առավելագույնը 2 միավոր, երրորդը՝ 3 միավոր: Միավորների քայլը՝ 0.5:
2. Երկու ընթացիկ քննություններ՝ գրավոր քննություն՝ յուրաքանչյուրը 4 միավոր առավելագույն արժեքով։ Միավորների քայլը՝ 0.5: 3. Ինքնուրույն աշխատանք՝ 3 միավոր առավելագույն արժեքով։ 4. Մասնակցություն՝ 2 միավոր առավելագույն արժեքով։ 6. Список основной литературы
7. Основная часть курса
1. Ներածություն: PR արշավի ընթացակարգերն ու փուլերը, PR-առաջարկի ձևակերպում:
2 PR - նախագծի նախնական պլանավորում, ժամանակացույցի ստեղծում, հիմնախնդրի սահմանում: Հասարակայնության տարբեր խմբերի տիպաբանում, թիրախային լսարանի առանձնացում. 3. PR -միջոցառումների կազմակերպում` կոնֆերանսների, շնորհանդեսների, մամլո-ասուլիսների կազմակերպման հիմնական սկզբունքները.. 4. Զանգվածային հաղորդակցություն և զանգվածային լրատվության միջոցների` տպագիր և էլեկտրոնային մեդիայի հետ աշխատելու սկզբունքներն ու ձևերը: 5. Տեղեկատվա-լրատվական նյութերի տրամադրման ձևերը` մամլո-ասուլիսի, շնորհանդեսի, մամլո-հաղորդա•րության պատրաստման, հատուկ հոդվածների (positon-paper, by-liner և այլն), հարցազրույցների իրականացման սկզբունքներն ու հմտությունները: 6. Առաջխաղացման ապահովումը համացանցում`. PR և Internet : |
||
2201 | Հետազոտությունները PR -ում և մարքեթինգում /անգլերեն լեզու/ | 6 |
1-ին՝ աշնանային կիսամյակ
60
4 ժամ/շաբ.
Обязательный
2203/Մ4
1. Цель курса
· ուսանողներին տրամադրել տեսական և կիրառական գիտելիքներ սոցիոլոգիական հետազոտությունների նախագծման, պլանավորման, կազմակերպման և իրականացման վերաբերյալ,
· ուսուցանել սոցիոլոգիական հետազոտության քանակական և որակական տեղեկատվության ստացման մեթոդները և տվյալների վերլուծության մեթոդաբանական առանձնահատկությունները: 2. Результаты обучения по программе
ա. մասնագիտական գիտելիք և իմացություն
1. թվարկել հետազոտության մեթոդները՝ ըմբռնելով դրանց իմացաբանական, տեսական և մեթոդաբանական առանձնահատկությունները և կիրառման դեպքերը, 2. կախված հետազոտության հիմնախնդրից և նպատակից որոշել և ընտրել համապատասխան մեթոդներ, 3. որոշակիացնել սոցիոլոգիական հետազոտության մեթոդներով ստացվող տեղեկատվության վերլուծության ընթացակարգն ու ռազմավարությունը: բ. գործնական մասնագիտական կարողություններ 4. պլանավորել և նախագծել հետազոտական ծրագիր, մշակել հետազոտության իրականացման և կազմակերպման սկզբունքները, ձևավորել հետազոտության ընտրանք, մշակել դիտարկման միավորների ընտրության չափանիշներ, 5. կիրառել սոցիոլոգիական տեղեկատվության հավաքման քանակական և որակական մեթոդներ, 6. վերլուծել և մեկնաբանել սոցիոլոգիական տեղեկատվությունը, կազմել հետազոտության արդյունքների ամփոփ հաշվետվություններ: գ. ընդհանրական/փոխանցելի կարողություններ (եթե այդպիսիք կան) 7. մասնակցել խմբային քննարկումներին՝ հիմնավորելով դիրքորոշումները, ստեղծագործաբար կիրառելու և զարգացնելու ունեցած գիտելիքները: 3. Описание
· ուսանողներին տրամադրել տեսական և կիրառական գիտելիքներ սոցիոլոգիական հետազոտությունների նախագծման, պլանավորման, կազմակերպման և իրականացման վերաբերյալ,
· ուսուցանել սոցիոլոգիական հետազոտության քանակական և որակական տեղեկատվության ստացման մեթոդները և տվյալների վերլուծության մեթոդաբանական առանձնահատկությունները: 4. Стили и методы преподавания и обучения
1. Դասընթացը բաղկացած է կիսով չափ դասախոսություններից և կիսով չափ գործնական պարապմունքներից:
2. Դասընթացի ենթադրում է ուսուցողական պրակտիկ նպատակ հետապնդող ոչ ծավալուն դաշտային աշխատանքների իրականացում: 3. Դասընթացը ենթադրում է լսարանային և արտալսարանային ծանրաբեռնված աշխատանք, որի ներառում է հանձնարարված գրականության ընթերցում, մասնակցություն քննարկումներին, վերլուծություններ, հետազոտության ծրագրի մշակում և ներկայացում: 5. Методы и критерии оценки
1. Եզրափակիչ քննություն՝ բանավոր քննություն 7 միավոր առավելագույն արժեքով: Յուրաքանչյուր հարցատոմս պարունակում է երեք հարց, որոնցից առաջին և երկրորդ հարցերը կարող են գնահատվել առավելագույնը 2 միավոր, երրորդը՝ 3 միավոր: Միավորների քայլը՝ 0.5:
2. Երկու ընթացիկ քննություններ՝ գրավոր քննություն՝ յուրաքանչյուրը 4 միավոր առավելագույն արժեքով։ Միավորների քայլը՝ 0.5: 3. Ինքնուրույն աշխատանք՝ 3 միավոր առավելագույն արժեքով։ Մասնակցություն՝ 2 միավոր առավելագույն արժեքով։ 6. Список основной литературы
7. Основная часть курса
1. Ի՞նչ է հետազոտությունը, որո՞նք են հետազոտության տեսակները, ո՞վ է հետազոտողը
2. Հետազոտական ծրագրի մշակման առանձնահատկությունները 3. Հետազոտության նպատակի սահմանում 4. Սոցիալական երևույթների չափելիություն. հետազոտական ինդիկատորներ 5. Վերլուծական միավորների ընտրություն և ընտրանք 6. Քանակական և որակական մեթոդների առանձնահատկությունները 7. Հարցման մեթոդ. տարատեսակները և կիրառման առանձնահատկությունները 8. Փաստաթղթերի վերլուծություն (ավանդական և կոնտենտ), ինտերնետը որպես փաստաթուղթ 9. Դիտարկման մեթոդ. տարատեսակները և կիրառման առանձնահատկությունները 10. Գիտափորձի իրականացման առանձնահատկությունները հասարակական գիտություններում 11. Հետազոտության իրականացման առանձնահատկություններ 12. Ինֆորմացիայի մշակում, վերլուծություն 13. Ինֆորմացիայի մշակման տեխնիկաներ, մեթոդներ և գործիքներ (SPSS, Nvivo և այլն) 14. Ինֆորմացիայի վերլուծության սկզբունքներն ու առանձնահատկությունները 15.Հաշվետվության կառուցվածքը և կազմելու առանձնահատկությունները |
||
2201 | Էլեկտրոնային մարքեթինգ և գովազդային հաղորդակցություն | 6 |
1-ին՝աշնանային կիսամյակ
60
4 ժամ/շաբ.
Обязательный
2201/ Մ 5
1. Цель курса
· ուսանողներին ծանոթացնել ժամանակակից էլեկտրոնային մարքեթինգի առանձնահատկություններին,
· ծանոթացնել էլեկտրոնային մարքեթինգի գոյություն ունեցող տեխնիկաներին, դրանց կիրառման առանձնահատկություններին, ժամանակակից էլեկտրոնային մարքեթինգի նպատակներին և խնդիրներին, էլեկտրոնային մարքեթինգի դրսևորման եղանակներին և օպտիմալ կիրառման հնարավորություններին, ներկայացնել գովազդի շրջանառման սխեմաները, գովազդային ժամանակակից հաղորդակցությունների կառոցվածքը: 2. Результаты обучения по программе
ա.(մասնագիտական գիտելիք և իմացություն)
1. ներկայցնել էլեկտրոնային մարքեթինգի և գովազդի հետ կապված խնդիրները, դրանք ուսումնասիրելու համար կիրառվող մեթոդները, տեսական ուղղությունները: 2. նկարագրել էլեկտրոնային մարքեթինգի և գովազդի տեխնիկաներն և գործիքները, դրանց սահմանափակումներն ու առավելությունները: բ.(գործնական մասնագիտական կարողություններ) 1. կիրառել էլեկտրոնային մարքեթինգի գոյություն ունեցող տեխնիկաները և գործիքները 2. կազմակերպել էլեկտրոնային մարքեթինգային և գովազդային արշավներ և վերլուծել արդյունքները: գ.(ընդհանրական/փոխանցելի կարողություններ) 1. հանդես գալ որպես խորհրդատու տարբեր գործունեության ոլորտներ ունեցող կազմակերպությունների, խմբերի և անհատների համար: օգտագործել համացանցային հարթակները սոցիալ-տնտեսական գործունեություն կազմակերպելիս և իրականացնելիս 3. Описание
· ուսանողներին ծանոթացնել ժամանակակից էլեկտրոնային մարքեթինգի առանձնահատկություններին,
· ծանոթացնել էլեկտրոնային մարքեթինգի գոյություն ունեցող տեխնիկաներին, դրանց կիրառման առանձնահատկություններին, ժամանակակից էլեկտրոնային մարքեթինգի նպատակներին և խնդիրներին, էլեկտրոնային մարքեթինգի դրսևորման եղանակներին և օպտիմալ կիրառման հնարավորություններին, ներկայացնել գովազդի շրջանառման սխեմաները, գովազդային ժամանակակից հաղորդակցությունների կառոցվածքը: 4. Стили и методы преподавания и обучения
1. դասախոսություններ,
2. անհատական առաջադրանքներ, 3. խմբային քննարկումներ 4. բանավեճեր 5. առանձին դեպքերի վերլուծություն 5. Методы и критерии оценки
1. Եզրափակիչ քննություն՝ բանավոր քննություն 7 միավոր առավելագույն արժեքով: Յուրաքանչյուր հարցատոմս պարունակում է երեք հարց, որոնցից առաջին և երկրորդ հարցերը կարող են գնահատվել առավելագույնը 2 միավոր, երրորդը՝ 3 միավոր: Միավորների քայլը՝ 0.5:
2. Երկու ընթացիկ քննություններ՝ գրավոր քննություն՝ յուրաքանչյուրը 4 միավոր առավելագույն արժեքով։ Միավորների քայլը՝ 0.5: 3. Ինքնուրույն աշխատանք՝ 3 միավոր առավելագույն արժեքով։ Մասնակցություն՝ 2 միավոր առավելագույն արժեքով։ 6. Список основной литературы
7. Основная часть курса
1. Էլեկտրոնային մաքեթինգի սահմանումը, ուղղվածությունը և նպատակները:
2. Անցումը դեպի էլեկտրոնայինի՝ մարքեթինգի զարգացումը: 3. Էլեկտրոնային մարքեթինգի կիրառման աճը պայմանավորող գործոնները: 4. Գովազդի մշակում և փորձարկում, գովազդային արշավներ: 5. Էլեկտրոնային գովազդ: 6. Էլ-փոստային և ֆորումային մարքեթինգ: 7. Բրենդինգը և բրենդի առաջխաղացումը համացանցում: 8. PR-ը և հեղինակության կառավարումը համացանցում: 9. Կայքերի մարքթինգային կառուցվաձքի մշակում: 10. Գործընկերային /աֆիլիատ/ մարքեթինգ, գործընկերային ծրագրերի կազմումը: 11. Էլեկտրոնային մարքեթինգը սոցիալական ցանցերում: 12. SEO օպտիմալացում (որոնողական համակարգերի օպտիմալացում) 13. Նախաարշավային հետազոտություններ: 14. Էլեկտրոնային արշավների ռազմավարությունները և իրականացումը: 15. Օնլայն շտեմարաններ և բազաներ: 16. Բլոգի ստեղծում և կառավարում: |
||
2201 | Ժամանակակից սոցիալական տեսություններ | 3 |
1-ին՝ աշնանային կիսամյակ
30
2 ժամ/շաբ.
Обязательный
2203/Մ6
1. Цель курса
· ուսանողներին ծանոթացնել Հասարակայնության հետ կապեր մասնագիտության արդի հիմնախնդիրներին,
· ուսանողների մոտ զարգացնել մեթոդաբանական պահանջներին և տեսական մտածողության ունակություններ: 2. Результаты обучения по программе
ա. մասնագիտական գիտելիք և իմացություն
1. ուսանողները ձեռք կբերեն գիտելիքներ մասնագիտության արդի հիմնախնդիրների վերաբերյալ, 2. ուսանողները ձեռք կբերեն գիտելիքներ տեսական սկզբունքների և մեթոդաբանական մշակումների վերաբերյալ, 3. ուսանողները ձեռք կբերեն գիտելիքներ տեսական մշակումների կիրառման հնարավորությունների և սահմանափակումների վերաբերյալ, բ. գործնական մասնագիտական կարողություններ տարբեր իրավիճակների վերլուծության 1. տարբեր իրավիճակների վերլուծության միջոցով կզարգացնեն էմպիրիկ հետազոտությունների համար անհրաժեշտ իրենց ունակությունները, գ. ընդհանրական/փոխանցելի կարողություններ (եթե այդպիսիք կան) 1. օժտված կլինեն տեսական գիտելիքները պրակտիկորեն կիրառելու ունակությամբ: 3. Описание
· ուսանողներին ծանոթացնել Հասարակայնության հետ կապեր մասնագիտության արդի հիմնախնդիրներին,
· ուսանողների մոտ զարգացնել մեթոդաբանական պահանջներին և տեսական մտածողության ունակություններ: 4. Стили и методы преподавания и обучения
1. դասախոսություններ
2. ուսուցման ակտիվ մեթոդներ՝ անհատական առաջադրանքներ, խմբային քննարկումներ և այլն/ 3. Բանավեճ 4. Զեկուցում Պրեզենտացիաներ 5. Методы и критерии оценки
1. Եզրափակիչ քննություն՝ բանավոր քննություն 7 միավոր առավելագույն արժեքով: Յուրաքանչյուր հարցատոմս պարունակում է երեք հարց, որոնցից առաջին և երկրորդ հարցերը կարող են գնահատվել առավելագույնը 2 միավոր, երրորդը՝ 3 միավոր: Միավորների քայլը՝ 0.5:
2. Երկու ընթացիկ քննություններ՝ գրավոր քննություն՝ յուրաքանչյուրը 4 միավոր առավելագույն արժեքով։ Միավորների քայլը՝ 0.5: 3. Ինքնուրույն աշխատանք՝ 3 միավոր առավելագույն արժեքով։ Մասնակցություն՝ 2 միավոր առավելագույն արժեքով։ 6. Список основной литературы
7. Основная часть курса
Թեմա 1. «Մասնագիտության արդի հիմնախնդիրներ» դասընթացի առարկայական տիրույթը
Թեմա 2. Յ. Բոդրիյար. սպառողական հասարակություն, նշան և սիմուլյակր Թեմա 3. Մ. Ֆուկո. կառուցվածք, իշխանություն, սեքսուալություն Թեմա 4. Պ. Բուրդյե. սոցիալական կապիտալ, մրցակցություն, սոցիալական շերտավորում, դասակարգ, էլիտա Թեմա 5. Պ. Բերգեր, Թ. Լուկման. սոցիալական ինստիտուտներ, մշակույթ, կրոն Թեմա 6. Մ. Կաստելս. ցանցային հասարակություն, հանրություն, մասմեդիա Թեմա 7. Ն. Լուհման. համակարգ, հաղորդակցություն Թեմա 8. Ու. Բեկ. ռիսկ, աշխատանք և տնտեսություն |
||
2201 | Քաղաքական PR և իմիջմեյքինգ | 6 |
2 րդ՝գարնանային կիսամյակ
60
4 ժամ/շաբ.
Обязательный
2201/Մ7
1. Цель курса
· ուսանողներին տրամադրել համակողմանի համակարգված գիտելիք քաղաքական PR-ի հիմնական հասկացությունների, իմիջագիտության, քաղաքական մարքեթինգի վերաբերյալ,
· ծանոթացնել քաղաքական իմիջի ձևավորման տեխնոլոգիաներին, քննարկել իմիջի տեսակները, տիպաբանությունը, դրանց առանձնահատկությունները, քննարկել քաղաքական կուսակցությունների հեղինակության և վարկանիշի բարելավմանն ուղղված առաջարկների և հանձնարարականների մշակման ռազմավարությունները: 2. Результаты обучения по программе
ա.(մասնագիտական գիտելիք և իմացություն)
1. մեկնաբանելու քաղաքական PR-ի զարգացման և կայացման պատմական ընթացքի առանձնահատկությունները, հանրահայտ պատմական քաղական PR-արշավների մեթոդներն ու տեխնոլոգիաները, 2. քննարկելու քաղաքական առաջնորդների, քաղաքական կուսակցությունների, պետությունների իմիջի ձևավորման տեխնոլոգիաները 3. մեկնաբանելու և վերլուծելու քաղաքական հաղորդակցությունը և քաղաքական միֆերը դիտարկող տեսական մոտեցումները բ. (գործնական մասնագիտական կարողություններ) 1. կիրառելու քաղաքական առաջնորդների, կուսակցությունների, շարժումների իմիջների ձևավորման տեխնոլոգիաները, 2. իրականացնելու քաղաքական ճգնաժամային, կոնֆլիկտային իրավիճակների կանխատեսում, ճգնաժամային իրավիճակների մեղմացման և հաղթահարմանն ուղղված հատուկ PR-միջոցառումներ, 3. մշակելու առաջարկներ և հանձնարարականներ՝ ուղղված ռազմավարությունները քաղաքական կուսակցությունների հեղինակության և վարկանիշի բարելավմանը 4. մշակելու քաղաքական PR-արշավի ռազմավարություն գ. (ընդհանրական/փոխանցելի կարողություններ) 1. վերլուծելու ընթացիկ քաղաքական իրադարձությունները, քաղաքական հաղորդակցությունը, դիսկուրսը, կիրառելու արդյունավետ ինքնաներկայացման և սեփական իմիջի ձևավորման հմտությունները 3. Описание
· ուսանողներին տրամադրել համակողմանի համակարգված գիտելիք քաղաքական PR-ի հիմնական հասկացությունների, իմիջագիտության, քաղաքական մարքեթինգի վերաբերյալ,
· ծանոթացնել քաղաքական իմիջի ձևավորման տեխնոլոգիաներին, քննարկել իմիջի տեսակները, տիպաբանությունը, դրանց առանձնահատկությունները, քննարկել քաղաքական կուսակցությունների հեղինակության և վարկանիշի բարելավմանն ուղղված առաջարկների և հանձնարարականների մշակման ռազմավարությունները: 4. Стили и методы преподавания и обучения
1. դասախոսություն
2. քննարկում 3. բանավեճ 4. պրեզենտացիաներ 5. պրակտիկ հետազոտական կամ վերլուծական նախագծեր 6. ռեֆերատներ, զեկուցումներ, էսսեներ. դերային խաղեր 5. Методы и критерии оценки
1. Երկու ընթացիկ քննություն՝ առավելագույնը 4 միավոր։ Միավորների քայլը՝ 0.5:
2. ընթացիկ ստուգում - առավելագույնը 2 միավոր 3. ինքնուրույն աշխատանք՝ առավելագույնը 8 միավոր դասընթացին մասնակցությունը` առավելագույնը 2 միավոր 6. Список основной литературы
7. Основная часть курса
Ներածություն: Քաղաքական PR-ը և քաղաքական մարքեթինգը որպես քաղաքական գործընթացի հիմք. քաղաքական PR-ի նկարագիրը, նպատակները և խնդիրները:
Քաղաքական շուկայի հասկացություն քաղաքական PR-ում: Քաղաքական PR-ի տեսակները: Քաղաքական տեխնոլոգիաների էությունը, մշակման և իրականացման փուլերը: PR-արշավի միջոցառումներ` նախընտրական հանդիպումներ, ՙդռնից դուռ՚, միջնորդավորված ակցիաներ, հանդիպումներ մամուլի հետ, հանրահավաքներ: PR-ի հիմնական տեխնիկական սխեման: Քաղաքական իմիջագիտություն: Իմիջ հասկացության սահմանման խնդիրը և մոտեցումները: Իմիջի կառուցվածքը և գործառույթները: Քաղաքական իմիջի առանձնահատկությունները. Երկրի իմիջ. կուսակցության իմիջ: Քաղաքական իմիջի ձևավորման հիմնական սկզբունքները: Հաբիտար, վերբալ և կինետիկ իմիջ: PR-ը քաղաքական հաղորդակցման համատեքստում: ԶԼՄ-ների դերը քաղաքական PR-ում: Քաղաքական գովազդ: |
||
2201 | Վիզուալ հաղորդակցություն | 3 |
2-րդ՝ գարնանային կիսամյակ
30
2 ժամ/շաբ.
Обязательный
2201/Մ8
1. Цель курса
· ծանոթացնել ուսանողներին վիզուալ սոցիոլոգիայի, նշանաբանության և գունաբանության հիմնական տեսությունների հետ,
· սովորեցնել վիզուալ արտահայտման առկա ձևերի՝ տեսանյութ, պատկեր, թատրոն, ճարտարապետություն և այլն, սոցիոլոգիական վերլուծության մոտեցումները, սովորեցնել օգտագործել տեսողական ընկալման առանձնահատկությունները և վիզուալ հնարքները հասարակայնության հետ կապերի ոլորտում: 2. Результаты обучения по программе
ա. մասնագիտական գիտելիք և իմացություն
1. կատարել վիզուալ նյութի սոցիոլոգիական վերլուծություն, 2. կիրառել նշանաբանության օրինաչափությունները, 3. կիրառել վիզուալ սոցիոլոգիայի գիտելիքները բրենդինգային գործունեության ընթացքում: բ. գործնական մասնագիտական կարողություններ 1. տարանջատել վիզուալ պատկերների կոնոտատիվ և դենոտատիվ իմաստները, 2. վերլուծել վիզուալ պատկերները և դրանց մշակութային համատեքստը, դիտարկել դրանց փոխակերպումը, 3. ստեղծել պատկերներ՝ օգտագործելով տարբեր վիզուալ հնարքներ, իմաստավորել և իմաստափոխել առկա և նոր վիզուալ պատկերները: գ. ընդհանրական/փոխանցելի կարողություններ (եթե այդպիսիք կան) 1. վերլուծել քաղաքային, ճարտարապետական միջավայրը վիզուալ սոցիոլոգիայի համատեքստում, 2. վերլուծել սոցիալական և գործարար վիջավայրում վիզուալ հնարքների կիրառման առանձնահատկությունները, արդյունավետ հաղորդակցվել վիզուալ պատկերների միջոցով՝ համապատասխանեցնելով պատկերը, նշանը և իմաստը թիրախային լսարանի փորձին և ընկալութմներին: 3. Описание
· ծանոթացնել ուսանողներին վիզուալ սոցիոլոգիայի, նշանաբանության և գունաբանության հիմնական տեսությունների հետ,
· սովորեցնել վիզուալ արտահայտման առկա ձևերի՝ տեսանյութ, պատկեր, թատրոն, ճարտարապետություն և այլն, սոցիոլոգիական վերլուծության մոտեցումները, սովորեցնել օգտագործել տեսողական ընկալման առանձնահատկությունները և վիզուալ հնարքները հասարակայնության հետ կապերի ոլորտում: 4. Стили и методы преподавания и обучения
1. դասախոսություններ
2. անհատական աշխատանք 3.խմբային նախագիծ 4.դեպքերի վերլուծություններ, այլ ինտերակտիվ մեթոդներ 5. Методы и критерии оценки
1. Եզրափակիչ քննություն՝ 7 միավոր առավելագույն արժեքով: Միավորների քայլը՝ 0.5:
2. Ընթացիկ ստուգում՝ 3 միավոր առավելագույն արժեքով։ 3. Ինքնուրույն աշխատանք՝ 8 միավոր առավելագույն արժեքով։ Մասնակցություն՝ 2 միավոր առավելագույն արժեքով։ 6. Список основной литературы
7. Основная часть курса
Ներածություն. Վիզուալ սոցիոլոգիայի մեթոդաբանական հիմքերը: Վիզուալ հաղորդակցման բովանդակությունը և կառուցվածքը: Տեսողական ընկալման առանձնահատկությունները: Պատկերի սոցիոլոգիական վերլուծության հնարավորությունները: Պատկերի գործառույթները: Ռ. Բարտի սեմիոլոգիական համակարգը: Նշանների դենոտատիվ և կոնոտատիվ իմաստներ: Կոդավորումը և դեկոդավորումը վիզուալ սոցիոլոգիայում: Գույների նշանակությունը: Նշանների տիպաբանումն ըստ Չ. Պիրսի: Սիմուլյակր և սիմուլյացիա ըստ Ժ. Բոդրիարի: Գեշտալտ-տեսության սկզբունքները: Նշանների միջև սինտագմատիկ և պարադիգմատիկ կապերը ըստ Ֆ. Դե Սոսսյուրի:
|
||
2201 | Հաղորդակցությունների տեսություն | 3 |
2-րդ կիսամյակ
30
4 ժամ/շաբ.
Обязательный
2201/Մ09
1. Цель курса
• ուսանողներին փոխանցել գիտելիքներ հաղորդակցման սոցիալական և սոցիալ-հոգեբանական գործառույթների, հաղորդակցման տարբեր տեսակների, հաղորդակցման գործընթացի վրա ազդող սոցիալական, հոգեբանական, մշակութային և այլ գործոնների, հաղորդակցման ուսումնասիրման մեթոդաբանական հիմքերի վերաբերյալ,
• ծանոթացնել միջանձնային և ներխմբային հաղորդակցման առանձնահատկությունների, ինչպես նաև արդյունավետ հաղորդակցման տեխնիկաների հետ։ 2. Результаты обучения по программе
ա. մասնագիտական գիտելիք և իմացություն
1. ներկայացնելու հաղորդակցման տեսությունները, տարրերը և մոդելները; 2. վերլուծելու հաղորդակցման վրա ազդող սոցիալական և ժողովրդագրական գործոնները; 3. նկարագրելու հաղորդակցման դերը սոցիալական ինքնության ձևավորման գործընթացում; 4. ներկայացնելու հաղորդակցման նոր տեսակները գլոբալացվող և փոխակերպվող աշխարհում։ բ. գործնական մասնագիտական կարողություններ 5. օգտագործելու հաղորդակցման արդյունավետ հմտություններ գ. ընդհանրական/փոխանցելի կարողություններ (եթե այդպիսիք կան) 6. աշխատելու թիմում; վերլուծելու հաղորդակցման թեմաների վերաբերվող սոցիալ-հոգեբանական գիտափորձեր: 3. Описание
• ուսանողներին փոխանցել գիտելիքներ հաղորդակցման սոցիալական և սոցիալ-հոգեբանական գործառույթների, հաղորդակցման տարբեր տեսակների, հաղորդակցման գործընթացի վրա ազդող սոցիալական, հոգեբանական, մշակութային և այլ գործոնների, հաղորդակցման ուսումնասիրման մեթոդաբանական հիմքերի վերաբերյալ,
• ծանոթացնել միջանձնային և ներխմբային հաղորդակցման առանձնահատկությունների, ինչպես նաև արդյունավետ հաղորդակցման տեխնիկաների հետ։ 4. Стили и методы преподавания и обучения
1. Դասընթացը բաղկացած է դասախոսություններից և սեմինար պարպմունքներից:
2. Դասընթացը ենթադրում է լսարանում ուսանողների թե´ պասիվ ունկնդրում, թե´ մասնակցություն քննարկումներին, թե´ խմբային աշխատանքներ: 3. Դասընթացը ենթադրում է հանձնարարված գրականության արտալսարանային ընթերցում և խմբային զեկույցների նախապատրաստում ու ներկայացում: 5. Методы и критерии оценки
1. Եզրափակիչ քննություն՝ 7 միավոր առավելագույն արժեքով: Միավորների քայլը՝ 0.5:
2. Ընթացիկ ստուգում՝ 3 միավոր առավելագույն արժեքով։ 3. Ինքնուրույն աշխատանք՝ 8 միավոր առավելագույն արժեքով։ Մասնակցություն՝ 2 միավոր առավելագույն արժեքով։ 6. Список основной литературы
7. Основная часть курса
1. Հաղորդակցությունների և ԶԼՄ-ի սոցիոլոգիան` սոցիոլոգիայի համատեքստում. ծագումը, առարկան, նպատակը:
2. Հաղորդակցումը որպես գիտական հայեցակարգ և հաղորդակցման գործընթացի էվոլյուցիան 3. Հաղորդակցման տեսությունները և հաղորդակցման ուսումնասիրության մեթոդանական հիմքերը 4. Հաղորդակցական գործընթացի կառուցվածքը, մոդելները 5. ԶԼՄ-ների գործառույթները, զարգացման և փոխլրացման միտումները 6. Տեխնոլոգիական դետերմինիզմի տեսության առանձնահատկությունները 7. Կուլտիվացիայի տեսության առանձնահատկությունները 8. Սոցիալական ուսուցման տեսության մոտեցումները 9. Ստ. Հոլլի քննադատական տեսությունը 10. «Ֆրեյմինգ» գործառույթի առանձնահատկությունները ԶԼՄ-ներում. ֆրեյմինգի տարատեսակները, դրա հետ կապված հիմնախնդիրները 11. Օրակարգի ձևավորման տեսության առանձնահատկությունները 12. «Լռության պարույր» տեսության առանձնահատկությունները 13. Վիրտուալ տիրույթում օգտատերերի հաղորդակցական մոդելները 14. Տեղեկատվական ակտիվության միտումները սոցիալական ցանցերում 15. Մեդիա միջավայր 16. Կեղծ լուրերի հիմնախնդիրը: |
Другие образовательные модули
Код кафедры | Название обязательного курса | Кредиты |
---|---|---|
2201 | Մասնագիտական պրակտիկա | 3 |
2-րդ՝ գարնանային կիսամյակ
90
6 ժամ/շաբ.
Обязательный
2201/ Մ14
1. Цель курса
· գործնական աշխատանքների միջոցով զարգացնել ուսանողի մասնագիտական հմտությունները և փորձառությունը, մասնագիտական ոլորտում ինքնուրույն աշխատելու կարողությունները։
2. Результаты обучения по программе
ա. մասնագիտական գիտելիք և իմացություն
1. նկարագրելու մասնագիտական աշխատանքի հիմնական առանձնահատկությունները, 2. բացատրելու հաղորդակցությունների ոլորտի հիմնական խնդիրները, 3. թվարկելու հասրակայնության հետ կապերի, հաղորդակցության ոլորտի մասնագետի հիմնական գործառույթները, 4. բացատրելու հաղորդկացության գործիքների և հարթակների կիրառման նպատակաուղղվածությունը, օրինաչափություններն ու արդյունավետությունը։ բ. գործնական մասնագիտական կարողություններ 1. գործնականում կիրառելու ստացած տեսական գիտելիքները, 2. իրականացնելու PR-արշավ, 3. կազմելու PR-արշավի ռազմավարություն, 4. մշակելու առաջարկություններ։ գ. ընդհանրական/փոխանցելի կարողություններ 1. համակարգելու սոցիալական ոլորտի վերաբերյալ տվյալները, 2. մեկնաբանելու գիտահետազոտական աշխատանքի արդյունքները, եզրակացություններ և ամփոփումներ անելու 3. Описание
· գործնական աշխատանքների միջոցով զարգացնել ուսանողի մասնագիտական հմտությունները և փորձառությունը, մասնագիտական ոլորտում ինքնուրույն աշխատելու կարողությունները։
4. Стили и методы преподавания и обучения
1. այցեր սոցիալական ծառայություններ մատուցող կազմակերպություններ
2. քննարկում, 3. պրեզենտացիաներ, 4. պրակտիկայի օրագիր/հաշվետվություն։ 5. Методы и критерии оценки
Պրակտիկան գնահատվում է ստուգարքի ձևով։ Պրակտիկան դրական (ստուգված) է գնահատվում այն դեպքում, եթե ուսանողը մասնակցել է պրակտիկային, կատարել է ծրագրով նախատեսված առաջադրանքները, սահմանված ժամկետում ներկայացրել պրակտիկայի օրագիրը, որը պետք է ներառի հետևյալ բաժինները՝
1. Պրակտիկայի վայրի անվանումը, հասցեն և հեռախոսահամարը, 2. Պրակտիկայի ղեկավարի ազգանունը, անունը, հայրանունը, 3. Կատարված գործողությունները ըստ առնվազն 10 այցելությունների, 4. Եզրակացություն։ 6. Список основной литературы
7. Основная часть курса
1. Ծանոթացում պրակտիկայի անցկացման վայրի աշխատանքային առանձնահատկություններին,
2. Կատարելիք աշխատանքի հստակ նպատակադրում, 3. Կատարելիք աշխատանքի ժամանակացույցի կազմում, 4. Ըստ ժամանակացույցի անհրաժեշտ աշխատանքների կատարում, 5. Վերջնարդյունքների ամփոփում և գնահատում։ |
||
2201 | Մագիստրոսական թեզ | 12 |
1-ին և 2-րդ կիսամյակ
Ինքնուրույն աշխատանքի ժամաքանակը՝ 360 ժամ
Обязательный
2201/Մ15
1. Цель курса
· ձևավորել հասարակայնության հետ կապերի ոլորտում ինքնուրույն տեսական և էմպիրիկ հետազոտություն կատարելու ուսանողի հմտությունները,
· ձևավորել հասարակայնության հետ կապերի ոլորտին վերաբերող գիտական հետազոտության արդյունքները գրավոր և բանավոր ներկայացնելու հմտությունները, · ձևավորրել սեփական գիտական աշխատանքը հրապարակային պաշտպանելու և փաստարկելու հմտությունները։ 2. Результаты обучения по программе
բ. գործնական մասնագիտական կարողություններ
1. ինքնուրույն մշակելու մասնագիտական գրականություն, 2. ինքնուրույն կատարելու հետազոտական աշխատանք, 3. կիրառելու սոցիալական հետազոտության մեթոդները, 4. մշակելու հետազոտական տվյալները, գ. ընդհանրական/փոխանցելի կարողություններ 1. ամփոփելու հետազոտության արդյունքները, 2. ներկայացնելու հետազոտության արդյունքները մասնագիտական հանրությանը, 3. մշակելու կիրառական առաջարկություններ, 4. կատարելու հղումներ։ 3. Описание
· ձևավորել հասարակայնության հետ կապերի ոլորտում ինքնուրույն տեսական և էմպիրիկ հետազոտություն կատարելու ուսանողի հմտությունները,
· ձևավորել հասարակայնության հետ կապերի ոլորտին վերաբերող գիտական հետազոտության արդյունքները գրավոր և բանավոր ներկայացնելու հմտությունները, · ձևավորրել սեփական գիտական աշխատանքը հրապարակային պաշտպանելու և փաստարկելու հմտությունները։ 4. Методы и критерии оценки
1. Աշխատանքի արդիականությունը - առավելագույնը՝ 2 միավոր
2. Հետազոտության իրականացումը և արդյունքները - առավելագույնը՝ 6 միավոր 3. Աշխատանքի շարադրումը և ձևավորումը - առավելագույնը՝ 4 միավոր 4. Աշխատանքի հրապարակային պաշտպանությունը - առավելագույնը՝ 8 միավոր 5. Основная часть курса
Տիտղոսաթերթ
Ստորագրությունների էջ Համառոտագիր Բովանդակություն Ներածություն Հիմնական մաս, որը ներառում է երկու տեսական գլուխներ և մեկ գլուխ, որտեղ ուսանողը ներկայացնում է կատարված հետազոտության ծրագիրը և արդյունքները Եզրակացություններ (և առաջարկություններ) Օգտագործված գրականության ցանկ Հավելվածներ Մագիստրոսական թեզը պետք է համապատասխանի ԵՊՀ մագիստրոսական թեզի պատրաստման և գնահատման կարգին։ |