ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետում տեղի ունեցավ նոր ուսումնական տարվան նվիրված հանդիսավոր միջոցառում։
Առաջինկուրսեցիներին ողջունեցին ֆակուլտետի դեկան, պ․գ․թ․, դոցենտ Տիգրան Եփրեմյանը, ֆակուլտետի գրասենյակի ղեկավար-դեկանի տեղակալ, ք․գ․թ․ Գոռ Պետրոսյանը։ Որպես պատվավոր հյուր միջոցառմանը ներկա էր ՀՀ արտաքին գործերի նախարարության գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը։
Դեկան Տիգրան Եփրեմյանը, շնորհավորելով առաջինկուրսեցիներին, ներկայացրեց Միջազգային հարաբերությունների ֆակուլտետը, ընդհանուր կառուցվածքը, մասնագիտացման հնարավորությունները, ամբիոններն ու գործող կենտրոնները, ուսումնասիրվող ուղղություններն ու առաջնահերթությունները։
ԱԳՆ գլխավոր քարտուղարը հակիրճ ներկայացրեց ՀՀ արտաքին քաղաքականության առաջնահերթությունները՝ ընդգծելով որակյալ կրթության կարևորությունը միջազգայնագետի կայացման ճանապարհին և փաստելով, որ ուսանողներն ընտրել են լավագույն մասնագիտություններից մեկը։