- Главная
- Faculty
- Факультет экономики и менеджмента
- Кафедра математического моделирования в экономике
Кафедра математического моделирования в экономике
Տնտեսագիտության մեջ մաթեմատիկական մոդելավորման ամբիոնը (նախկինում՝ Տնտեսագիտական կիբեռնետիկայի ամբիոն) հիմնադրվել է 1965 թ․: 1975 թ. Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտի հիմնադրման արդյունքում ԵՊՀ-ում տնտեսագետների պատրաստումը դադարեցվեց: 1984 թ. ԵՊՀ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Գ. Ղարիբյանի նախաձեռնությամբ Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտի Տնտեսագիտական կիբեռնետիկայի ֆակուլտետն իր 125 ուսանողներով և Տնտեսագիտական կիբեռնետիկայի ամբիոնի աշխատակիցներով տեղափոխվեց Երևանի պետական համալսարան, և ԵՊՀ տնտեսագիտության ֆակուլտետը վերաբացվեց «Տնտեսագիտական կիբեռնետիկա» անվանմամբ: Ֆակուլտետի տնտեսագետ կադրերի պատրաստման գործում հիմնական դերը կատարում էր Տնտեսագիտական կիբեռնետիկայի ամբիոնը:
Տնտեսագիտության մեջ մաթեմատիկական մոդելավորման ամբիոնը ղեկավարել են տնտեսագիտության թեկնածու, դոցենտ Վ. Կարաբեկովը, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Յու. Մովսիսյանը, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Վ. Թորոյանը: 2003-2023 թթ. ամբիոնը ղեկավարել է տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արամ Առաքելյանը:
2023 թ. դեկտեմբերի 18-ից ամբիոնը ղեկավարում է տնտեսագիտության թեկնածու, դոցենտ Ալվարդ Խառատյանը:
Ամբիոնի պրոֆեսորադասախոսական կազմը շարունակաբար իր խորհրդատվությունն է տրամադրում ՀՀ Կառավարության տարբեր օղակներին և միջազգային կազմակերպություններին, ինչպիսիք են ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը, Համաշխարհային բանկը և այլն:
Ամբիոնի պրոֆեսորադասախոսական կազմը մակրոտնտեսական մոդելների գնահատման ու դրանց միջոցով կանխատեսումների ու վերլուծությունների իրականացման նպատակով մասնակցել են ՀՀ Կառավարության մի շարք ծրագրային փաստաթղթերի մշակմանը, այդ թվում՝ «Մարդկային կապիտալի ուսումնասիրությունը» (2022 թ․), «Ընտանիքի անապահովության գնահատման համակարգի հայեցակարգը» (ընդունված 2024 թ․), «ՀՀ 2014-2025 թվականների հեռանկարային զարգացման ռազմավարական ծրագիրը» (ընդունված ՀՀ Կառավարության 2014 թ․ որոշմամբ), «Հայաստանի պարենային ապահովության և սնուցման ազգային ռազմավարական ուսումնասիրությունը» (2018 թ․), «Հայաստանում հազարամյակի զարգացման նպատակների առաջընթացի զեկույցը» (2010 թ․), «Կայուն զարգացման ծրագիրը» (ընդունված ՀՀ Կառավարության 2008 թ․ որոշմամբ):
Հայաստանում ամերիկյան համալսարանի հետ համագործակցությամբ ամբիոնը մասնակցել է նաև ՀՀ միջճյուղային հաշվեկշռի կառուցման աշխատանքներին (2021 թ․): Մեկ այլ համագործակցության շրջանակում մասնակցություն է ունեցել նաև Լոս Անջելեսի մանկական հիվանդանոցի հետազոտողների խմբի աշխատանքներին։ Միջազգային կազմակերպությունների հետ համագործակցության վառ օրինակներից են ամբիոնի դասախոսների մասնակցությունը ՀՌԿԿ հայաստանյան կենտրոնի «Data Initiative», «CRRC/IFES Corruption Survey» տվյալների արխիվավորման (2007-2019 թթ․) և «Սիվիլիթաս» հիմնադրամի «Հանրային կարծիքի ուսումնասիրություն» ծրագրի տվյալների արխիվավորման (2010-2014 թթ․) աշխատանքներին, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի «ՀՀ համայնքների զարգացում» նախագծի (2006-2012 թթ․) և «TEMPUS IV-ECESIS» ծրագրի (2009-2010 թթ․) աշխատանքներին և այլն:
Ամբիոնի պրոֆեսորադասախոսական կազմը ներգրավված է նաև տեղական և միջազգային մի շարք դրամաշնորհային ծրագրերում, ակտիվորեն մասնակցում է հեղինակավոր գիտաժողովների ու համաժողովների, հանդես է գալիս որպես միջազգային գիտաժողովների կազմկոմիտեների անդամ:
Հետազոտական աշխատանքների համատեղ իրականացման, դասախոսների և ուսանողների ներքին և արտաքին շարժունության ապահովման նպատակով ամբիոնը համագործակցում է արտասահմանյան մի շարք հեղինակավոր համալսարանների հետ։
2019-2022 թթ. «TOPAS» ծրագրի շրջանակում համագործակցել է Գերմանիայի Դաշնության Weihenstephan-Triesdorf Կիրառական գիտությունների համալսարանի հետ, 2014-2016 թթ. «Սիներջի» էլեկտրաներգիայի խնայողություն և կայուն զարգացում (Project Energy Saving and Efficiency Use) ծրագրի շրջանակում՝ Գերմանիայի Դաշնության Օլդենբուրգի Կ. ֆոն Օսյեցկու համալսարանի Տնտեսագիտական կրթության ինստիտուտի հետ, 2013 թ. «Erasmus Mundus» ծրագրի շրջանակում՝ Ռեզեկնեի համալսարանի (Լատվիա) հետ, 2007-2012 թթ.՝ Սալոնիկի համալսարանի հետ (Հունաստան), որի արդյունքում ֆակուլտետի մագիստրանտները ստացել են կրկնակի դիպլոմներ ԵՊՀ-ից և Եվրոպական համալսարաններից։ Շրջանավարտների մի մասը հնարավորություն է ստացել շարունակելու ուսումը Գերմանիայի համալսարաններում որպես ասպիրանտ: 2003 թ. «NIS College and University Partnership Program» ծրագրի շրջանակում ամբիոնը համագործակցել է ԱՄՆ Կալիֆոռնիայի (Ֆրեզնո) պետական համալսարանի հետ:
ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետը գիտակրթական, հետազոտական համատեղ նախագծերի իրականացման, մասնագիտական ու արտադրական պրակտիկաներ կազմակերպելու, ուսանողների՝ աշխատաշուկա ելքի ապահովման նպատակով ակտիվորեն համագործակցում է ՀՀ ֆինանսաբանկային ոլորտի, պետական կառավարման մարմինների, մասնավոր հատվածի տեղական և միջազգային կազմակերպությունների հետ: Ամբիոնային բազմաթիվ համագործակցությունների թվում են նաև համագործակցության հուշագիրը «Cbonds» ընկերությունների խմբի հետ դասախոսների և ուսանողների համար www.cbonds.com կայքէջի տվյալների հասանելիությունը ապահովելու նպատակով (2022 թ.), ՏՏ ոլորտի առաջատարներից մեկի՝ STATECS ընկերության հետ (2022 թ.) և այլն:
Ամբիոնի դասախոսները հեղինակ են ուսումնամեթոդական ձեռնարկների, մենագրությունների, գիտական հոդվածների, որոնք տպագրվում են ինչպես ՀՀ ԲՈԿ-ի կողմից ընդունված, այնպես էլ՝ բարձր ազդեցության գործակից ունեցող պարբերականներում։
Սան Խոսեի պետական համալսարանի (ԱՄՆ), «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի, Ինովացիոն լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնի հետ համատեղ և «PMI Science»-ի աջակցությամբ Տնտեսագիտության մեջ մաթեմատիկական մոդելավորման ամբիոնն իրականացնում է «Տվյալների գիտությունը բիզնեսում» մագիստրոսական ծրագիրը: Մագիստրոսական ծրագրի ուսումնական ամբողջ ծրագիրը լիովին ներդաշնակեցված է Սան Խոսեի պետական համալսարանի (ՍԽՊՀ) «Տվյալների վերլուծություն» մագիստրոսական ծրագրի հետ: Ըստ ձեռք բերված համաձայնության՝ ծրագրի՝ մինչև հինգ ուսանողներ երկփուլ ընտրությունը հաղթահարելու դեպքում ուսման երկրորդ տարին ԵՊՀ-ում իրենց ստացած կրեդիտները փոխանցելով ՍԽՊՀ՝ հնարավորություն ունեն շարունակելու կրթությունը ՍԽՊՀ «Տվյալների վերլուծություն» մագիստրոսական ծրագրում, բարեհաջող ավարտելուց հետո ստանալու տվյալագետի կրկնակի դիպլոմ և անցնելու պրակտիկա Սիլիկոնային հովտի կազմակերպություններում։
«Տվյալների գիտությունը բիզնեսում» մագիստրոսական ծրագիրը միացել է «Nvidia» ընկերության՝ ամբողջ աշխարհում առաջարկվող կրթական ծրագրերի նախաձեռնությանը: Երիտասարդ դասախոսներ Գագիկ Չախոյանը և Գևորգ Ղալաչյանն արդեն անցել են «Nvidia»-ի կրթական նախաձեռնության «դեսպանի» կարգավիճակի ստացման գործընթացը և հաստատվել են որպես «Nvidia»-ի «դեսպան»։ Նրանք «Nvidia» միակ «դեսպաններն» են ոչ միայն Հայաստանում, այլև մեր ամբողջ տարածաշրջանում: Դա ենթադրում է, որ նշյալ դասախոսները հրավիրվելու են աշխարհի տարբեր համալսարաններ՝ «Nvidia»-ի կրթական տեխնոլոգիաները դասավանդելու և ներկայացնելու համար: Այսպիսի կարգավիճակ ստանալու գործընթացը բավականին բարդ է, և այդպիսի կարգավիճակ կարող են ստանալ միայն աշխարհի առաջատար բուհերի դասախոսները։
Սկսած 2020 թ. սեպտեմբերից՝ «Nvidia»-ի տեխնոլոգիաները կիրառվում են ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի «Տվյալների գիտությունը բիզնեսում» մագիստրոսական ծրագրի շրջանակում, ինչը հնարավորություն է տալիս նոր մակարդակի բարձրացնելու բարձրագույն կրթության դասավանդման որակը: «Nvidia»-ի հետ համագործակցությունը հնարավորություն է տալիս, որ ԵՊՀ «Տվյալների գիտությունը բիզնեսում» մագիստրոսական ծրագիրը ոչ միայն արտերկրից «գիտելիք ներմուծի», այլև ինքն «արտահանի» որակյալ գիտելիք:
Տնտեսագիտության մեջ մաթեմատիկական մոդելավորման ամբիոնի շրջանավարտները բարձրորակ տնտեսագետ-վերլուծաբաններ են, որոնք ունակ են աշխատելու տնտեսության բոլոր ոլորտներում: Նրանք կարևոր դերակատարում են ունեցել ինչպես Խորհրդային, այնպես էլ նորանկախ Հայաստանի տնտեսության զարգացման և կառավարման հիմնախնդիրների մշակման ու լուծման գործում:
Контакты
Ամբիոնի վարիչ՝ տնտեսագիտական գիտությունների թեկնածու,
դոցենտ Ալվարդ Ալբերտի Խառատյան
Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Աբովյան 52 (1-ին հարկ, 110 սենյակ)
Հեռախոս՝ (+374 60) 710 660
ներքին՝ 76-60
Сотрудники
Заведующий кафедрой, доцент
Профессор
Профессор
Доцент
Доцент
Доцент
Доцент
Доцент
Доцент
Доцент
Доцент
Доцент
Ассистент
Ассистент
Ассистент
Ассистент
Ассистент
Преподаватель по часовой оплате
Преподаватель по часовой оплате
Преподаватель по часовой оплате
Преподаватель по часовой оплате
Преподаватель по часовой оплате
Преподаватель по часовой оплате
Преподаватель по часовой оплате
Преподаватель по часовой оплате
Преподаватель по часовой оплате
Преподаватель по часовой оплате
Преподаватель по часовой оплате
Преподаватель
Преподаватель по часовой оплате
Преподаватель по часовой оплате