Тип:
Магистр
Профессия:
041401.01.7 - Շուկայագիտություն (մարքեթինգ)
Специализация:
041401.01.7 - Շուկայագիտություն (մարքեթինգ)
Присвоенная квалификация:
Կառավարման մագիստրոս
Учебный год программы:
2024/2025
Форма обучения:
Полная занятость
Язык обучения:
Հայերեն
1. Критерии/требования для поступления на программу
Ծրագրի դիմորդը պետք է ունենա բակալավրի կամ դրան համարժեք որակավորում.
տվյալ մասնագիտությամբ բակալավրի կամ համարժեք որակավորում ունեցող դիմորդների ընդունելությունը կատարվում է մրցութային հիմունքներով՝ նախորդ ուսումնառության ընթացքում ցուցաբերած առաջադիմության արդյունքների հիման վրա,
այլ մասնագիտությամբ բակալավրի կամ համարժեք որակավորում ունեցող դիմորդների ընդունելությունը կատարվում է մրցութային հիմունքներով՝ տվյալ մասնագիտության բակալավրի ամփոփիչ ատեստավորման քննական ծրագրին համապատասխան անցկացված քննությունների արդյունքների հիման վրա։
Ընդունելությունը կատարվում է Երևանի պետական համալսարանի առկա ուսուցման մագիստրատուրայի ընդունելության կանոնակարգի համաձայն։

2. Цели (назначение)
Ծրագրի նպատակն է. ուսանողներին փոխանցել այնպիսի գիտելիք և հմտություններ, որոնք հնարավորություն կընձեռեն իրականացնել մարքեթինգային վերլուծություններ և հետազոտություններ, մշակել մարքեթինգային գործունեության հայեցակարգերի և ռազմավարություններ, օգտագործելով հոգեբանական տարաբնույթ հնարքներ և տեխնոլոգիաներ՝ իրականացնել մարքեթինգային արշավներ։
3. Образовательные результаты программы
Այս ծրագրի ավարտին ուսանողն ունակ կլինի․
- Մասնագիտական գիտելիք և իմացություն
- ներկայացնել կազմակերպության մարքեթինգային գործունեության կազմակերպման և կառավարման գիտագործնական մոտեցումները
- ներկայացնել շուկայի ուսումնասիրության և մարքեթինգային հետազոտությունների կազմակերպման և իրագործման մեթոդոդաբանությունը և գործիքակազմը
- նկարագրել մարքեթինգային հաղորդակցությունների համալիրի կազմակերպման և հաղորդակցման գործընթացի կառավարման մեթոդական մոտեցումները, առանձնահատկությունները և խնդիրները
- կիրառել սպառողների վրա ազդելու հոգեբանական հնարքներ
- ներկայացնել ապրանքի կամ ծառայության առաջմղման ձևերն ու գործիքակազմը
- բացահայտել սպառողական վարքագծի մոդելավորման մեթոդները
- ներկայացնել կազմակերպության հաճախորդների, գործընկերների և աշխատակիցների հետ հարաբերությունների հոգեբանական առանձնահատկությունները
- ներկայացնել կաազմակերպության մարքեթինգային գործունեության գիտագործնական առումները
- Գործնական մասնագիտական կարողություններ
- մասնակցել կազմակերպության մարքեթինգային և շուկայական ռազմավարությունների մշակման ու իրականացման աշխատանքներին
- կազմակերպել ու կառավարել կազմակերպության մարքեթինգային հաղորդակցությունների համալիրը և հաղորդակցման գործընթացը
- կազմակերպել կազմակերպության կողմից թողարկվող արտադրանքի (ծառայության) առաջխաղացումը տարբեր շուկաներում՝ օգտագործելով նաև հոգեբանական տեխնոլոգիաներ
- պլանավորել և կառավարել հաճախորդների և հասարակայնության հետ կապերի աշխատանքները, ինչպես նաև կազմակերպության բրենդինգի գործընթացը
- ներդնել սոցիալական ցանցերում և թվային այլ հարթակներում մարքեթինգային գործունեության կազմակերպման և կառավարման գործիքակազմ
- մշակել և իրականացնել գովազդային արշավներ՝ կիրառելով տարաբնույթ հոգեբանական գործիքներ
- կառավարել կազմակերպության մարքեթինգի ծառայության աշխատանքները
- Ընդհանրական (փոխանցելի) կարողություններ
- օգտվել տեղեկատվության տարատեսակ աղբյուրներից (ինտերնետային ռեսուրսներ, էլեկտրոնային գրադարաններ, գիտական հոդվածներ և հաշվետվություններ)
- վերլուծել առկա խնդիրները և գնահատել դրանց լուծման համար անհրաժեշտ ռեսուրսները
- արդյունավետորեն պլանավորել և կառավարել ռեսուրսները
- պատրաստել զեկուցումներ, ներկայացնել հետազոտությունների արդյունքները, վարել գիտական բանավեճեր
4. Способ оценки
Գնահատումը ներառում է հետևյալ բաղադրիչները.
1. դասընթացի (ուսումնական մոդուլի) ենթաբաժինների յուրացման գնահատում կիսամյակի ընթացքում (2 ընթացիկ քննություն),
2. դասընթացի (ուսումնական մոդուլի) առանձին թեմաների ընթացիկ ստուգումներ կիսամյակի ընթացքում,
3. ծրագրով նախատեսված ինքնուրույն առաջադրանքների կատարման և յուրացման ստուգում և գնահատում կիսամյակի ընթացքում (ինքնուրույն աշխատանք),
4. ծրագրով նախատեսված ինքնուրույն և/կամ խմբային հետազոտական աշխատանքի կատարման գնահատում կիսամյակի ընթացքում (հետազոտական աշխատանք, որը փոխարինում է ընթացիկ քննություններից որևէ մեկին),
5. դասընթացին մասնակցության գնահատում (մասնակցություն),
6. ամբողջ դասընթացի (ուսումնական մոդուլի) եզրափակիչ գնահատում քննաշրջանում, որը ենթադրում է դասընթացի համար սահմանված կրթական վերջնադյունքների ձեռքբերման մակարդակի գնահատում:
Դասընթացները, ըստ գնահատման ձևի, բաժանվում են 4 խմբի՝
1. եզրափակիչ գնահատումով,
2. առանց եզրափակիչ գնահատման,
3. առանց ընթացիկ քննությունների գնահատման,
ստուգարքային:

5. Возможности будущей карьеры выпускников
«Շուկայագիտություն (մարքեթինգ)» ծրագրի շրջանավարտները կարող են աշխատանքի անցնել մասնագիտացված կազմակերպությունների բարձր օղակի ղեկավար պաշտոններում, ոչ մասնագիտացված կազմակերպությունների՝ ցածր, միջին, բարձր օղակի պաշտոններում: Ներկայումս «Շուկայագիտություն›› մասնագիտության գծով մասնագետների ապագա կարիերայի հնարավորությունները պայմանավորված են հետևյալ միտումներով.
նորարարական, ինչպես նաև գոյություն ունեցող ապրանքների և ծառայությունների առաջմղման և բրենդավորման, շուկաների հատվածավորման, սպառողների թիրախավորման խնդիրներով,
արտաքին միջավայրի շարունակական փոփոխություններով, որն էլ ստիպում է կազմակերպություններին ավելի մեծ ուշադրություն դարձնել սպոռողական նախասիրությունների, սպառողների վարքի կանխատեսման և մոդելավորման խնդիրներին: Շուկայագիտությունը արդիական է և մեծ կարևորություն ունի տնտեսության ցանկացած ոլորտում` սկսած գյուղատնտեսությունից և արդյունաբերությունից մինչև առևտուր և ֆինանսներ:
Ծրագրի շրջանավարտները կարող են նաև շարունակել իրենց ուսումը ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի ասպիրանտուրայում:

6. Ресурсы и формы для поддержки обучения
Ուսումնառության գործընթացում օգտագործվում են հետևյալ օժանդակ ռեսուրսները.
ժամանակակից սարքավորումներով և ծրագրային միջոցներով ապահովված համակարգչային լսարաններ,
էլեկտրոնային ռեսուրսներ:
ժամանակակից սարքավորումներով և ծրագրային միջոցներով ապահովված համակարգչային լսարաններ,
էլեկտրոնային ռեսուրսներ:
7. Образовательные стандарты или ориентиры программы, используемые для разработки программы
· Բարձրագույն մասնագիտական կրթության պետական ընդհանուր չափորոշիչ (կառավարության 14 ապրիլի 2005 թվականի N 449-Նորոշում)
· ՀՀ կրթական որակավորումների ազգային շրջանակ ( կառավարության 7 հուլիսի 2016 թվականի N 714-Ն որոշում)
· The framework of qualifications for the European Higher Education Area, 2010
· ՀՀ կրթական որակավորումների ազգային շրջանակ ( կառավարության 7 հուլիսի 2016 թվականի N 714-Ն որոշում)
· The framework of qualifications for the European Higher Education Area, 2010
8. Требования к академическому персоналу
1. Ընդհանրական կարողություններ Դասավանդման/մանկավարժական · դասընթացի աշխատանքային ծրագիր (օրացուցային պլան) կազմելու հմտություն, · դասավանդման ինտերակտիվ մեթոդների իմացություն, ակտիվ ուսուցման տեխնիկաների կիրառման կարողություն: Հետազոտական · տարաբնույթ գիտական աղբյուրների հետ աշխատելու, ինչպես նաև համացանցային տեղեկատվական ռեսուրսներից օգտվելու հմտություն, · տարաբնույթ հետազոտությունների իրականացման, դրանց արդյունքների վերլուծման հմտություն, · հետազոտական խումբ ղեկավարելու կարողություն: Հաղորդակցման · լսարանի հետ բանավոր հաղորդակցվելու հմտություն, · հետազոտության արդյունքները գրավոր շարադրելու կարողություն, · առնվազն մեկ օտար լեզվի իմացություն (առնվազն անգլերենի B1 մակարդակին համապատասխան)։ ՏՀՏ կիրառություն · բազային համակարգչային (MS Word, MS Excel, MS Power Point փաթեթի ազատ տիրապետում) հմտություններ, · ժամանակակից սոցիալական հարթակներից օգտվելու հմտություն, · լուսացուցադրություններ պատրաստելու և ներկայացնելու հմտություններ (pptx, prezi, canva և այլն): Այլ կարողություններ · հասարակական հարաբերությունները կարգավորող մասնագիտական էթիկայի և իրավական նորմերի իմացություն, · անհրաժեշտ ռեսուրսները գնահատելու և ծրագրերը արդյունավետորեն իրականացնելու կարողություն, · ժամանակային ռեսուրսների պլանավորման և կառավարման կարողություն: 2. Մասնագիտական կարողություններ · տվյալ դասընթացի նկարագրիչում ներկայացված գիտելիքների և հմտությունների՝ ուսանողներին փոխանցելու կարողություն, · մասնագիտական հետազոտություններ իրականացնելու կարողություն, · տնտեսական ռազմավարություններ մշակելու և ներկայացնելու, նախագծեր պլանավորելու և իրականացնելու կարողություն, · մասնագիտական առավել հայտնի համակարգչային փաթեթներով աշխատելու կարողություն, · տարատեսակ հաշվետվությունից օգտվելու և դրանց հիման վրա մասնագիտական վերլուծություն կատարելու կարողություն, · մասնագիտական ոլորտին առնչվող հարցերի վերաբերյալ բանավոր և գրավոր կարծիք ներկայացնելու կարողություն, · մասնագիտական ոլորտի հիմնահարցերի, դրանց կառավարման, կազմակերպման և ֆինանսավորման հետ կապված հարցերը ներկայացնելու կարողություն։ 3. Ընդհանուր պահանջներ Գիտական գործունեություն · գիտական աստիճան և/կամ կոչում հասարակագիտական ոլորտում, կամ որոշ դեպքերում՝ տվյալ կամ հարակից մասնագիտությամբ արտերկրյա բուհում ստացած մագիստրոսի կոչում, · վերջին 5 տարում առնվազն 2 գիտական և/կամ մեթոդական հրատարակությունների առկայություն, · վերջին 5 տարում առնվազն 2 մասնակցություն գիտաժողովների և/կամ աշխատաժողովների կամ դասավանդվող առարկային համապատասխան պրակտիկ աշխատանքի առնվազն 3 տարվա փորձ։ Մանկավարժական փորձ · մասնագիտական դասընթացների դասավանդման և/կամ վերապատրաստումներ (թրեյնինգներ) իրականացնելու առնվազն 3 տարվա փորձ (բացառությամբ որպես պրակտիկա ասպիրանտների դասավանդման), · վերջին 5 տարվա ընթացքում մասնակցություն տեղական կամ միջազգային վերապատրաստումների և/կամ մասնագիտական որակավորման բարձրացման դասընթացների (բացառությամբ որպես պրակտիկա ասպիրանտների դասավանդման), Այլ պահանջներ · դասավանդման պորտֆոլիո՝ դասավանդվող առարկաների առնվազն 1/3-ի առցանց նյութերի առկայություն, · ուսանողական հարցման արդյունքներով ստացված գնահատականների միջինը՝ առնվազն 3,5 (գործող դասախոսների համար)։
9. Подробнее о программе
Ծրագիրը կազմակերպվում է գործատուների պահանջներին համապատասխան և պատրաստում է մրցունակ մասնագետներ։ Համագործակցություններ են ձևավորվում տարբեր մարքեթինգային կազմակերպությունների հետ, ուսանողներն անցնում են մասնագիտական պրակտիկա։