ԵՊՀ Պալեանների անվան դահլիճում դասախոսությամբ հանդես եկավ Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ, միջազգային իրավունքի հեղինակավոր մասնագետ Լուիս Մորենո Օկամպոն։
«Ինչպե՞ս է գործում Ցեղասպանության կանխարգելման կոնվենցիան այսօր» խորագրով դասախոսության շրջանակում Լուիս Մորենո Օկամպոն խոսեց կոնվենցիայի կիրառման ոլորտում իր հարուստ փորձի մասին:
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դեկան Հարություն Խաչիկյանը կարևորեց նմանօրինակ հանդիպումները միջազգային իրավունքի ընդհանուր զարգացման և ուսանողների շրջանում իրավունքի այդ ճյուղի նկատմամբ հետաքրքության մեծացման տեսանկյունից։ Նա նաև հակիրճ ներկայացրեց ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի պատմությունը և ներկայում ֆակուլտետում գործող կրթական ծրագրերը։
Լուիս Մորենո Օկամպոն հետաքրքրվեց միջազգային իրավական ուղղվածությամբ առարկաներով և որոշ գաղափարներ ներկայացրեց դրանք գործնականում կատարելագործելու ուղղությամբ։
Նշենք, որ դասախոսությանը ներկա էր նաև Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը: Դասախոսությունն անցավ անգլերենով և ջերմ մթնոլորտում՝ ուսանողների ակտիվ ներգրավմամբ։