ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետը և «Սոցիալական արդարություն» ՀԿ-ն ս․թ․ հոկտեմբերի 1-ին պաշտոնապես ազդարարեցին Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումների մշտադիտարկում» («JUREMONIA») ծրագրի շրջանակում նոր դրամաշնորհի իրականացման սկիզբը:
Տրամադրված ֆինանսական աջակցության շրջանակում ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դասախոսները կմշակեն և «Քրեական արդարադատություն և փաստաբանություն» մագիստրոսական կրթական ծրագրում կներդրնեն «Խոշտանգման արգելք. միջազգային չափանիշներ և լոկալ պրակտիկա» և «Պատժից պայմանականորեն ազատելու տեսական և գործնական հիմնախնդիրները» մոդուլները:
Մոդուլների մշակման արդյունքում ուսանողներին՝ ապագա իրավակիրառողներին տրվող գիտելիքներն ու հմտությունները կնպաստեն արդարադատության ոլորտում տեղ գտնող բարեփոխումների կյանքի կոչմանը և մարդու իրավունքների պաշտպանության արդյունավետության բարձրացմանը:
Կրթական դրամաշնորհի տևողությունը մեկ տարի է (01.10.2024-01.10.2025): Մշակված նոր մոդուլները արդեն 2025-2026 ուսումնական տարում կներդրվեն «Քրեական արդարադատություն և փաստաբանություն» մագիստրոսական կրթական ծրագրում: