Тип:
Магистр
Профессия:
042101.19.7 - Իրավագիտություն
Специализация:
042101.19.7 - Միջազգային դատարաններ և արբիտրաժ
Присвоенная квалификация:
իրավագիտության մագիստրոս
Учебный год программы:
2023/2024
Форма обучения:
Полная занятость
1. Критерии/требования для поступления на программу
Ընդունելությունը կատարվում Երևանի պետական համալսարանի գիտական խորհրդի կողմից 2022 թ.-ի մայիսի 26-ի թիվ 9/2 որոշմամբ հաստատված Երևանի պետական համալսարանի առկա ուսուցմամբ մագիստրատուրայի ընդունելության կանոնակարգի համաձայն։
2. Цели (назначение)
ուսանողներին ծանոթացնել միջազգային իրավունքի սկզբունքներին և հիմունքներին, տրամադրել խորը և համակողմանի գիտելիքներ միջազգային դատարանների և արբիտրաժային վարույթների վերաբերյալ, ինչպես նաև ուսանողին սովորեցնել վերլուծել միջազգային իրավունքի տեսության և պրակտիկային առնչվող խնդիրներն ու հարցերը, ներկայացնել միջազգային իրավական վեճերի կարգավորման տարբեր ատյանների դերը, գործունեությունն ու առանձնահատկությունները, հասկանալ միջազգային իրավական վեճերի կարգավորման տարբեր փուլերը, մեկնաբանել ներպետական և միջազգային իրավունքի ընդհանուր և տարբերակիչ գծերն ու գնահատել ներպետական իրավունքի դերը միջազգային իրավական վեճերի կարգավորման գործընթացում, ինչպես նաև զարգացնել գրավոր և բանավոր փաստարկումների հմտությունները։
3. Образовательные результаты программы
- մատնանշել միջազգային իրավունքի տեսության և պրակտիկային առնչվող խնդիրներ և հարցեր.
- ներկայացնել միջազգային իրավական վեճերի կարգավորման տարբեր ատյանների դերը, գործունեությունը և առանձնահատկությունները.
- պլանավորել միջազգային իրավական վեճերի կարգավորման տարբեր փուլերը՝ բանակցություններից մինչև վերջնական վճռի ճանաչում և կատարում,
- մեկնաբանել ներպետական և միջազգային իրավունքի ընդհանուր և տարբերակիչ գծերը, գնահատել ներպետական իրավունքի դերը միջազգային իրավական վեճերի կարգավորման գործընթացում,
- կիրառել միջազգային իրավական փաստաբանության շրջանակներում գրավոր և բանավոր փաստարկումների հիմնական ռազմավարական ուղղությունները։
- կազմել սահմանված ձևի դատավարական փաստաթղթեր (հայց, հայցի պատասխան, միջնորդություններ, առարկություններ, և այլն),
- արդյունավետ ներկայացնել և պաշտպանել վստահորդի շահերը՝ Ծրագրի արդյունքում ձեռք բերած բանավոր փաստարկման հմտությունների հիման վրա,
- կատարել իրավագիտական հետազոտություններ և ուսումնասիրություններ ժամանակակից հետազոտական գործիքների կիրառմամբ,
- կիրառել իրավագիտական հետազոտությունների ժամանակակից մեթոդները,
- մասնակցել միջազգային իրավական վեճերի շրջանակներում դատավարական գործընթացներին,
- արդյունավետորեն կիրառել բանակցություններ վարելու համար ճիշտ գործիքներն ու մարտավարական ուղիները։
- ձևավորել քննադատական և վերլուծական մտածողություն,
- զարգացնել իրավիճակում կողմնորոշվելու, իրավիճակային մարտավարական ճիշտ լուծումներ գտնելու կարողությունները,
- արդյունավետորեն պլանավորելու ժամանակն ու առաջադրված խնդիրների լուծման համար անհրաժեշտ ռեսուրսներն ինչպես անհատական մակարդակում, այնպես էլ խմբի կազմում գործունեություն ծավալելիս,
- զարգացնել գրավոր և բանավոր մասնագիտական լեզվական հմտությունները՝ ներառյալ օտար լեզվով։
4. Способ оценки
· Առանց եզրափակիչ գնահատմամբ դասընթացներ: Յուրաքանչյուր ուսումնական մոդուլի շրջանակներում ուսանողների գնահատման համար նախատեսված պարտադիր բաղադրիչներն են՝ 2 ընթացիկ քննություն` 7-9 բալ, որոնք կարող են անցկացվել գրավոր կամ բանավոր ձևով: Մյուս բաղադրիչներից առնվազն երկուսը ընտրում է դասավանդող դասախոսը, դրանք են ընթացիկ ստուգում՝ 0-8 բալ, ինքնուրույն աշխատանք՝ 0-8 բալ, մասնակցություն՝ 0-3 բալ:
· Եզրափակիչ գնահատումով դասընթացներ: Յուրաքանչյուր ուսումնական մոդուլի շրջանակներում ուսանողների գնահատման համար նախատեսված պարտադիր բաղադրիչներն են՝ 2 ընթացիկ քննություն՝6-8 բալ և եզրափակիչ քննություն՝ 7-9 բալ: Մյուս բաղադրիչներից առնվազն մեկը ընտրում է դասավանդող դասախոսը, դրանք են ընթացիկ ստուգում՝ 0-6 բալ, ինքնուրույն աշխատանք՝ 0-6 բալ, մասնակցություն՝ 0-3 բալ:
· Առանց ընթացիկ քննությունով ավարտվող դասընթացներ: Յուրաքանչյուր ուսումնական մոդուլի շրջանակներում ուսանողների գնահատման համար նախատեսված պարտադիր բաղադրիչն է եզրափակիչ քննությունը՝ 7-9 բալ: Մյուս բաղադրիչներից առնվազն երկուսը ընտրում է դասավանդող դասախոսը, դրանք են ընթացիկ ստուգում՝ 0-8 բալ, ինքնուրույն աշխատանք՝ 0-8 բալ, մասնակցություն՝ 0-3 բալ:
· Միայն եզրափակիչ ստուգարքով գնահատվում են ընդհանուր դասընթացները:
Ավարտական ատեստավորումը կատարվում է մագիստրոսական ատենախոսության պաշտպանության արդյունքում։

5. Возможности будущей карьеры выпускников
«Միջազգային դատարաններ և արբիտրաժ» մագիստրոսական կրթական ծրագրի շրջանավարտները կարող են մասնագիտական գործունեություն իրականացնել պետական կառավարման մարմիններում, օտարերկրյա ներդրումներով զբաղվող կազմակերպություններում, փաստաբանական և իրավախորհրդատվական գրասենյակներում, մասնավոր ընկերություններում, հասարակական կազմակերպություններում, միջազգային կառույցներում և կազմակերպություններում:
6. Ресурсы и формы для поддержки обучения
Ուսումնառության գործընթացում օգտագործվում են հետևյալ օժանդակ ռեսուրսները.
● համակարգիչներով և ծրագրային միջոցներով ապահովված համակարգչային սրահ,
● առցանց մասնագիտական շտեմարաններ և այլ ռեսուրսներ:

7. Образовательные стандарты или ориентиры программы, используемые для разработки программы
● ՀՀ Որակավորումների ազգային շրջանակ,
● Ժնևի համալսարանի ու Միջազգային և զարգացման ուսմունքների բարձրագույն ինստիտուտի համատեղ «Միջազգային վեճերի կարգավորում» (LL.M. in International Dispute Settlement (MIDS)), Լեյդենի «Միջազգային վեճերի կարգավորում և արբիտրաժ» (International Dispute Settlement and Arbitration), Ամստերդամի «Միջազգային առևտրային և ներդրումային իրավունք (միջազգային և եվրոպական իրավունք)» (International Trade and Investment Law (International and European Law)), Նյու Յորքի «Միջազգային բիզնեսի կարգավորում, դատավարություն և արբիտրաժ» (International Business Regulation, Litigation, and Arbitration), Քուին Մերիի «Համեմատական և միջազգային վեճերի լուծում» (Comparative and International Dispute Resolution) մագիստրոսական ծրագրերին և նմանատիպ այլ ծրագրերին ներկայացվող պահանջները և ուղենիշները։

8. Требования к академическому персоналу
1. Ընդհանրական կարողություններ
Դասավանդման/մանկավարժական
· դասընթացի աշխատանքային ծրագիր կազմելու հմտություն,
· դասավանդման ինտերակտիվ մեթոդների իմացություն, ակտիվ ուսուցման տեխնիկաների կիրառման կարողություն:
Հետազոտական
· տարաբնույթ գիտական աղբյուրների հետ աշխատելու, ինչպես նաև համացանցային տեղեկատվական ռեսուրսներից օգտվելու հմտություն,
· հետազոտական մեթոդների իմացություն, դրանց կիրառման հմտություն,
· հետազոտական խումբ ղեկավարելու կարողություն:
Հաղորդակցման
· լսարանի հետ բանավոր հաղորդակցվելու հմտություն,
· հետազոտության արդյունքները գրավոր շարադրելու կարողություն,
· օտար լեզվի իմացություն
ՏՀՏ կիրառություն
· բազային համակարգչային (MS Office փաթեթի ազատ տիրապետում՝ Word, Excel, Power-Point, Access, moodle ) հմտություններ,
Այլ կարողություններ
· անհրաժեշտ ռեսուրսները գնահատելու և ծրագրերը արդյունավետորեն իրականացնելու կարողություն,
· ժամանակային ռեսուրսների պլանավորման և կառավարման կարողություն:
2. Մասնագիտական կարողություններ
· բիզնեսի և գործարար ոլորտի իրավահարաբերությունները, միջազգային առևտրային և ներդրումային արբիտրաժի գործունեությունը կարգավորող օրենսդրությանը տիրապետելու կարողություն,
· հարկային, ներդրումային, ապահովագրական, էկոլոգիական իրավունքի տեսության դրույթները մեկնաբանելու կարողություն,
· ոլորտին առնչվող միջազգային փաստաթղթերի բովանդակությունն ու էությունը բացահայտելու կարողություն,
· ՀՀ սահմանադրական դատարանի, վճռաբեկ դատարանի և եվրոպական դատարանի նախադեպային իրավունքը մեկնաբանելու կարողություն,
· օրենսդրության մեջ և պրակտիկայում առկա բացերը, թերություններն ու առավելությունները բացահայտելու կարողություն:
3. Ընդհանուր պահանջներ
Գիտական աստիճան
· գիտական աստիճան և/կամ կոչում իրավագիտության ոլորտում, կամ որոշ դեպքերում՝ տվյալ մասնագիտությամբ արտերկրյա բուհում ստացած մագիստրոսի կոչում, կամ իրավակիրառ պրակտիկայում բավարար, դատախազի, փաստաբանի մասնագիտական փորձ.
· վերջին 5 տարում առնվազն 3 գիտական և/կամ մեթոդական հրատարակությունների առկայություն,
· վերջին 5 տարում առնվազն 3 մասնակցություն գիտաժողովների և /կամ աշխատաժողովների։
Մանկավարժական փորձ
· մասնագիտական դասընթացների դասավանդմանև/կամվերապատրաստումներ (թրեյնինգներ) իրականացնելու առնվազն 3 տարվա փորձ,
· վերջին 5 տարվա ընթացքում մասնակցություն տեղական կամ միջազգային վերապատրաստումների և/կամ մասնագիտական որակավորման բարձրացման դասընթացների,
Պրակտիկ աշխատանքի փորձ
· առնվազն 5 տարվա աշխատանքային փորձ իրավապահպան, փաստաբանական կամ դատական համակարգում` քննիչ, դատախազ, փաստաբան, դատավոր, իրավախորհրդատու։
Այլ պահանջներ
· դասավանդման պորտֆոլիո՝ դասավանդվող առարկաների առնվազն 50%-ի առցանց նյութերի առկայություն,
· ուսանողական հարցման արդյունքներով ստացված գնահատականների միջինը՝ առնվազն 4,0 (գործող դասախոսների համար)։

9. Подробнее о программе
Ծրագրի մասնագիրը տալիս է ծրագրի հիմնական բնութագրերի համառոտ նկարագրությունը և այն կրթական վերջնարդյունքները, որոնք ենթադրվում է, որ ձեռք կբերի միջին բնութագրական ուսանողը, եթե նա լիարժեք կերպով օգտվի ծրագրի ընձեռած ուսումնառության հնարավորություններից։