ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի՝ Իսկուհի Տեր-Ողորմաճյանի անվան դահլիճում տեղի ունեցավ Ստեփան Ալաջաջյանի 100-ամյակին նվիրված գիտաժողով։
Հայ բանասիրության ֆակուլտետը մշտապես ուշադրության կենտրոնում է պահում հայ գրականության համար կարևոր հեղինակների ստեղծագործությունները նոր սերնդին ծանոթ և հասանելի դարձնելու խնդիրը, և գիտաժողովը նպատակ ուներ ևս մեկ անգամ լուսաբանելու և արժևորելու մեծ գրողի ստեղծագործական ուղին, նրա թողած գրական ժառանգությունը՝ հատկապես կարևորելով գրողի առաջ քաշած այն արժեքներն ու գաղափարները, որոնք կյանքի դասեր են նոր սերունդների համար:
Գիտաժողովին ներկա էին Ստեփան Ալաջաջյանի կինը, որդին և դուստրը, ինչպես նաև հյուրեր այլ բուհերից, ՀՀ գրողների միությունից, ԳԱԱ գրականության ինստիտուտից:
Գիտաժողովը ամփոփվեց գեղարվեստական մասով և գրքերի նվիրատվությամբ. հյուրերը ստացան Ստեփան Ալաջաջյանի «Չսպիացող վերք» եռահատորյակը և «Եղեգները չխոնարհվեցին» վեպը։