- Главная
- Faculty
- Факультет химии
- Кафедра физической и коллоидной химии
Кафедра физической и коллоидной химии
Ֆիզիկական և կոլոիդային քիմիայի ամբիոնը հիմնադրվել է 1927 թ.։ Ամբիոնի հիմնադիրներն էին Լ. Ռոտինյանը և Հ. Չալթիկյանը, որոնք տարբեր տարիների եղել են այդ ամբիոնի վարիչը։ Ամբիոնը ղեկավարել են նաև պրոֆեսորներ Լ. Մելքոնյանը և Ն. Բելյերյանը:
Առաջին հետազոտությունները ֆիզիկական և կոլոիդային քիմիայի ամբիոնում վերաբերել են քիմիական թերմոդինամիկային: Այնուհետև կատարվել են այլ հետազոտություններ, որոնց թվում՝
- բենզոիլ պերօքսիդի ու ամինների փոխազդեցության կինետիկայի ու մեխանիզմի բացահայտումը Հ. Չալտիկյանի կողմից,
- էմուլսիայում մոնոմերների պոլիմերացման հիմնահարցերի ուսումնասիրությունը պրոֆեսոր Լ. Մելքոնյան գործունեության տարիներին,
- ամինների և դրանց մետաղական կոմպլեքսների առկայությամբ պերօքսիդների քայքայման կինետիկայի և մեխանիզմի ուսումնասիրությունը:
Ամբիոնի գիտական հետազոտությունների հիմնական ուղղություններն են՝
- լուծույթների կառուցվածքի և ֆիզիկական ու քիմիական հատկությունների ուսումնասիրություններ․ հեղուկ միջավայրերում և միցելային համակարգերում կենսաբանական նշանակություն ունեցող միացությունների մոլեկուլային փոխազդեցությունները և քիմիական փոխակերպումներ,
- մակերևութային փոխազդեցություններ․ մակերեւութային ակտիվ նյութերի նորմալ և շրջված միցելների սպեկտրոսկոպիկ ուսումնասիրություն ջրային և օրգանական միջավայրերում,
- թերմոդինամիկական հատկությունների, ինչպիսիք են՝ ծավալային և ռեոլոգիական հատկությունների ուսումնասիրություն,
- կենսաբժշկական համակարգերին առնչվող նանոմասնիկների հատկությունների ուսումնասիրություն կոլոիդային տիրույթում գտնվող համակարգերում, ինչպիսիք են՝ մակերևութային ակտիվ նյութերի միցելային համակարգերը, կենսակտիվ նյութերի (սպիտակուցներ, վիտամիններ, լիպոսոմներ) կոլոիդային լուծույթները,
- նանոմասնիկների վարքի վրա խառը լուծիչների բնույթի և բաղադրության ազդեցության ուսումնասիրություն,
- մոլեկուլային փոխազդեցությունների տեսական ուսումնասիրություն․ տեսական հաշվարկներ, մոլեկուլային սպեկտրոսկոպիա, որոնք ընդգրկում են ոչ միայն քիմիական, այլ նաև կենսաբանական համակարգերը:
Ֆիզիկական քիմիայի ամբիոնը միջազգային ու տեղական դրամաշնորհային ծրագրերում ներգրավվածության շնորհիվ հարստացրել է իր տեսական և փորձարարական բազան, որն իր հերթին անմիջականորեն փոխկապակցված է գիտական ուղղությունների զարգացման հետ: Դրա կարևորագույն արտահայտումն են կենսաբանական համակարգերի ֆիզիկաքիմիական ուսումնասիրությունները՝ հիմնված ինչպես մակրոսկոպիկ, այնպես էլ միկրոսկոպիկ մոտեցումների վրա:
Ամբիոնը հագեցած է գերժամանակակից գիտահետազոտական սարքավորումներով և մեթոդներով՝
- Jneway 4330 էլեկտրահաղորդականության և pH-ի չափման սարք,
- Anton-Paar, DMA 4500 խտաչափ,
- Parr 1455 լուծման կալորիաչափ,
- Sita science մակերևութային լարվածության չափման սարք,
- Nicolet Ֆուրյե ձևափոխման ԻԿ սպեկտրոմետր ATR կցորդով,
- Specord 50PC էլեկտրոնային կլանման սպեկտրոֆոտոմետր,
- Cary Eclipse (Varian) ֆլուորեսցենտային սպեկտորոֆոտոմետր,
- LiteSizer 500 Light scattering, Anton-Paar լուսացրման սարք,
- Gaussian 98 Gaussian 03 համակարգչային ծրագրեր:
Թվարկված սարքավորումներով ամբիոնում կատարվում են մի շարք հետազոտություններ՝ կենսաբանական մոլեկուլների կենսաբժշկական նշանակության համակարգերին առնչվող նանոմասնիկների հատկությունների և վարքի ուսումնասիրության, լուծույթների և դրանց թերմոդինամիկայի ուսումնասիրության և մի շարք այլ ուղղություններով։
Контакты
Сотрудники
Профессор
Доцент
Доцент
Доцент
Доцент
Старший лаборант
Старший лаборант