Тип:
Магистр
Профессия:
051101.15.7 - Կենսաբանություն
Специализация:
051101.15.7 - Գենոմիկա և բժշկական բջջագենետիկա
Присвоенная квалификация:
Կենսաբանության մագիստրոս
Учебный год программы:
2024/2025
Форма обучения:
Полная занятость
Язык обучения:
Հայերեն
1. Критерии/требования для поступления на программу
Ընդունելությունը իրականացվում է Երևանի պետական համալսարանի մագիստրատուրայի (առկա ուսուցման ձևով) ընդունելության կարգի համաձայն, որը գտնվում է հետևյալ հղումով՝
2. Цели (назначение)
· խորը մասնագիտական գիտելիքներ հաղորդել գենետիկայի և գենոմիկայի հիմնարար և կիրառական ասպարեզներում ժամանակակից ձեռքբերումների, ինչպես նաև նոր մեթոդների և տեխնոլոգիաների վերաբերյալ,
· պատրաստել գիտական ուսումնասիրություններ կատարելու ունակ մասնագետներ, որոնք իրենց տեսական և գործնական հմտություններով կբավարարեն աշխատաշուկայի ժամանակակից պահանջները, ունակ կլինեն գործնականում կիրառելու գենետիկայի ժամանակակից մեթոդները, իրականացնելու մանկավարժական գործունեություն դպրոցներում և բարձրագույն մասնագիտական հաստատություններում։

3. Образовательные результаты программы
Այս ծրագրի ավարտին ուսանողն ունակ կլինի․
- Մասնագիտական գիտելիք և իմացություն
- նկարագրելու բջջի կենսագործունեությունը կարգավորող գենետիկական մեխանիզմները հիմնվելով ամբողջական գենոմի կառուցվածքի և գործունեության ժամանակակաից պատկերացումների վրա, քրոմոսոմների կառուցվածքը, ինտերֆազային կորիզի տարածական կառուցվածքն ու դինամիկան,
- նկարագրելու բջջագենետիկայի, մոլեկուլային բջջագենետիկայի և բջջագենոմիկայի հիմունքները, կլինիկական պրակտիկայում կիրառվող քրոմոսոմային անկայունության, քրոմոսոմային անոմալիաների և գենային մուտացիաների վերլուծության ժամանակակից մեթոդները,
- բացատրելու գենոմի և շրջապատող միջավայրի փոխազդեցությունը, սոմատիկ մուտագենեզի հիմքում ընկած բջջային գենոմների նորմալ և պաթոգեն պատասխանները շրջապատող միջավայրի գործոնների հանդեպ, Հայաստանի էկոլոգիական և բնապահպանական հիմնախնդիրները,
- ներկայացնելու գենոմների կառուցվածքի, գեների տեղակայման, կառուցվածքի և էքսպրեսիայի ուսումնասիրման ժամանակակից մեթոդները և արդյունքները,
- ներկայացնելու ամբողջական գենոմների հետազոտման վրա հիմնված վարքագծի, ծերացման և երկարակեցության գենետիկական մեխանիզմները, սահմանելու կենսաբժշկագիտության, մասնավորապես՝ ֆարմակոգենետիկայի, ֆարմակոգենոմիկայի, նուտրիգենետիկայի և նուտրիգենոմիկայի հիմնախնդիրները,
- լուսաբանելու կենսաբժշկագիտության, նանոկենսաբանության, իմունաբանության, ռադիոկենսաբանության, և սինթետիկ կենսաբանության ժամանակակից ասպեկտները, կենսաբանական տեխնոլոգիաները, քննարկելու և ներկայացնելու կենսաբանության նվաճումները սեմինարներին,
- ներկայացնելու բջջային, գենոմային և հետգենոմային տեխնոլոգիաները և դրանց կիրառումը։
- Գործնական մասնագիտական կարողություններ
- ցուցաբերելու համակարգչային ծրագրերից օգտվելու կարողություն, ստեղծելու մասնագիտական խնդիրների լուծման համար տվյալների համակարգչային հենքեր,
- իրականացնելու բջիջների կուլտիվացում, քրոմոսոմային խաթարումների, ԴՆԹ-ի կրկնողությունների, միտոքոնդրիումային ԴՆԹ-ի մոլեկուլային բջջագենետիկական վերլուծություն, կիրառելու ՊՇՌ և FISH վերլուծություն նախաիմպլանտացիոն գենետիկական ախտորոշման ոլորտում, կատարելու քրոմոսոմների ավտոմատ վերլուծություն Isis և Ikaros ծրագրերի (MetaSystems) կիրառմամբ,
- ցուցաբերելու իրական ժամանակում ՊՇՌ մեթոդի կիրառման ունակություն գիտահետազոտական խնդիրներ լուծելու և հիվանդություններ ախտորոշելու համար,
- իրականացնելու պլազմիդների և ֆագերի ԴՆԹ-ի անջատում, տրանսֆորմացիա, տրանսդուկցիա և կոնյուգացիա, գեների քարտեզավորում մանրէների մոտ, բույսերի գեների նույնականացում,
- կատարելու գեների նոքաուտ գենոմի սպեցիֆիկ լոկուսներում CRISPR-Cas9 գենոմի խմբագրման տեխնոլոգիայով, կիրառելու մարդու և մանրէների գենոմիկայի մեթոդները,
- իրականացնելու գենետիկական տվյալների վիճակագրական վերլուծություն SPSS version 19 և STATGRAPHICS Centurion 16.2 ծրագրերով, ամփոփում և ներկայացում սեմինարներին,
- գործնականում կիրառելու կենսաբազմազանության պահպանության սկզբունքները, օգտագործելու կենսաբանական գիտելիքները կենսաբժշկական խնդիրների լուծման համար:
- Ընդհանրական (փոխանցելի) կարողություններ
- օգտվելու անգլերեն լեզվով մասնագիտական գրականության աղբյուրներից և աշխատանքում կիրառելու տեղեկատվական տեխնոլոգիաները (ինտերնետ ռեսուրսներ, էլեկտրոնային գրադարաններ, գիտական հոդվածներ),
- իրականացնելու փորձարարական և տեսական գիտահետազոտական աշխատանքներ,
- մասնագիտական գործունեության ընթացքում օգտագործելու ժամանակակից սարքավորումներ, կենսաբանական պատկերները վերլուծող համակարգչային ծրագրեր և վիճակագրական փաթեթներ,
- կազմակերպելու ուսուցում կրթության ոլորտում ժամանակակից գիտական նվաճումների վերաբերյալ՝ օգտագործելով տեղեկատվական տեխնոլոգիաներ,
- վերլուծելու, ամփոփելու և ներկայացնելու գիտական հետազոտությունների արդյունքները, վարել գիտական բանավեճեր:
4. Способ оценки
Գնահատումը ներառում է հետևյալ բաղադրիչները.
1. դասընթացի (ուսումնական մոդուլի) ենթաբաժինների յուրացման գնահատում (2 ընթացիկ քննություն),
2. դասընթացի (ուսումնական մոդուլի) առանձին թեմաների ընթացիկ ստուգումներ,
3. կրթական ծրագրով նախատեսված ինքնուրույն առաջադրանքների կատարման և յուրացման ստուգում և գնահատում (ինքնուրույն աշխատանք),
4. կրթական ծրագրով նախատեսված ինքնուրույն և/կամ խմբային հետազոտական աշխատանքի կատարման գնահատում (հետազոտական աշխատանք, որը փոխարինում է ընթացիկ քննություններից որևէ մեկին),
5. դասընթացին մասնակցության գնահատում (մասնակցություն),
6. ամբողջ դասընթացի (ուսումնական մոդուլի) եզրափակիչ գնահատում քննաշրջանում, որը ենթադրում է դասընթացի համար սահմանված կրթական վերջնադյունքների ձեռքբերման մակարդակի գնահատում:
Ելնելով կրթական ծրագրի ուսումնական պլանով նախատեսված դասընթացների (ուսումնական մոդուլների) աշխատածավալից, պարապմունքի ձևից, դասավանդման մեթոդներից և հաշվի առնելով դասընթացի կարևորությունը ուսանողի մասնագիտական գիտելիքների և կարողությունների ձևավորման մեջ՝ դասընթացները, ըստ գնահատման ձևի, բաժանվում են 4 խմբի՝
1. եզրափակիչ գնահատումով,
2. առանց եզրափակիչ գնահատման,
3. առանց ընթացիկ քննությունների գնահատման,
4. ստուգարքային:
Դասընթացի գնահատման բաղադրիչները և դրանց հատկացվող միավորները (արտահայտված տոկոսներով) ընտրում է դասավանդող դասախոսը՝ ելնելով դասընթացի դասավանդման, ուսումնառության ձևերից ու ակնկալվող կրթական վերջնարդյունքների բնույթից, և հաստատում է ամբիոնը: Գնահատումների և քննությունների անցկացման ձևերը նշվում են տվյալ կրթական ծրագրի մասնագրում՝ դասընթացի համառոտագրում:

5. Возможности будущей карьеры выпускников
«Գենոմիկա և բժշկական բջջագենետիկա» ծրագրի շրջանավարտները կարող են աշխատանքի անցնել և զարգացնել կարիերան կենսաբանության ոլորտում գործող ձեռնարկություններում` զբաղեցնելով հետևյալ պաշտոնները.
Բուհեր և գիտահետազոտական ինստիտուտներ
· գիտական և ուսումնա-օժանդակ լաբորանտներ,
· գիտաշխատողներ և դասախոսներ,
· վարչական և ղեկավար պաշտոններ։
Բժշկա-գենետիկական, դատաբժշկական լաբորասորիաներ և հիվանդանոցներ
· բժիշկ-գենետիկ,
· փորձագետ-գենետիկ,
· վարչական և ղեկավար պաշտոններ:
Բնապահպանական կազմակերպություններ
· գենետիկ-թունաբան,
· վարչական և ղեկավար պաշտոններ:
Սննդամթերքի արտադրության կազմակերպություններ
· գենետիկ-թունաբան,
· վարչական և ղեկավար պաշտոններ:
Ստորև ներկայացվում են Հայաստանի Հանրապետությունում գործող հաստատություններ, որտեղ կարող են աշխատել «Գենոմիկա և բժշկական բջջագենետիկա» մագիստրոսի կրթական ծրագրի շրջանավարտները.
Բուհեր
· Երևանի պետական համալսարան,
· Երևանի պետական բժշկական համալսարան,
· Երևանի պետական մանկավարժական համալսարան,
· Հայաստանի պետական ագրարային համալսարան,
· Հայ-Ռուսական (Սլավոնական) պետական համալսարան:
Գիտահետազոտական ինստիտուտներ և կենտրոններ
· ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտ,
· ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոն,
· ՀՀ ԳԱԱ Կենսաքիմիայի ինստիտուտ,
· ՀԱԱՀ-ի «Ոսկեհատի խաղողագինեգործության գիտական կենտրոն»,
· ՀՀ ԿԳՆ ՀԱԱՀ «Ագրոկենսատեխնոլոգիայի գիտական կենտրոն» մասնաճյուղ,
· ՀՀ ԳԱԱ Ակադ. Օրբելու անվան Ֆիզիոլոգիայի ինստիտուտ:
Բժշկագենետիկական լաբորատորիաներ:
Դատաբժշկական լաբորատորիաներ:
Արտամարմնային բեղմնավորման բժշկական կենտրոններ:
Բնապահպանական կազմակերպություններ:
Սննդամթերքի արտադրության կազմակերպություններ:
Ծրագրի շրջանավարտները կարող են շարունակել իրենց ուսումը ԵՊՀ գենետիկայի և բջջաբանության ամբիոնի կամ այլ հետազոտական ինստիտուտների ասպիրանտուրայում:

6. Ресурсы и формы для поддержки обучения
· ժամանակակից սարքավորումներով և ծրագրային միջոցներով ապահովված “Կենսաբանության” գիտահետազոտական ինստիտուտի Ընդանուր և մոլեկուլային գենետիկայի լաբորատորիա և Մոլեկուլային բջջագենետիկայի հայ-գերմանական լաբորատորիա,
· կրթական և գիտական էլեկտրոնային ռեսուրսներ:

7. Образовательные стандарты или ориентиры программы, используемые для разработки программы
· ՀՀ կրթության որակավորումների ազգային շրջանակ, հաստատված 2016 թ.-ի հուլիսի 7-ի՝ ՀՀ Կառավարության N 714-Ն որոշմամբ։
· ՀՀ կառավարության 2021թ. նոյեմբերի 30-ի որոշումը ՀՀ որակավորումների «Կենսաբանություն» ոլորտային շրջանակը հաստատելու մասին:
Ծրագրային այլ կողմնորոշիչներ՝
The University of Edinburgh, Master Degree Programme Quantitative Genetics and Genome Analysis,
The University of Sheffield, Master Degree Programme Human and Molecular Genetics;
Ludwig Maximilian University of Munich, Master Degree Programme Molecular and Cellular Biology,
Friedrich Schiller University Jena, Master Degree Programme Molecular Life Sciences and Master Degree Programme Molecular Medicine:

8. Требования к академическому персоналу
1. Ընդհանրական կարողություններ
Դասավանդման/մանկավարժական
· դասընթացի աշխատանքային ծրագիր (օրացուցային պլան) կազմելու հմտություն,
· դասավանդման ինտերակտիվ մեթոդների իմացություն, ակտիվ ուսուցման տեխնիկաների կիրառման կարողություն:
Հետազոտական
· տարաբնույթ գիտական աղբյուրների հետ աշխատելու, ինչպես նաև համացանցային տեղեկատվական ռեսուրսներից օգտվելու հմտություն,
· գենոմիկայի և բժշկական բջջագենետիկայի ոլորտում հետազոտությունների իրականացման հմտություն,
· ուսանողների գիտահետազոտական խումբ ղեկավարելու կարողություն:
Հաղորդակցման
· լսարանի հետ բանավոր հաղորդակցվելու հմտություն,
· հետազոտության արդյունքները գրավոր շարադրելու կարողություն,
· օտար լեզվի իմացություն ակադեմիական մակարդակով։
ՏՀՏ կիրառություն
· համակարգչային (MS Office փաթեթի ազատ տիրապետում՝ Word, Excel, Power-Point) հմտություններ,
· ժամանակակից սոցիալական հարթակներից օգտվելու հմտություն,
· լուսացուցադրություններ պատրաստելու և ներկայացնելու հմտություններ:
Այլ կարողություններ
· դասընթացներ կազմելու, կրթական վերջնարդյունքներ սահմանելու, դասավանդման և գնահատման եղանակներ ճիշտ ընտրելու գիտելիքներ,
· դասընթացի նյութերը արդյունավետ կազմելու կարողություն (դասընթացներ, տեղեկագրեր, ձեռնարկներ և այլն), ուսանողների հետաքրքրությունն ու ներգրավվածությունը ապահովելու ունակություն,
· ժամանակի պլանավորման և կառավարման կարողություն:
2. Մասնագիտական կարողությունները և գիտելիքները ըստ ոլորտների
· գենոմիկայի և բժշկական բջջագենետիկայի հիմնական դրույթների և արդի զարգացումների մասին գիտելիքներ,
· գենոմի կառուցվածքի և գործունեության ժամանակակաից պատկերացումների վրա հիմնաված բջջի կենսագործունեության, քրոմոսոմների և ինտերֆազային կորիզի նուրբ կառուցվածքի ու դինամիկայի վերաբերյալ մասնագիտական գիտելիքներ,
· բջջագենետիկայի, մոլեկուլային բջջագենետիկայի և բջջագենոմիկայի հիմունքների, գենոմայն անկայունության վերլուծության ժամանակակից մեթոդների վերաբերյալ մասնագիտական գիտելիքներ,
· գենոմի և շրջապատող միջավայրի փոխազդեցության, Հայաստանի էկոլոգիական և բնապահպանական հիմնախնդիրների գենետիկական ասպեկների վերաբերյալ մասնագիտական գիտելիքներ,
· գենոմների կառուցվածքի և էքսպրեսիայի ուսումնասիրման ժամանակակից մեթոդների և արդյունքներ վերաբերյալ մասնագիտական գիտելիքներ,
· ամբողջական գենոմների հետազոտման վրա հիմնված վարքագծի, ծերացման և երկարակեցության, մարդու պաթոլոգիաների գենետիկական մեխանիզմների վերաբերյալ մասնագիտական գիտելիքներ,
· կենսաբժշկագիտության, նանոկենսաբանության, իմունաբանության, ռադիոկենսաբանության, և սինթետիկ կենսաբանության վերաբերյալ մասնագիտական գիտելիքներ,
· բջջային, գենոմային և հետգենոմային տեխնոլոգիաները վերաբերյալ մասնագիտական գիտելիքներ:
3. Ընդհանուր պահանջներ
Գիտական աստիճան
· գիտական աստիճան և/կամ կոչում կենսաբանական գիտությունների ոլորտում, կամ որոշ դեպքերում՝ տվյալ կամ հարակից մասնագիտությամբ արտերկրյա բուհում ստացած մագիստրոսի կոչում,
· վերջին 5 տարում առնվազն 3 գիտական և/կամ մեթոդական հրատարակությունների առկայություն։
Մանկավարժական փորձ
· մասնագիտական դասընթացների դասավանդման կազմակերպման և իրականացման առնվազն 3 տարվա փորձ,
· վերջին 5 տարվա ընթացքում մասնակցություն տեղական կամ միջազգային վերապատրաստումների և/կամ մասնագիտական որակավորման բարձրացման դասընթացների:
Պրակտիկ աշխատանքի փորձ
· առնվազն 5 տարվա աշխատանքային փորձ գենետիկայի ոլորտում:
Այլ պահանջներ
· դասավանդման պորտֆոլիո՝ դասավանդվող առարկաների առնվազն 50%-ի առցանց նյութերի առկայություն,
· ուսանողական հարցման արդյունքներով ստացված գնահատականների միջինը՝ առնվազն 4,0 (գործող դասախոսների համար)։