Ծրագրի դիմորդը պետք է ունենա բնագիտական որևէ մասնագիտության բակալավրի որակավորում, ինչպես նաև անգլերենի և ռուսերենի բավարար իմացություն՝ գիտական գրականություն թարգմանելու, հասկանալու, մասնագիտական հաղորդակցության և զեկուցումներ ներկայացնելու համար:
«ԵՊՀ մագիստրատուրայի ընդունելության կարգի» համաձայն՝ դիմորդների ընդունելությունն անցկացվում է բանավոր քննությամբ:
Ընդունելության քննության հարցաշար
Մոլեկուլային ֆիզիկա
Միջմոլեկուլային փոխազդեցություններ. ձգողությունև վանողություն: Դիպոլ-դիպոլային (դիպոլ-չեզոք մասնիկ) փոխազդեցություն: Ինդուկցիոն փոխազդեցություն (դիպոլ-չեզոք մասնիկ): Դիսպերսիոն ուժեր․ լոնդոնյան փոխազդեցություն (չեզոք մասնիկ-չեզոք մասնիկ): Վան-դեր-Վաալսյան ուժեր: Միջմոլեկուլային փոխազդեցությունների Լենարդ-Ջոնսի պոտենցիալը
Անընդհատ փոփոխվող մեծությունների հավանականություն: Միջին արժեք: Մոլեկուլային համակարգի մասնիկների՝ ըստ արագությունների բաշխման ֆունկցիան (Մաքսվելի բաշխում): Մասնիկների՝ ըստ կոնցենտրացիայի բաշխումը արտաքին պոտենցիալ դաշտում: Բոլցմանի բաշխում
Թերմոդինամիկայի սկզբունքները: Կառնոյի թեորեմները: Կլաուզիուսի անհավասարությունը: Էնտրոպիա: Թերմոդինամիկական պոտենցիալներ. ներքին էներգիա, էնթալպիա, ազատ էներգիա, Գիբսի պոտենցիալ, քիմիական պոտենցիալ: Մաքսվելի առնչությունները
Իրական գազի իզոթերմերը: Փուլային անցում: Վանդերվալսի գազի վիճակի հավասարումը: Վանդերվալսի գազի իզոթերմեր: Կրիտիկական կետ: Կրիտիկական պարանետրեր
Փուլեր և փուլային անցումներ: Կլայպերոն-Կլաուզիուսի հավասարումը: Փուլային դիագրամներ (P,T)
Հեղուկ վիճակ: Հեղուկների հատկությունները
Կենսաֆիզիկայի ներածություն
Կենդանի բջիջ: Նրա կառուցվածքը
Ջուրը՝ որպես կենդանի բնության միակ լուծիչ: Ջրի անոմալ հատկությունների դերը կյանքի մասին գիտություններում
Կենսաբանական թաղանթների կառուցվածքը և ֆունկցիաները
Սպիտակուցներ, նրանց կառուցվածքը և ֆունկցիաները
Նուկլեինաթթուներ՝ ԴՆԹ և ՌՆԹ-ի տեսակներ: Նրանց ֆունկցիաները բջջում
Գենետիկական կոդ: Նրա հատկությունները
Գենետիկական ինֆորմացիայի պահպսնման և փոխանցման հետ կապված պրոցեսները բջջում (Տրասկրիպցիա: Տրանսլյացիա: Սպիտակուցի սինթեզը ռիբոսոմների վրա): Ռեպլիկացիա (ԴՆԹ-ի կրկնապատկումը)
Մուտացիաներ: Մուտացիաների տեսակները: Ռեպարացիոն համակարգ
Կենսապոլիմերների կառուցվածքի ուսումնասիրման մեթոդները
Կլանման սպեկտրոսկոպիա: Մոլեկուլների կողմից լույսի կլանման տեսությունը: Կլանումը չափող սարքեր: Կլանման սպեկտրոսկոպիա տեսանելի և ՈՒՄ-տիրույթներում: ԴՆԹ-ի հալման կորեր
Ֆլուորեսցենտ սպեկտրոսկոպիա: Սեփական ֆլուորեսցենցիա: Ֆլուորեսցենտ թիրախներ: Ֆլուորեսցենցիայի բևեռացում: Ֆլուորեսցենցիայի կիրառումը սպիտակուցների և նուկլեինաթթուների ուսումնասիրման համար
Օպտիկական պտույտի դիսպերսիա և շրջանային դիխրոիզմ: ՕՊԴ և ՇԴ ընդհանուրտեսությունը: ՕՊԴ և ՇԴ չափման սարքավորում: ՕՊԴ և ՇԴ կորերի մեկնաբանում: Սպիտակուցների և նուկլեինաթթուների կառուցվածքի ուսումնասիրումը ՇԴ մեթոդներով
Միկրոկալորիմետրիա: Կենսապոլիմերների կոնֆորմացիոն անցումների թերմոդինամիկական հետազոտություն: Ջերմակլանման կորերի ստացում և վերլուծություն
Էլեկտրոֆորեզ: Կենսապոլիմերների վարքը ուժային դաշտում
Գրականություն
- Բարխուդարյան Վ., «Մոլեկուլային ֆիզիկա», ԵՊՀ, Երևան, 2014:
- Բարխուդարյան Վ. «Մոլեկուլների կառուցվածքը և հատկությունները», Երևան, ԵՊՀ հրատարակչություն, 2019:
- Матвеев, Молекулярная физика, Изд. Оникс, 2006.
- Сивухин Д.В. Общий курс физики, том 2, Термодинамика и молекулярная физика,Изд. Физматлит, 2024.
- D Tabor, "Gases, Liquids and Solids", Cambridge University Press, 1991.
- William C. Parke, Biophysics: A Student’s Guide to the Physics of the Life Sciences and Medicine., Germany: Springer International Publishing, 2020․