Ընդունելության քննության անցկացման ձևաչափը
ԵՊՀ առկա ուսուցմամբ մագիստրատուրայի ընդունելության կարգի համաձայն` «Քիմիա», «Ֆիզիկա» և հարակից մասնագիտությունների շրջանակում բակալավրի որակավորում ստացած դիմորդների ընդունելությունն անցկացվում է բանավոր քննությամբ` «Ընդհանուր քիմիա» կամ «Ընդհանուր ֆիզիկա» առարկաներից:
Ընդունելության քննության հարցաշար
Ընդհանուր քիմիա
- Թերմոդինամիկայի 1-ին օրենքը: Ներքին էներգիա, աշխատանք, ջերմություն
- Հեսսի օրենքը: Թերմոքիմիա
- Ռեակցիայի ջերմէֆեկտի կախվածությունը ջերմաստիճանից: Կիրխհոֆի հավասարումը
- Թերմոդինամիկայի 2-րդ օրենքը: Էնտրոպիայի թերմոդինամիկական և վիճակագրական որոշումը
- Գիբսի էներգիա և Հելմհոլցի էներգիա
- Թերմոդինամիկայի 3-րդ օրենքը
- Քիմիական պոտենցիալ
- Ֆազային հավասարակշրությունները միակոմպոնենտ համակարգերում. Կլաուզիուս-Կլապեյրոնի հավասարումը
- Քիմիական ռեակցիաների հավասարակշռություն: Հավասարակշռական հաստատունի կախումը ջերմաստիճանից
- Լուծույթների կոլիգատիվ հատկությունների ընդհանուր բնութագիրը
- Լուծույթների էլեկտրահաղորդականություն, Կոլռաուշի օրենքները
- Էլեկտրաքիմիա, գալվանական էլեմենտի թերմոդինամիկան: Ներնստի հավասարումը
- Ռեակցիայի արագության կախվածությունը կոնցենտրացիայից: Ռեակցիայի կարգ և մոլեկուլյարություն
- Առաջին, երկրորդ կարգի ռեակցիանների, դիֆերենցիալ և ինտեգրալ հավասարումները:
- Հաջորդական ռեակցիաներ
- Ռեակցիաների արագության կախվածությունը ջերմաստիճանից, Արենիուսի հավասարումը: Ակտիվացման էներգիայի որոշումը
- Հիմնական հասկացողություն կատալիզի վերաբերյալ
- Ֆերմենտատիվ կատալիզ. Միխայելիս Մենթենի հավասարումը
- Մակերևութային լարվածությունը և դրա որոշման եղանակները
- Ադսորբցիա լուծույթ-գազ բաժանման սահմանին: Գիբսի ադսորբման հավասարումը
- Մոլեկուլի էլեկտրոնային էներգիան: Էլեկտրոնային սպեկտրներ: Էլեկտրոնային անցումների դասակարգումը
- Մոլեկուլի տատանողական էներգիան
- Երկատոմ մոլեկուլի պտույտը, պտտողական էներգետիկ մակարդակներ
- Հյուկելի ՄՕ մեթոդը (էթիլեն, բութադիեն)
- Մանգանի խմբի տարրերի ընդհանուր բնութագիրը: Մանգանի ստացումն ու հատկությունները
- Ծծումբ․ ստացումը, հատկություններն ու կիրառությունը
- Քրոմի խմբի տարրերի ընդհանուր բնութագիրը: Քրոմի ստացումը, հատկություններն ու կիրառությունը
- Ազոտ և ֆոսֆոր․ ստացումը, հատկություններն ու կիրառությունը
- Ցինկի խմբի տարրերի ընդհանուր բնութագիրը: Ցինկի ստացումը, հատկություններն ու կիրառությունը
- Պղինձի ստացումը, հատկություններն ու կիրառությունը
- Արծաթի ստացումը, հատկություններն ու կիրառությունը
- Ոսկու ստացումը, հատկություններն ու կիրառությունը
- Թթուների և հիմքերի մասին ժամանակակից տեսությունները
- Թթվահիմնային տիտրման կորեր
- H+-ի կոնցենտրացիայի և pH-ի արժեքների հաշվումը լուծույթներում
- Նստվածքների լուծելիության կախումը տարբեր գործոններից
- Ֆոտոմետրական անալիզ: Բուգերի օրենքը
- Կոմպլեքսոնաչափություն
- Օրգանական միացությունների դասակարգումը և անվանակարգման հիմնական դրույթները
- Քիմիական կապի տեսակները օրգանական միացություններում և դրանց բնութագրական հատկությունները
- Էլեկտրոնային փոխազդեցությունների տեսություն: Ինդուկցիոն և մեզոմեր էֆեկտները օրգանական մոլեկուլներում
- Արոմատիկ ածխաջրածիններ, արոմատիկության կոնցեպցիան ժամանակակից քիմիայում:
- Ալիցիկլիկ ածխաջրածիններ, դասակարգումը, անվանակարգը, ստացումը հատկությունները
- Կարբոնաթթուներ (հագեցած, չհագեցած և արոմատիկ շարքի)
- Ազոտ պարունակող օրգանական համակարգեր, ալիֆատիկ և արոմատիկ նիտրոմիացություններ, ամիններ, դիազոմիացություններ, ամինոթթուներ
- Ռադիկալային պոլիմերում
- Իոնական (կատիոնային, անիոնային,կոորդինացիոն) պոլիմերում
- Համապոլիմերում և պոլիկոնդենսում
- Պոլիմերների ֆիզիկամեխանիկական հատկությունները, պոլիմերների կոնֆորմացիան:
Ընդհանուր ֆիզիկա
- Նյութական կետի դինամիկա: Նյուտոնի օրենքները: Գալիլեյի հարաբերականության սկզբունքը: Հաշվարկի ոչ իներցիալ համակարգեր
- Էներգիայի, իմպուլսի և իմպուլսի մոմենտի պահպանման օրենքները: Դրանց կապը տարածության և ժամանակի հատկությունների հետ
- Պինդ մարմնի դինամիկա: Իներցիայի մոմենտի տենզոր: Պտտական շարժման կինետիկ էներգիա: Պինդ մարմնի իմպուլսի մոմենտ: Ֆիզիկական ճոճանակ
- Առաձգական մարմիններ: Առաձգական լարումներ: Առաձգական դեֆորմացիայի էներգիա: Առաձգականության սահման, պլաստիկ դեֆորմացիաներ
- Փոքր միաչափ տատանումներ: Հարկադրական տատանումներ: Մարող տատանումներ: Հարկադրական տատանումներ շփման առկայությամբ: Ռեզոնանս
- Մասնիկների առաձգական և ոչ առաձգական բախումները
- Վիճակագրական ֆիզիկայի հիմնական դրույթները: Փուլային տարածություն: Մակրոսկոպական համակարգի միկրոսկոպական նկարագրումը: Բաշխման ֆունկցիա
- Միկրոկանոնական բաշխում: Գիբսի կանոնական բաշխում:
- Տեղափոխման երևույթները գազերում: Բախումների թիվ, ազատ վազքի միջին երկարություն: Ցրման արդյունարար կտրվածք: Բրոունյան շարժում
- Բոլցմանի կինետիկական հավասարումը և նրա պարզագույն լուծումները: Պինդ մարմին: Բյուրեղային և ամորֆ մարմիններ
- Կապի տեսակները պինդ մարմիններում (վանդերվաալսյան, իոնային, կովալենտ, մետաղական)
- Պինդ մարմնի ջերմունակության դասական տեսությունը: Պինդ մարմնի ջերմունակության Էյնշտեյնի և Դեբայի տեսությունները
- Պինդ մարմնի գոտիական տեսության հիմնական պատկերացումները: Բլոխի թեորեմը: Էներգիական գոտիներ
- Մետաղներ, մեկուսիչներ, կիսահաղորդիչներ
- Կիսահաղորդիչների էլեկտրոնային և խոռոչային հաղորդականությունը
- Էլեկտրաստատիկ դաշտ: Գաուսի թեորեմը: Էլեկտրաստատիկ պոտենցիալ: Սահմանային պայմանները հաղորդիչների մակերևույթի վրա
- Էլեկտրաունակություն: Կոնդենսատորներ: Էլեկտրաստատիկ դաշտի էներգիա
- Դիէլեկտրիկներն էլեկտրաստատիկ դաշտում: Դիէլեկտրիկների բևեռացումը: Գաուսի թեորեմը դիէլեկտրիկների համար
- Հոսանքների փոխազդեցությունը: Բիո-Սավար-Լապլասի օրենքը: Հոսանքի մագնիսական դաշտ: Լորենցի ուժ
- Էլեկտրամագնիսական մակածման երևույթը, Ֆարադեյի օրենքը: Լենցի կանոնը
- Հաղորդալարերի ինդուկտիվությունը: Հոսանքի մագնիսական էներգիա: Մագնիսական դաշտի էներգիայի խտություն
- Լիցքավորված մասնիկի շարժումը հաստատուն համասեռ էլեկտրական և մագնիսական դաշտերում: Էլեկտրական և մագնիսական հոսընթաց (դրեյֆ)
- Տատանողական կոնտուրի հավասարումը: Ազատ և մարող տատանումները կոնտուրում: Հարկադրական տատանումներ: Ռեզոնանս
- Ունակային և ինդուկտիվ դիմադրություններ: Օհմի օրենքը փոփոխական հոսանքի շղթայի համար
- Կիրխհոֆի կանոնները փոփոխական հոսանքի համար: Ինքնատատանումներ
- Ալիքային հավասարում: Հարթ էլեկտրամագնիսական ալիքներ: Շարժվող կետային լիցքի ճառագայթումը: Գաղափար էլեկտրամագնիսական ալիքի ճնշման և իմպուլսի մասին
- Ջերմային ճառագայթում: Բացարձակ սև մարմին: Ջերմային ճառագայթման օրենքները (Կիրխհոֆ, Ստեֆան-Բոլցման)
- Բացարձակ սև մարմնի ճառագայթման սպեկտրային խտությունը: Վինի շեղման օրենքը: Քվանտային հիպոթեզ և Պլանկի հաստատուն: Պլանկի բանաձև
- Ֆոտոէֆեկտ: Ֆոտոէֆեկտի օրենքները: Էյնշտեյնի բանաձևը և ֆոտոէֆեկտի կարմիր սահմանը
- Հարթ և սֆերիկ ալիքներ: Էլեկտրամագնիսական ալիքի հատկությունները (լայնականություն, օրթոգոնալություն և համափուլություն)
- Լույսի բևեռացում: Լուսային ալիքների էներգիան, հզորությունը: Ալիքների վերադրում
- Ինտերֆերենցիա: Լույսի դիֆրակցիայի երևույթը: Ֆրենելի և Ֆրաունհոֆերի դիֆրակցիան: Դիֆրակցիոն ցանց
- Ճառագայթումը և կլանումը ֆիզիկայում: Բալմերի բանաձևը: Սպոնտան և հարկադրական անցումներ: Էյնշտեյնի գործակիցներ
- Լույսի բեկման և անդրադարձման երևույթները և նրանց օրենքները: Լույսի բեկման և անդրադարձման էներգետիկական բնութագրերը: Ֆրենելի բանաձևերը: Բրյուստերի օրենք: Լրիվ ներքին անդրադարձման երևույթը: Լուսատարներ
- Ատոմի մոլորակային մոդելը: Բորի կանխադրույթները: Ֆրանկի և Հերցի փորձերը
- էլեկտրոնի սպին, սպինային քվանտային թիվ, նրա հնարավոր արժեքները
- Էլեկտրոնի ուղեծրային մագնիսական մոմենտ: Բորի մագնետոն
- Ռենտգենյան ճառագայթում: Անընդհատ սպեկտր: Կարճալիքային սահման
- Ռենտգենյան ճառագայթների դիֆրակցիան: Լաուեի և Բրեգի բանաձևերը
- Շրյոդինգերի հավասարումը: Միաչափ ներդաշնակ տատանակ, էներգիայի մակարդակները և ալիքային ֆունկցիաները
- Ջրածնանման ատոմների էներգիայի մակարդակները և ալիքային ֆունկցիաները
Գրականության ցանկ
Ընդհանուր քիմիա
- Դուրգարյան Ա. Ա., Բարձրամոլեկուլային միացությունների քիմիա, ԵՊՀ, 2004։
- Carraher, Polymer Chemistry, 2003, 6-th ed., NY. Marcel Dekker INc.
- Chang R., Physical Chemistry for Chemical and Biological Sciences, 3rd ed., USA, University Science Books, 2000, 1018 p.
- Laidler K. J., Meiser J. H., Sanctuary B. C., Physical Chemistry, New York: Houghtan Mifflin Company, 4th ed, 2003.
- Grinter R., The quantum chemistry: an experimentalist’s view, John Wiley & Sons, 2005, 460 p.
- Metju H., Physical chemistry, Quantum mechanics, Taylor and Francis, 2006, 482 p.
- Atkins P., Paula J., Physical Chemistry, 9nd ed., Oxford University Press, 2010, 978 p․
- Угай А., Обшая и неорганическая химия, Москва, “Высшая школа”, 2, 2000.
- Третяков Ю. Д., Мартыненко Л. И., Григорьевб А. Н., Цивадзе А. Ю. Неорганическая, Химия, т. 1-2, Москва, Химия, 2001.
- Реутов О. А., Курц А. Л., Бутин К. П., Органическая химия, М., Бином, 2014, т. 1–4.
- Егоров-Тисменко Ю. К., Кристаллография и кристаллохимия, Москва, 2005. 589 с.
- Солодовников С. Ф., Основные термины и понятия структурной кристаллографии и кристаллохимии, Новосибирск: ИНХ СО РАН, 2005, 113 с.
Ընդհանուր ֆիզիկա
- Բարխուդարյան Վ., Մոլեկուլային ֆիզիկա, ԵՊՀ հրատարակչություն, Երևան, 2014:
- Սեդրակյան Դ․, Պապոյան Ա., Էլեկտրականություն և մագնիսականություն, «Էդիթ Պրինտ» հրատ․, Երևան, 2010։
- Սահակյան Գ. Ս., Չուբարյան Է․ Վ., Քվանտային մեխանիկա, ԵՊՀ հրատ․, 2009։
- Foot C. J., Atomic Physics, Oxford University Press, 2005.
- Burkhardt C. E., Leventhal J. J., Topics in Atomic Physics, Springer-Verlag New York, 2006.
- Савельев И. В., Курс общей физики, т. т. 1, 2, Москва, 2005.
- Хайкин С. Э, Физические основы механики, Москва, Наука, 2008.
- Матвеев А. Н., Молекулярная физика. Изд. Вышая Школа, 1981.
- Сивухин Д. В., Общий курс физики, том 2, Термодинамика и молекулярная физика, Изд. Наука, 1990.
- Сивухин Д. В., Общий курс физики: Электричество. Москва, Физматлит, 2009.
- Калашников С.Г., Электричество, Москва, Физматлит, 2003.
- Бутиков Е. И., Оптика, М., Высшая школа, 2003.
- Саржевский А. М., Оптика. Полный курс, 2018.
- Стафеев С. К., Боярский К. К., Башнина Г. Л., Основы оптики. Питер, М., 2006.
- Сивухин Д. В., Общий курс физики. Том IV. Оптика, 2006.
- Ландсберг Г. С., Оптика. Учебное пособие, 2017.
- Шпольский Э. В., Атомная физика. Введение в атомную физику, т. I, Лань, Санкт-Петербург, 2010.
- Сивухин Д. В., Общий курс физики. Атомная и ядерная физика, М.,Физматлит, 2002․
- Ландау Л. Д., Лифшиц Е. М., Теоретическая физика, т. 3, Квантовая механика, М., Наука, 2003.