ԵՊՀ մագիստրատուրայի 2024/2025 ուսումնական տարվա առկա և հեռակա ուսուցման ձևերով ընդունելությանը հնարավորություն ունեն դիմելու ՀՀ պետական և ըստ մասնագիտությունների հավատարմագրված/ինստիտուցիոնալ հավատարմագրում անցած ոչ պետական այլ բուհերի բակալավրի, մագիստրոսի կամ դիպլոմավորված մասնագետի որակավորում ունեցող բոլոր շրջանավարտները:
ԵՊՀ մագիստրատուրայի 2024/2025 ուսումնական տարվա առկա և հեռակա ուսուցման ձևերով ընդունելությունը կատարվելու է՝ համաձայն «ԵՊՀ մագիստրատուրայի (առկա և հեռակա ուսուցման ձևերով) ընդունելության կարգ»-ի պահանջների:
ԵՊՀ մագիստրատուրայի ընդունելությունը կատարվում է առցանց եղանակով՝ admission.ysu.am կայքէջի միջոցով (տե՛ս «Դիմում-հայտի լրացման կարգ» բաժնում):
ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի «Տվյալների գիտությունը բիզնեսում» մագիստրոսական ծրագրի տարեկան վարձը կազմում է 900 000 ՀՀ դրամ։ Ուսման տևողությունը երկու տարի է։
1-ին փուլի լավագույն 4 ուսանողներ կստանան հնարավորություն անվճար սովորելու «Տվյալների գիտությունը բիզնեսում» մագիստրոսական ծրագրում։
Մագիստրատուրայի ընդունելության 1-ին փուլի համար փաստաթղթերն ընդունվում են ս․թ․ հունիսի 1-ից մինչև հունիսի 28-ը՝ ժամը 18:00-ն, https://admission.ysu.am/ կայքէջի միջոցով։
1-ին փուլի ընդունելության քննություններն անցկացվելու են ս.թ. հուլիսի 2-ին։
Մագիստրատուրայի ընդունելության 2-րդ փուլի փաստաթղթերն ընդունվում են ս․թ․ հուլիսի 8-ից մինչև օգոստոսի 16-ը՝ ժամը 18:00-ն, https://admission.ysu.am/ կայքէջի միջոցով։
2-րդ փուլի ընդունելության քննություններն անցկացվելու են ս.թ. օգոստոսի 22-ին և 23-ին:
Մագիստրատուրայի ընդունելության համար դիմորդները պետք է մուտքագրեն հետևյալ փաստաթղթերը (սքանավորված)․
1. բարձրագույն կրթության դիպլոմը և դիպլոմի միջուկը* (միջուկի 1-ին էջը և գնահատականների՝ միայն հայերեն հատվածը),
2. լուսանկար (3X4 չափսի),
3. զինվորական գրքույկի (առկայության դեպքում) բնօրինակը (անհրաժեշտ է ներբեռնել 1-4-րդ և 18-19-րդ էջերը),
4. անձնագիրը (1-4-րդ էջերը) կամ նույնականացման քարտը (երկկողմանի),
5. ընդունելության ծառայությունների համար գանձվող 5000 դրամի վճարման անդորրագիրը (ԵՊՀ «Արդշինբանկ» ՓԲԸ-ի 2470101276000001 հաշվեհամարին)։
Եթե փոխանցումը կատարված է առցանց տարբերակով, և անդորրագրի վրա չեն երևում վճարման նպատակը և դիմորդի անուն-ազգանունը, ապա դրանք պետք է ձեռագիր ավելացնել և սքանավորել:
* 2024 թ. ԵՊՀ շրջանավարտները (դեռևս դիպլոմ չստացած) պետք է ներկայացնեն ակադեմիական տեղեկագիր՝ կնքված և ստորագրված ֆակուլտետի դեկանի կողմից, իսկ ՀՀ այլ բուհերի՝ 2024 թ. շրջանավարտները (դեռևս դիպլոմ չստացած)՝ տվյալ բուհի ռեկտորի ստորագրությամբ տեղեկանք բակալավրիատի շրջանավարտ լինելու մասին, և ակադեմիական տեղեկագիր՝ կնքված և ստորագրված:
Արտասահմանյան բուհի դիպլոմ ներկայացնելու դեպքում դիմորդը դիպլոմի հետ պետք է ներկայացնի նաև Ակադեմիական փոխճանաչման և շարժունության ազգային տեղեկատվական կենտրոնից տեղեկանք՝ դիպլոմի համարժեքության մասին:
Ընդունելության քննության հարցաշար և գրականության ցանկ
Մաթեմատիկական անալիզ
1. Ֆունկցիաներ և մոդելներ (Chapter 1)
1. Սահմաններ և ածանցյալներ (Chapter 2)
1. Ածանցման կանոններ (Chapter 3)
1. Դիֆերենցիալ հաշվարկի կիրառությունները (Chapter 4)
1. Ինտեգրալներ (Chapter 5, Chapter 6)
1. Ինտեգրման մեթոդները (Chapter 7)
1. Անվերջ հաջորդականություններ և շարքեր (Chapter 11)
1. Մասնակի ածանցյալներ (Chapter14)
Առաջարկվող գրականությունը՝
James Stewart, Calculus: Early Transcendentals, 6th Edition, Thomson․
Վեկտորների և մատրիցների հիմնական հատկությունները
1. Բազմություններ
2. Գործողություններ մատրիցների հետ
3. Քառակուսային մատրիցներ
4. Գծային և քառակուսային ձևեր
5. Մատրիցի ռանգ
6. Հակադարձ մատրից
7. Մատրիցի դետերմինանտ
8. Մատրիցի հետք
9. Բլոկներով մատրիցներ
10. Միավոր վեկտոր և միավոր արժեք
11. Շուռի դեկոմպոզիցիայի թեորեմ
12. Դրական որոշված մատրիցներ
Առաջարկվող գրականությունը՝
J. R. Magnus, H. Neudecker, «Matrix Differential Calculus with Application in Statistics and Econometrics», John Wiley and Sons, 3rd Edition (Chapter 1)․
Հավանականությունների տեսություն և վիճակագրություն
1. Նկարագրական վիճակագրություն (Chapter 1)
2. Հավանականությունների տեսության հիմնական գաղափարները (Chapter 2 and 3)
3. Ընտրանքային բաշխում (Chapter 4)
4. Կետային գնահատական (Chapter 5)
5. Միջակայքային գնահատական (Chapter 6)
6. Վարկածների ստուգում (Chapter 7)
Առաջարկվող գրականությունը՝
Kandethody M. Ramachandran, Chris P. Tsokos, Mathematical Statistics with Applications, Elsevier Academic Press.
Օպտիմալացման մեթոդներ
1․ Գծային ծրագրավորման խնդրի դրվածքը
2․ Գծային ծրագրավորման երկակի խնդիրը
Առաջարկվող գրականություն ՝
Таха Хэмди А. Исследование операций․
Տնտեսագիտություն
1. Սպառողական վարկի օգտակարության մաքսիմալացման խնդիրը
2. Արտադրության (ֆիրմայի) տեսությունը
3. Երկարաժամկետ և կարճաժամկետ ծախքերի ֆունկցիաներ
4. Հասույթ և շահույթ հասկացությունները․ շահույթի մաքսիմալացումը, կապը նրանց միջև
5. Հավասարակշռությունը ապրանքների և ծառայությունների շուկայում․ IS կորի հանրահաշվական և գրաֆիկական տեսքերի ստացումը
6. Տնտեսական աճ. տեսակները, գործոնները․ դասական և քեյնսյան մոտեցումներ
7. LM կոր. հանրահաշվական և գրաֆիկական տեսքերի ստացումը
Առաջարկվող գրականությունը՝
Халл Вариан. Микроэкономика. Промежуточный уровень. Современный подход․
Մենքյու Գ., Մակրոտնտեսագիտություն, Երևան, 1997։
Հետադարձ կապ հաստատելու համար՝
Էլհասցե՝ dsb@ysu.am