![Կրթաթոշակի տրամադրում1](/sites/default/files/styles/full_text/public/2023-05/2017.jpg?itok=4ezU3sdG)
Կրթական ծրագրի լավագույն ուսանողների ֆինանսավորում
Մագիստրոսական ծրագիրն իրականացվում է Սան Խոսեի պետական համալսարանի, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի ու Ինովացիոն լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնի հետ համատեղ՝ PMI Science-ի աջակցությամբ:
«Տվյալների գիտությունը բիզնեսում» մագիստրոսական ծրագրի շրջանակում լավագույն ուսանողները յուրաքանչյուր տարի հնարավորություն ունեն օգտվել PMI Science-ի աջակցությամբ «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի (EIF) կողմից տրամադրվող ֆինանսավորման հնարավորությունից։
Մագիստրոսական ծրագրի թիմը գործընկերների հետ համատեղ մշակել է ընտրության և գնահատման գործընթացը, որի հիման վրա բարձր առաջադիմությամբ և գրանցած հաջողություններով աչքի ընկնող ուսանողները կարող են օգտվել այս հնարավությունից:
Այս տարիների ընթացքում «Տվյալների գիտությունը բիզնեսում» մագիստրոսական ծրագրի 83 ուսանողների արդեն իսկ հատկացվել է ֆինանսավորում:
Հայ Կրթական Հիմնարկության կողմից ևս «Տվյալների գիտությունը բիզնեսում» մագիստրոսական ծրագրին կրթաթոշակներ է տրամադրվում, քանի որ կրթական ծրագիրը ևս ներառված է կրթաթոշակային մրցույթի մասնագիտությունների ցանկում։
![Կրթաթոշակի տրամադրում](/sites/default/files/styles/full_text/public/2023-05/nkar_n2.jpg?itok=pjvZzLZS)