«Թյուրքական պատմաբանասիրություն» կրթական ծրագիրը բաղկացած է բացառապես նեղ մասնագիտական դասընթացներից, որոնց շնորհիվ ուսանողները ձեռք են բերելու անհրաժեշտ գիտելիքներ և գործնական հմտություններ՝ աշխատաշուկայում պահանջված ու մրցունակ մասնագետ լինելու համար: Կրթական ծրագիրը բաղկացած է ընդհանուր, մասնագիտական պարտադիր և կամընտրական դասընթացներից: Մասնագիտական պարտադիր և կամընտրական դասընթացների բովանդակությունը վերաբերում է տարածաշրջանային արդի հիմնախնդիրների վերլուծության, թյուրքագիտության, քաղաքագիտության, լեզվաբանության և մշակութաբանության հիմնահարցերին: Կրթական ծրագրի շրջանակում դասավանդում են ոլորտի լավագույն մասնագետները, որոնք համագործակցում են նաև միջազգային լավագույն կրթական հաստատությունների հետ։
Կրթական ծրագրի տևողությունը 2 տարի է։
Կրթական ծրագրի ուսման վարձը յուրաքանչյուր տարվա համար կազմում է 800 000 (ութ հարյուր հազար) ՀՀ դրամ։
Ընդունելության քննության անցկացման ձևաչափը՝ բանավոր։
Ընդունելության քննության
ՀԱՐՑԱՇԱՐ
- Թյուրքական ցեղերի ներթափանցումը Փոքր Ասիա. Փոքր Ասիայի Սելջուկյան պետությունը
- Օսմանյան պետության հիմնումը
- Մոնղոլական արշավանքները և դինաստիական պայքարը Օսմանյան կայսրությունում 15-րդ դարի սկզբին
- Մեհմեթ 2-րդի գահակալումը և օսմանյան նվաճումները Արևելքում ու Արևմուտքում
- Օսմանյան կայսրությունը Սելիմ Առաջինի և Սուլեյման Քանունիի օրոք
- Օսմանյան կայսրության թուլացման նախանշանները 16-րդ դարի վերջին և 17-րդ դարի կեսերին
- Արևմտականացման գործընթացները և բարեփոխումները Օսմանյան կայսրությունում 18-րդ դարի վերջին. Սելիմ 3-րդ
- Թանզիմաթյան բարեփոխումները. Մահմութ 2-րդի և Աբդուլ Մեջիդ 1-ինի գահակալում
- Ռուս-թուրքական պատերազմները 19-րդ դարի 2-րդ կեսին (Ղրիմ, 1877-1878 թթ.)
- «Նոր օսմաններ»-ի գործունեությունը և սահմանադրական շարժումը
- Աբդուլ Համիդ Երկրորդի գահակալումը, Զուլումի ռեժիմը
- Երիտթուրքական շարժման ձևավորումը և 1908 թ. հեղաշրջումը
- Օսմանյան կայսրությունը Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին
- Օսմանյան կայսրության փլուզումը և քեմալական ազգայնամոլական շարժման հաղթանակը (1918-1922 թթ.)
- Թուրքիան Մուսթաֆա Քեմալի նախագահության տարիներին (1923-1938 թթ.). ավտորիտար վարչակարգի հաստատումը և ազգային քաղաքականությունը
- Թուրքիան Երկրորդ աշխարհամարտի շրջանում. ներքին ու արտաքին քաղաքական վիճակը
- Թուրքիայի արտաքին քաղաքականությունը Երկրորդ աշխարհամարտից հետո. Հայկական հարցի վերադարձը միջազգային քաղաքական օրակարգ
- Ժողովրդավարական կուսակցության կառավարման տարիները (1950-1960 թթ.). իսլամի դերի բարձրացումը և քաղաքականացումը
- 1960 թ. մայիսի 27-ի ռազմական հեղաշրջումը և հետագա զարգացումները
- 1971 թ. մարտի 12-ի ռազմական միջամտությունը. ահաբեկչության աճը 1970-ական թթ.
- 1980-1990-ական թթ. սոցիալ-տնտեսական բարեփոխումների առանձնահատկությունները և քաղաքական վիճակը. Թուրգութ Օզալ
- Ջելալեդդին Ռումի. կյանքը և ստեղծագործությունները
- Անատոլիական սուֆիական գրականություն. Յունուս Էմրե
- Նամըք Քեմալի կյանքն ու գրական գործունեությունը
- Սերվեթ-ի Ֆյունունի գործունեությունը. Թևֆիք Ֆիքրեթ
- Թյուրքականության գաղափարախոսությունը և Զիյա Գյոքալփը
- Սոցիալական թեմատիկան 20-րդ դարի առաջին կեսի թուրք գրականության մեջ. Սաբահադդին Ալի
- Գաղթյալ բանվորների (Gastarbayter) թեմատիկան թուրք գրականության մեջ
- 20-րդ դարի թուրքական պոեզիայի առանձնահատկությունները. Նազըմ Հիքմեթ
- Պոստմոդեռնիզմի ուղղությունը թուրք գրականության մեջ. Օրհան Փամուք
- Հայկական թեմատիկան 20-րդ դարի թուրքական հուշագրական գրականության մեջ. Ֆեթհիյե Չեթին
- Հայկական թեմատիկան թուրքական պոստմոդեռնիստական գրականության մեջ. Էլիֆ Շաֆաք
- Ժամանակակից թուրքերենի տիպաբանական առանձնահատկությունները
- Թուրքերենի զարգացման փուլերը
- Ժամանակակից թուրքերենի հնչյունական առանձնահատկությունները
- Թուրքերենի հոլովական համակարգը
- Բայի սեռը թուրքերենում
- Գոյականների կապակցության ձևերը թուրքերենում
- Հետադրությունները թուրքերենում
- Dık և acak գործողության անունները
Գրականության ցանկ
- Սաֆարյան Ա., Սողոմոնյան Ա., Լոքմագյոզյան Տ., Թուրքերենի դասագիրք․ Գիրք Ա․ Վեցերորդ լրամշակված հրատարակություն (երաշխավորվել է ՀՀ ԿԳՆ կողմից, որպես դասագիրք բուհերի ուսանողների համար), Երևան, «Տիգրան Մեծ» հրատ., 2015:
- Մելքոնյան Ռ., Թուրքական գրականության պատմություն (XX դարի 20-ական թթ.-XXI դարի սկիզբ) (երաշխավորվել է ՀՀ ԿԳՆ կողմից՝ որպես դասագիրք բուհերի ուսանողների համար), Երևան, «ՎՄՎ-ՊՐԻՆՏ», 2017:
- Բայբուրդյան Վ., Օսմանյան կայսրության պատմություն, Երևան, ԵՊՀ հրատ., 2011:
- Սաֆրաստյան Ռ., Մելքոնյան Ռ., Տեր-Մաթևոսյան Վ. և ուրիշներ, Թուրքիայի Հանրապետության պատմություն, (երաշխավորվել է ՀՀ ԿԳՆ կողմից՝ որպես դասագիրք բուհերի ուսանողների համար), Երևան, ԵՊՀ հրատ., 2018:
Հետադարձ կապի համար՝
Դեկան` պ.գ.դ., պրոֆեսոր Ռուբեն Մելքոնյան
Ֆակուլտետի գրասենյակ`
Հեռ․՝ (+374 60) 710 573, (+374 60) 710 574, (ներքին՝ 55-73, 55-74)
Էլհասցե՝ orient@ysu.am