- Главная
- Faculty
- Институт физики
- Кафедра оптики
Кафедра оптики
Օպտիկայի ամբիոնը հիմնադրվել է 1964 թ․: Մինչև 1967 թ. ամբիոնը ղեկավարել է դոցենտ Վիլեն Ասլանյանը, այնուհետև՝ դոցենտ Մելիստ Մովսիսյանը, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, ֆ․մ․գ․դ․ պրոֆեսոր Յուրի Չիլինգարյանը:
1972 թ. ամբիոնում հիմնվել է Օպտոէլեկտրոնիկայի և ֆոտոնիկայի գիտահետազոտական լաբորատորիան, որի կազմում գործել են ոչ ստացիոնար, ոչ գծային երևույթների, հեղուկ բյուրեղների ֆիզիկական հատկությունների, գերմաքուր օպտիկական ապակիների, մանրաթելային օպտիկական կապի ու տվիչների բաժինները, իսկ 2008 թ. NATO-ի տրամադրած դրամաշնորհի շրջանակում ստեղծվել և գործում է Գերարագ օպտիկայի և ֆոտոնիկայի լաբորատորիան, որը տարածաշրջանում իր հնարավորություններով նմանը չունեցող փոքրաթիվ լաբորատորիաներից է:
Ամբիոնն իրականացրել է ընդհանուր ֆիզիկայի «Օպտիկա» բաժնի դասավանդումը Ֆիզիկայի և Ռադիոֆիզիկայի ֆակուլտետներում, ինչպես նաև «Ոչ գծային ֆիզիկայի ներածություն», «Ֆիզիկական գիտափորձի ավտոմատացում և ծրագրավորում» Ֆիզիկայի, Ռադիոֆիզիկայի և Կենսաբանության, ֆակուլտետներում, «Մաթեմատիկական մոդելավորում, թվային մեթոդներ և կիրառական խնդիրների լուծում» Ֆիզիկայի ֆակուլտետում և «Ժամանակակից բնագիտության կոնցեպցիաներ» դասընթացը Սոցիոլոգիայի ու Բանասիրության ֆակուլտետներում: Ֆիզիկայի ֆակուլտետի բակալավրիատում ամբիոնն ապահովել է «Օպտիկա» և «Լազերային ֆիզիկա» ուղղության մասնագիտական բոլոր դասընթացները, ինչպես նաև իրականացրել է «Կիրառական ֆիզիկա» մասնագիտության դասընթացների մեծամասնությունը:
2023 թվականից ամբիոնն իրականացնում է ընդհանուր ֆիզիկայի «Օպտիկական երևույթների ֆիզիկա» բաժնի դասավանդումը Ֆիզիկայի ինստիտուտում, ինչպես նաև «Ֆիզիկական գիտափորձի ավտոմատացում և ծրագրավորում» Ֆիզիկայի ինստիտուտում և Կենսաբանության ֆակուլտետում, «Մաթեմատիկական մոդելավորում, թվային մեթոդներ և կիրառական խնդիրների լուծում» Ֆիզիկայի ինստիտուտում և «Ժամանակակից բնագիտության կոնցեպցիաներ» դասընթացը Սոցիոլոգիայի ու բանասիրական ուղղվածությամբ ֆակուլտետներում:
Ամբիոնն իրականացնում է «Օպտիկա» և «Լազերային ֆիզիկա» ուղղության բոլոր բակալավրիատական մասնագիտական դասընթացները:
Մագիստրատուրայի համակարգում ամբիոնը մասնագետներ է պատրաստում «Օպտիկա» մասնագիտացմամբ:
Ամբիոնն իրականացնում է նաև ասպիրանտական կրթություն «Օպտիկա» և «Լազերային ֆիզիկա» մասնագիտություններով:
Մասնագիտական ծրագրերն ընդգրկում են մի շարք բնագավառներ՝
- ալիքային (գծային և ոչ գծային) և ֆիզիկական օպտիկա,
- քվանտային օպտիկա,
- վիճակագրական և կիրառական օպտիկա,
- լազերային սպեկտրադիտում,
- ինտեգրալ և մանրաթելային օպտիկա,
- քվանտային և բազմարժեք համակարգիչներ և այլն:
Ամբիոնում գործում է «Համակարգչային մեթոդները ֆիզիկայում» ուսումնական ծրագրերի ցիկլը և համակարգչային լսարանը, որտեղ կազմակերպվում են «Ֆիզիկական գիտափորձի ավտոմատացում» առարկայի լաբորատոր աշխատանքները:
Ամբիոնի պրոֆեսորադասախոսական կազմի մի մասը ամբիոնի տարբեր տարիների շրջանավարտներն են: Ամբիոնի որոշ շրջանավարտներ ներկայում աշխատում են Ճարտարագիտական համալսարանում, ՀՀ ԳԱԱ ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտում, Օպտիկաֆիզիկական չափումների ինստիտուտում, «Լազերային տեխնիկա» գիտաարտադրական միավորումում, ինչպես նաև Ճապոնիայի, ԱՄՆ-ի, Կանադայի, Ֆրանսիայի, Ռուսաստանի և մի շարք այլ երկրների առաջատար գիտական կենտրոններում:
Այսօր ամբիոնի աշխատակիցները գիտահետազոտական աշխատանքներ կատարվում են ԵՊՀ ֆիզիկայի գիտահետազոտական ինստիտուտի (ՖԳՀԻ) երեք՝ «Օպտոէլեկտրոնիկայի և ֆոտոնիկայի», «Գերարագ օպտիկայի և ֆոտոնիկայի» և «Ֆոտոնիկայի և արհեստական բանականության» գիտահետազոտական լաբորատորիաներում:
Ամբիոնում զարգացվող հիմնական գիտական ուղղություններն են.
- Լազերային ճառագայթման տարածումը և ստացիոնար ու ոչ ստացիոնար փոխազդեցությունը պլանար ալիքատարներում և պարբերական միջավայրերում,
- Լազերային ճառագայթներով մակածված կողմնորոշումային և հիդրոդինամիկական երևույթների կանխատեսումն ու հետազոտումը հեղուկ բյուրեղներում և նրանց պոլիմերային կոմպոզիցիաներում,
- Ոչ գծային օպտիկական երևույթների և կառուցվածքային փուլային (այդ թվում՝ լուսամակածված) անցումների հետազոտումը հեղուկ բյուրեղական համակարգերում,
- Լազերային ճառագայթումը կառավարող սարքերի մշակում և հիմնական բնութագրերի հետազոտում
- Լազերային ճառագայթման ոչ գծային ինքնազդեցության և փոխազդեցության երևույթների կիրառությունները ֆոտոնիկայի և հեռահաղորդակցության խնդիրներում,
- Գերարագ օպտիկայի, լազերային ֆիզիկայի հիմնախնդիրները,
- Լույսի փոխազդեցությունը ֆոտոնային բարդ համակարգերում։
Վերը թվարկված հետազոտությունների շրջանակն ընդգրկում է ինչպես հիմնարար, այնպես էլ կիրառական բնույթի աշխատանքներ:
Ամբիոնում աշխատում են օպտիկայի, լազերային ֆիզիկայի և ֆոտոնիկայի բնագավառներում հանրապետության ճանաչված և առաջատար մասնագետներ, որոնք պարբերաբար անցնում են վերապատրաստումներ, ներգրավված են մի շարք դրամաշնորհային ծրագրերում: Ամբիոնի գիտնական-մանկավարժները հեղինակ են ուսումնամեթոդական ձեռնարկների, մենագրությունների, դպրոցական ձեռնարկների, գիտական հոդվածների, որոնք տպագրվում են նաև բարձր ազդեցության գործակից ունեցող պարբերականներում։
Сотрудники
Заведующий кафедрой, профессор
Профессор
Доцент
Доцент
Доцент
Старший лаборант
Ассистент