Կրթական ծրագրի տևողությունը 2 տարի է, ուսման վարձը՝ 500 000 ՀՀ դրամ։
Ընդունելության քննությունն անցկացվում է բանավոր՝ ըստ ընդունելության քննության համար նախատեսված հարցաշարի:
ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՔՆՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԱՇԱՐ
- Օդերևութաբանություն
- Արեգակնային, երկրային և մթնոլորտային ճառագայթում, Երկրի մակերևույթի և մթնոլորտի ջերմային հաշվեկշիռները
- Գոլորշիացում, մառախուղներ, ամպամածություն
- Մթնոլորտի ջրաշրջանառության սխեման
- Մթնոլորտային տեղումներ, ամպերի վրա ակտիվ ներգործությունը
- Մթնոլորտային ճնշման, քամու դաշտեր, քամու փոփոխությունը՝ ըստ բարձրության
- Ցիկլոններ և անտիցիկլոններ
- Մթնոլորտի համաշխարհային շրջապտույտը
- Օդային զանգվածներ. տիպերը, հատկանիշները
- Կլիմայական գոտիների առանձնացման սկզբունքները
- Կլիմայի տիպերը, դրանց աշխարհագրական տարածումը
- Կլիմայի գլոբալ փոփոխության հիմնախնդիրը
- Կլիմայական սցենարները ՀՀ-ում
- Ջրաբանություն
- Ջրաբանության ուսումնասիրության մեթոդները
- Ջրի ֆիզիկական և քիմիական հատկությունները
- Ջրի շրջապտույտը բնության մեջ, երկրագնդի ջրային պաշարները
- Ստորերկրյա ջրերի, գետերի, լճերի, ջրամբարների, ճահիճների, սառցադաշտերի, օվկիանոսների և ծովերի ջրաբանությունը
- Ջրաբանության արդի հիմնախնդիրները
- Ջրաբանական աղետներ (ջրհեղեղներ, սողանքներ, սելավներ, ցունամի), դրանց կանխատեսումը
- Ջրաբանական վտանգավոր երևույթները ՀՀ-ում, դրանց կանխատեսումը
ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՑԱՆԿ
- Գաբրիելյան Ա.Հ., Հայաստան: Կլիմայի փոփոխության հիմնահարցերը: Հոդվածների ժողովածու, II թողարկում, Երևան, 2006, 335 էջ:
- Գաբրիելյան Հ.Կ., Երկրագնդի ջրային ոլորտը, Երևան, 1987, 345 էջ:
- Կլիմայի փոփոխության երրորդ ազգային հաղորդագրություն, Երևան, 2015, 191 էջ:
- Анисимов О.А., Белолуцкая М.А., Современное потепление как аналог климата будущего, изв. РАН, ФАО, 2003, стр. 211-221:
- Гулиев Н.А., Стандартация и сертификация услуг, учебное пособие, М., 2011:
- Добровольский А.Д., Добролюбов С.А., Михайлов В.Н., Гидрология, М., высшая школа, 2007, стр.463.
Հետադարձ կապի էլեկտրոնային հասցեներ
ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ՝ ashxarh@ysu.am
Ամբիոնի վարիչ, դոցենտ Ա․ Գրիգորյան՝ arsengrigoryan@ysu.am