- Главная
- Group
- Փորձարարական ախտաբանության և բջջային ազդանշանի փոխանցման հետազոտական խումբ
Փորձարարական ախտաբանության և բջջային ազդանշանի փոխանցման հետազոտական խումբ
Գիտական խմբի հետազոտական հիմնական աշխատանքները ուղղված են ախտաբանական տարբեր վիճակների, մասնավորապես բորբոքման, թթվածնաքաղցի, անառողջ անոթագոյացման, վերքերի երկարատև ապաքինման և օքսիդատիվ սթրեսի ժամանակ ակտիվացող ազդանշանային համակարգերի տարբեր բաղադրիչների քանակական և որակական ուսումնասիրմանը:
Վերոնշյալ ախտաբանական երևույթների զարգացումը ուսումնասիրվելու է երեք հիմնական հիվանդությունների ժամանակ, մասնավորապես՝ քաղցկեղ, շաքարախտ և հիպօքսիա:
Փորձարարական ուսումնասիրությունները դիտարկվելու են կենդանական in vivo մոդելի վրա, որի դեպքում ուսումնասիրվելու է բուժման հետևանքով գրանցվող փոփոխությունները տարբեր թիրախ օրգաններում՝ հատուկ շեշտադրելով ոսկրածուծի ներգրավվածությունը:
Քաղցկեղի և հիպօքսիայի վերաբերյալ ուսումնասիրություններ են կատարվելու նաև in vitro կրծքագեղձի քաղցկեղի տարբեր տեսակների կոմերցիոն բջջային գծերի վրա: Խմբի աշխատանքների թիրախում են լինելու նաև հականեոպլաստիկ դեղամիջոցների նկատմամբ ռեզիստենտության ձևավորման մոլեկուլային մեխանիզմների պարզաբանումը՝ շեշտադրելով ՀԻԳ-1 (հիպօքսիա ինդուցող գործոն-1) բջջային ազդանշանային ուղու բաղադրիչները:
Հետազոտությունների հիմնական նպատակն է պարզաբանել ազդանշանային համակարգերի տարբեր բաղադրիչների դինամիկ փոփոխությունը ախտաբանական երևույթների ժամանակ՝ բուժական առավել անվնաս ռազմավարությունների մշակման համար: Ուսումնասիրվելու է նաև տարբեր թերապևտիկ պրեպարատների կողմնակի ազդեցությունը ոսկրածուծում տեղի ունեցող փոփոխությունների գնահատմամբ: Վերջինս հնարավորություն կտա նաև վերլուծություն կատարելու տվյալ բուժական պրեպարատի երկարաժամկետ ազդեցության մասին:
Աշխատակիցներ