Июня 07, 2023 | 10:12
Наука
Образование
Студенческий
Приём в магистратуру: путеводитель
ԵՊՀ մագիստրատուրայի 2023-2024 ուստարվա առկա և հեռակա ուսուցման ձևերով ընդունելությանը մասնակցելու հնարավորություն ունեն ՀՀ պետական և ըստ մասնագիտությունների ինստիտուցիոնալ հավատարմագրում անցած ոչ պետական այլ բուհերի բակալավրի, մագիստրոսի կամ դիպլոմավորված մասնագետի որակավորում ունեցող շրջանավարտները:
ԵՊՀ մագիստրատուրայի ընդունելությունն առկա ուսուցման ձևով կատարվում է երկու փուլով, իսկ հեռակա ուսուցման ձևով՝ մեկ փուլով:
Ընդունելության առաջին փուլի փաստաթղթերն ընդունվում են ընթացիկ տարվա հունիսի 1-ից հունիսի 30-ը՝ մինչև ժամը 18:00-ն: Ընդունելության քննություններն անցկացվելու են ս. թ․ հուլիսի 4-ին:
Ընդունելության երկրորդ փուլի փաստաթղթերն ընդունվելու են ընթացիկ տարվա հուլիսի 3-ից մինչև օգոստոսի 15-ը՝ ժամը 18:00-ն: Ընդունելության քննություններն անցկացվելու են ս․ թ․ օգոստոսի 22-ին և 23-ին:
Առաջին փուլով առկա ուսուցման ձևով անվճար և վճարովի ուսուցման համակարգի ընդունելության մրցույթին մասնակցելու հնարավորություն ունեն ԵՊՀ բակալավրիատի առկա և հեռակա ուսուցման ձևերի՝ նույն մասնագիտությամբ (կրթական ծրագրի) վերջին երեք ուսումնական տարվա շրջանավարտները: Վերջիններիս ընդունելությունը կատարվում է ամփոփիչ ատեստավորման գնահատականի և դիպլոմի հավելվածում գրանցված միջին որակական գնահատականի (ՄՈԳ) հիման վրա (դիմորդների՝ հավասար ՄՈԳ ունենալու դեպքում հաշվի են առնվում գերազանցության դիպլոմի առկայությունը և ամփոփիչ ատեստավորման արդյունքները):
Երկրորդ փուլով ընդունելությունը կատարվում է երկու ենթափուլով և միայն վճարովի ուսուցման համակարգում: Այս փուլի ընդունելության մրցույթին մասնակցելու հնարավորություն ունեն ԵՊՀ և պետական այլ՝ ըստ մասնագիտությունների ինստիտուցիոնալ հավատարմագրում անցած ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների բակալավրի, մագիստրատուրայի կամ դիպլոմավորված մասնագետի որակավորում ունեցող շրջանավարտները: Ընդունելությունը կատարվում է մրցութային կարգով՝ քննության արդյունքների հիման վրա:
ԵՊՀ մագիստրատուրայի ընդունելության համար պահանջվող դիմումների և փաստաթղթերի ընդունումը կատարվում է առցանց եղանակով՝ admission.ysu.am կայքէջի միջոցով (մանրամասները՝ «Դիմում-հայտի լրացման կարգ» բաժնում):
Դիմորդները պետք է էլեկտրոնային տարբերակով ներկայացնեն հետևյալ փաստաթղթերի սքանավորված տարբերակները՝
- բարձրագույն կրթության դիպլոմը և դիպլոմի միջուկը (միջուկի 1-ին էջը և գնահատականների՝ միայն հայերեն հատվածը),
- լուսանկար (3x4 չափսի),
- զինվորական գրքույկի (առկայության դեպքում) բնօրինակը (անհրաժեշտ է ներբեռնել 1-4-րդ և 18-19-րդ էջերը),
- անձնագիրը (1-4-րդ էջերը) կամ նույնականացման քարտը (երկկողմանի),
- ընդունելության ծառայությունների համար գանձվող 3000 ՀՀ դրամի վճարման անդորրագիրը («Արդշինբանկ» ՓԲԸ-ի ԵՊՀ հաշվեհամարին՝ 2470101276000001)։
2023-2024 ուստարում առաջարկվող մագիստրոսական կրթական ծրագրերին հնարավոր է ծանոթանալ այստեղ:
Նշենք, որ ԵՊՀ մագիստրատուրայի 2023-2024 ուսումնական տարվա առկա և հեռակա ուսուցման ձևերով ընդունելությունը կատարվելու է «ԵՊՀ մագիստրատուրայի (առկա և հեռակա ուսուցման ձևերով) ընդունելության կարգի» համաձայն: