Сентября 13, 2023 | 16:05
Образование
Международное сотрудничество
Мероприятия
Английский язык – связующее звено между государственными университетами Еревана и Пятигорска
ЕГУ посетила профессор Арега Акопянц - директор Института иностранных языков и международного туризма Пятигорского государственного университета, которая в течение трёх дней читала лекции на факультете европейских языков и коммуникации.
Երկու բուհերի միջև համագործակցության մասին պատմել է ԵԼՀ անգլիական բանասիրության ամբիոնի վարիչ, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, բ.գ.դ., պրոֆեսոր Սեդա Գասպարյանը:
Երևանի և Պյատիգորսկի պետական համալսարանների միջև գործընկերային կապեր կան 1997 թվականից, սակայն համագործակցությունն ամրապնդելու նպատակով 2023 թվականի մայիսին ԵՊՀ եվրոպական լեզուների և հաղորդակցության (ԵԼՀ) ֆակուլտետի ու Պյատիգորսկի պետական համալսարանի օտար լեզուների և միջազգային տուրիզմի ինստիտուտի միջև կնքվել է համագործակցության համաձայնագիր:
Թեև այս եռօրյա դասախոսությունների շարքը այդ համաձայնագրին հաջորդող առաջին քայլն է, այնուամենայնիվ համաձայնագիրը ենթադրում է ոչ միայն այցեր ու դասախոսություններ, այլև ուսանողների և դասախոսների փոխանակումներ, համատեղ գիտաժողովներ, գիտական աշխատանքների և դասագրքերի հրատարակություններ և գիտակրթական այլ ծրագրեր:
Երկու բուհերի համագործակցությունը կնպաստի Երևանի պետական համալսարանի միջազգային համագործակցությունների աշխարհագրության ընդլայնմանը:
Դասախոսությունների թեմաների արդիականության մասին պատմել է Արեգա Հակոբյանցը:
Եռօրյա դասախոսությունների համար ընտրել ենք արդիական ու կարևոր թեմաներ, որոնց վերաբերյալ դասախոսություններ եմ կարդում ոչ միայն Ռուսաստանում, այլև Իսպանիայում, Իտալիայում, Ֆրանսիայում և եվրոպական այլ երկրներում:
Դասախոսության առաջին օրվա թեման էր «Անգլերենը լեզվական գլոբալացման դարաշրջանում», որի շրջանակում ներկայացրել եմ անգլերենի՝ որպես ամբողջ աշխարհում հաղորդակցության լեզվի տարածման դրդապատճառները, պատմական նախադրյալները, դրա բացասական և դրական կողմերը, ընձեռած հնարավորությունները, մարտահրավերները և վտանգները:
«Օտար լեզուների դասավանդման պրագմատիկ և դիդակտիկ լեզվաբանական հիմունքներ» դասախոսության թեման իմ ուշադրության կենտրոնում է երկար տարիներ. գրել եմ դոկտորական ատենախոսություն, հրապարակել ավելի քան 50 հոդված և 2 մենագրություն: Այս դասախոսության գլխավոր նպատակն էր ցույց տալ օտար լեզուների դասավանդման մեթոդաբանությունը, դասավանդման ընթացքում առաջացած խնդիրներն ու դրանց հնարավոր լուծումները, սովորողների և օտար լեզվի, տվյալ մշակույթի կապը և այլն:
Վերջին դասախոսության թեման էր «Լեզվամշակութային ուսումնասիրություններ. նորույթ ժամանակակից լեզվաբանության մեջ», որն առավելապես ուսումնասիրել են ռուս գիտնականները: Սա բավականին արդիական թեմա է, քանի որ մեր օրերում քերականություն սովորելը բավարար չէ հաղորդակցությունը մարդկանց միջև միջազգային մակարդակում լիարժեք կազմակերպելու համար, անհարժեշտ է ծանոթ լինել նաև մշակույթին, ինչն անքակտելիորեն կապված է լեզվին ու տվյալ ազգի ինքնությանը:
Որպես լեզվաբան ինձ համար չափազանց կարևոր են այս թեմաները իմ հայ գործընկերներին ներկայացնելը և նրանց հետ մասնագիտական քննարկումներ ունենալը, ինչը հանգեցնում է նոր գաղափարների ու տեսակետների:
Դասախոսություններից ստացած տպավորությունների մասին պատմել են ուսանողները:
ԵԼՀ ֆակուլտետի անգլերենի և գրականության բաժնի մագիստրատուրայի 2-րդ կուրսի ուսանող Սաթենիկ Իսկանդարյան
Ակնհայտ է պրոֆեսոր Հակոբյանցի առարկայական գիտելիքների խորությունը, իսկ բարդ հասկացությունները պարզ և գրավիչ ձևով ներկայացնելու կարողությունը՝ ուշագրավ: Թեմայի նկատմամբ նրա վերաբերմունքը «վարակիչ էր»: Հատկապես հետաքրքրական էր առաջին դասախոսությունը, որի ժամանակ քննարկվեցին գլոբալիզացիան և անգլերենի դերը այս բազմաշերտ գործընթացում։ Այժմ ես ավելի խոր պատկերացում ունեմ, թե ինչ առանցքային դեր է խաղում անգլերենը մեր փոխկապակցված աշխարհում, և ինչքանով է կարևոր լեզվի իմացությունը գլոբալ համատեքստում:
ԵԼՀ ֆակուլտետի անգլերենի և գրականության բաժնի մագիստրատուրայի 2-րդ կուրսի ուսանող Դիանա Թանդիլյան
Տպավորված եմ բոլոր դասախոսություններով, որոնց թեմաները հետաքրքիր ու արդիական են, իսկ «Անգլերենը լեզվական գլոբալացման դարաշրջանում» թեմայով դասախոսության բովանդակությունը համապատասխանում էր իմ մագիստրոսական թեզի թեմային։ Առանձնացրել եմ մի շարք մտքեր ու գաղափարներ, որոնք անպայման կօգտագործեմ իմ գիտական աշխատանքում։
Ուսանողների պնդմամբ՝ այսօրինակ միջհամալսարանական հանդիպումները դրական ազդեցություն ունեն՝ ընդլայնելով մտահորիզոնը և գիտելիքների պաշարը: