Октября 27, 2023 | 09:55
Наука
Партнеры
Международное сотрудничество
Разработаны новые образовательные модули: научная конференция в ЕГУ
В ЕГУ в рамках проекта «DEvision: цифровое соединение реальной и виртуальной среды» прошла научная конференция на тему «Цифровой мир: соединение реального и виртуального миров», в ходе которой был представлен проект DEvision и новые образовательные модули, разработанные в рамках проекта. Целью конференции было представление концепции «Цифровая планета Земля».
Գիտաժողովին ներկայացված DEvision ծրագրի շրջանակում մշակվում և ներդրվում են 5 կրթական մոդուլներ՝ «Թվային Երկիր մոլորակի հիմունքներ», «Աշխարհագրատարածականության մոդելներ և ներկայացուցչություն», «Գեովիզուալիզացում և հաղորդակցություն», «Հեռակառավարում և պատկերի վերլուծություն», «Տարածական վերլուծություն՝ կիրառական զարգացման ինտեգրված տարրերով»։
ԵՊՀ միջազգային համագործակցության վարչության պետ, ք.գ.դ., պրոֆեսոր Ալեքսանդր Մարգարովը, ներկայացնելով համալսարանի միջազգայնացմանն ուղղված ռազմավարությունը, նշեց, որ այդ ուղղությամբ գործուն քայլեր են կատարվում։ Նա փաստեց, որ բացի DEvision նախագծից, համալսարանն ունի 4 այլ ծրագրեր, որոնք ևս ֆինանսավորում է Ավստրիայի կրթության և միջազգայնացման գործակալությունը։
ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի դեկան, տեխնիկական գիտությունների թեկնածու, դոցենտ Սարգիս Քելյանը, ընդգծելով համալսարանում նմանօրինակ ծրագրերի կարևորությունը, փաստեց, որ ֆակուլտետը բակալավրիատի, մագիստրատուրայի և դոկտորական կրթական ծրագրերի զարգացման նպատակով ակտիվ համագործակցում է ԵՊՀ միջազգային գործընկերների հետ՝ իրականացնելով տարբեր ծրագրեր, այդ թվում՝ «ԱՓՓԻԵՐ», «Էրազմուս+» և այլն։
ԵՊՀ դրամաշնորհների համակարգման բաժնի վարիչ, DEvision ծրագրի համակարգող Արսեն Ապրոյանը մեզ հետ զրույցում շեշտեց, որ նախաձեռնությունը միտված է գործընկեր ուսումնական հաստատությունների բակալավրիատի և մագիստրատուրայի կրթական ծրագրերում աշխարհագրության և երկրաբանության վերաբերյալ առցանց ու հիբրիդային կրթական մոդուլներ ներդնելուն:
Ա. Ապրոյանը, անդրադառնալով ծրագրի մանրամասներին, ասաց, որ այս պահին մոդուլները թեստավորման փուլում են, և վերջնական տարբերակն ունենալուց հետո պատրաստվում են կրթական ծրագիրը ներկայացնել հավաստագրման։
«Ծրագրում ներառված կրթական ռեսուրսներն ապահովում են մեկ ուսումնական կիսամյակի ծրագրին համապատասխան կրթական պլան և տարբեր գիտակարգերի համար ներառում են սոցիալական, տնտեսական և կառավարչական հայեցակարգեր»,- հավելեց նա:
ԵՊՀ քարտեզագրության և գեոմորֆոլոգիայի ամբիոնի վարիչ, ե.գ.թ. Արտակ Փիլոյանն նշեց ծրագրի կարևորությունը, հատկապես իրական և վիրտուալ աշխարհների փոխհարաբերություններին առնչվող դասընթացների մշակման և ներդրման տեսանկյունից:
ՀՀ-ում Ավստրիայի զարգացման գործակալության ղեկավար Կլաուս Կապպերը, ընդգծելով ԵՊՀ-ի հետ համագործակցության շարունակականության անհրաժեշտությունը, վստահեցրեց, որ այն բարձրագույն կրթության և գիտական հետազոտությունների ոլորտում առանցքային տարրերից է։
«Մենք ջանք ենք գործադրում ԵՊՀ-ի հետ համագործակցությունը զարգացնելու, ինչպես նաև գիտության այլ բնագավառներում նոր ծրագրեր իրականացնելու համար։ Սկզբում ծրագիրը մեկն էր, հետագայում ունեցանք ևս երեքը, որոնք ներկայում իրականացվում են Կենսաբանության ֆակուլտետի տարբեր բաժիններում»,- շեշտեց Կ. Կապպերը։
Նշենք, որ գիտաժողովին ներկա էին պետական և մասնավոր հաստատություններից ավելի քան 40 ներկայացուցիչներ։ Զեկուցումներով հանդես եկան DEvision նախագծի հայաստանյան խմբերի անդամները, ԵՊՀ պրոֆեսորադասախոսական անձնակազմը, ԵՊՀ գործընկեր բուհերի ներկայացուցիչներ, ինչպես նաև օտարերկրյա գործընկերներ:
Ծրագիրը ֆինանսավորում է Ավստրիայի կրթության և միջազգայնացման գործակալությունը, որի շահառուներից են ոչ միայն ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետը, այլ նաև հարակից բնագավառների մյուս ստորաբաժանումները, մասնավոր և պետական կառավարման տարբեր հաստատություններ։