Представители ЕГУ приняли участие во встрече, состоявшейся в Польше
«Էրազմուս+» ծրագրի «Հետբակալավրի կրթության փոխակերպումը հանուն կանաչ և կայուն ապագայի» («T-GREEN») նախագծի շրջանակում ս.թ. նոյեմբերի 21-24-ը Լեհաստանի Կրակով քաղաքում անցկացվել է հանդիպում, որին մասնակցում էին ծրագրի կոնսորցիումի մասնակից 17 բուհերի և այլ կառույցների ներկայացուցիչները:
![](/sites/default/files/styles/large_slide/public/2023-11/02_24.jpg?h=b71f5998&itok=p924k0Sf)
Յագելոնյան համալսարանում տեղի ունեցած հանդիպման շրջանակում ծրագրի մասնակիցները քննարկել են օրակարգային այնպիսի հարցեր, ինչպիսիք են ուսումնական ծրագրերի մշակման չափորոշիչները, մասնագիտական որակավորման մարտահրավերները, կրկնակի կամ համատեղ իրականացվող գիտական աստիճանների վերաբերյալ կանոնակարգերը:
Հանդիպման ժամանակ Յագելոնյան համալսարանի պրոռեկտոր, պրոֆեսոր Արմեն Եդիգարյանը մասնակիցներին ներկայացրել է համալսարանի պատմությունը, ապա անդրադարձել եվրոպական կրթական համայնքում քննարկվող թեմաներին՝ ընդգծելով «Chat GPT»-ին և միկրոհավատարմագրերին առնչվող հարցերի կարևորությունը: