Января 31, 2024 | 16:00
Партнеры
Новая перспектива для развития информатики и IT-сектора: подписан меморандум о сотрудничестве
ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը և ՀՀ ԳԱԱ ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի տնօրեն Հրաչյա Ասցատրյանն այսօր ստորագրել են երկու կառույցների միջև համագործակցության հուշագիր՝ միավորելու ջանքերն ու ռեսուրսները երկկողմ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում և կատարելու գիտահետազոտական համատեղ աշխատանքներ, տարբեր ծրագրեր ու նախագծեր։
Հուշագրի կնքմամբ կողմերը նպատակ ունեն խթանելու համագործակցությունը պրոֆեսորադասախոսական կազմի, գիտաշխատողների և ուսանողների միջև, ինչպես նաև գործակցային կապեր հաստատելու համակարգչային գիտության և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում՝ դասախոսական համակազմի վերապատրաստման, ուսանողների պրակտիկայի կազմակերպման, ուսումնական նյութերի կատարելագործման ու դասավանդման ժամանակակից մեթոդների ներդրման համար։
Համատեղ գործունեության շրջանակում կողմերը գիտահետազոտական, ուսումնական և գործնական աշխատանքներում կիրառելու են հաշվողական, ցանցային ու գրադարանային ռեսուրսները, ինչպես նաև գիտաուսումնական ներուժի ունակությունները։ Բացի դրանից՝ կազմակերպվելու են համատեղ գիտաժողովներ, սեմինարներ, գիտական քննարկումներ և հանդիպումներ։
Համագործակցության արդյունքում ակնկալվում է ստեղծել գիտաուսումնական համատեղ լաբորատորիա, որը կկատարի տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում գիտահետազոտական և ուսումնամեթոդական աշխատանքներ, այդ թվում՝ ուսանողների պրակտիկայի արդյունավետ կազմակերպման ուղղությամբ։
Հանդիպման ժամանակ կողմերը քննարկեցին հուշագրով սահմանված նպատակների իրագործման համար անհրաժեշտ առաջիկա քայլերը՝ հույս հայտնելով, որ համագործակցությունը կլինի արդյունավետ և կնպաստի երկու կառույցների զարգացմանը։