Май 20, 2024 | 17:15
Образовательные программы
Исследовательские центры и институты
Международное сотрудничество
Преподаватели Университета Боулдера ознакомили студентов и преподавателей ЕГУ с новейшими подходами к управлению водными ресурсами и программой онлайн-сертификации
В ЕГУ прошёл научный семинар на тему: «Управление водными ресурсами: цели, технологии и лучший опыт». Семинар был организован в рамках программы «Улучшение управления водными ресурсами Армении» Агентством США по международному развитию (USAID).
Սեմինարի նպատակն էր ծրագրի գործընկեր Բոլդերի համալսարանի (Կոլորադո, ԱՄՆ) դասախոսների մասնակցությամբ ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի ուսանողներին և պրոֆեսորադասախոսական անձնակազմին ներկայացնել ջրային ռեսուրսների պլանավորման նպատակները, խնդիրները, կառավարման արդի տեխնոլոգիաներն ու հեռավար ուսուցման հնարավորությունները։
ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի դեկան Սարգիս Քելյանը, ողջունելով հյուրերին, ընդգծեց նմանօրինակ հանդիպումների և քննարկումների կարևորությունը։ Այս համատեքստում նա մատնանշեց Հայաստանի ջրային ռեսուրսների կառավարման ոլորտում բարեփոխումների անհրաժեշտությունը։
Բոլդերի համալսարանի դասախոսները ներկայացրին ջրային ռեսուրսների կիրառության նպատակները, որոնց թվում են հիդրոէներգետիկան, բնակավայրերին ջրի մատակարարումը, նավարկությունը, բնապահպանությունը, այնուհետև խոսեցին ջրի որակի բարելավումից, անդրադարձան ջրային ռեսուրսների կառավարման նորագույն տեխնոլոգիաների կիրառման առանձնահատկություններին։
Ուսանողները սեմինարի ժամանակ ծանոթացան ԱՄՆ ՄԶԳ «Հայաստանի ջրային ռեսուրսների կառավարման բարելավում» ծրագրի շրջանակում կազմակերպվող ուսումնառությանը, ուսումնաարտադրական պրակտիկա անցնելու և հետազոտական աշխատանք կատարելու հնարավորություններին։
Նշենք, որ բակալավրի աստիճան ունեցող ուսանողներն ու երիտասարդ մասնագետները հնարավորություն ունեն դիմելու Բոլդերի համալսարանի ջրային ռեսուրսների կառավարմանն ուղղված Ընդհանուր ճարտարագիտության ավարտական հավաստագրային առցանց ուսումնական ծրագրին՝ ստանալով ուսման վարձի շուրջ 95% փոխհատուցում դրամաշնորհի տեսքով։
ԱՄՆ ՄԶԳ «Հայաստանի ջրային ռեսուրսների կառավարման բարելավում» ծրագրի բաղադրիչներից է նաև ՀՀ շրջակա միջավայրի նախարարության ջրային ռեսուրսների կառավարման վարչությանը և «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ին՝ ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարման նպատակով նորագույն գործիքների մշակման համար տրամադրվող աջակցությունը։