Май 29, 2024 | 16:50
Партнеры
Образование
Международное сотрудничество
Улучшение управления водными ресурсами в Армении посредством образования. ЕГУ подписал письмо о сотрудничестве
Подписано письмо о сотрудничестве между Ереванским государственным университетом и проектом USAID «Улучшение управления водными ресурсами в Армении», реализуемым ООО «Делойт Консалтинг».
ԱՄՆ ՄԶԳ «Հայաստանի ջրային ռեսուրսների կառավարման բարելավում» ծրագրի նպատակն է աջակցել Հայաստանին՝ բարելավելու ջրային ռեսուրսների կառավարման մոտեցումները և պահպանելու քաղցրահամ ջրային ռեսուրսները։
Հաստատված համագործակցության նպատակն է խթանել կրթության ոլորտում ջրային ռեսուրսների կառավարման վերաբերյալ նորարարությունը, գիտելիքների փոխանակումը, միջազգային լավագույն փորձի կիրառումը՝ այդպիսով նպաստելով ապագայում ազգային և տեղական մակարդակներում ներգրավված ոլորտային մասնագետների և որոշում կայացնողների կարողությունների բարձրացմանն ու ոլորտի կայուն զարգացմանը։
Համագործակցության շրջանակում ծրագիրը նախատեսում է աջակցել թիրախային ոլորտներում պետական ու ակադեմիական կառույցների միջև ինստիտուցիոնալ համագործակցության կապերի ամրապնդմանը, կիսվել ծրագրի շրջանակում իրականացված հետազոտություններով, լավագույն միջազգային փորձով, հնարավորություն ընձեռել ԵՊՀ ուսանողներին և երիտասարդ մասնագետներին ներգրավվելու Կոլորադոյի Բոլդեր համալսարանում առցանց ավարտական հավաստագրման ծրագրին և անցնելու գործնական պրակտիկա ծրագրի ընթացքում իրականացվող աշխատանքների շրջանակում։
Բացի դրանից՝ ԵՊՀ մասնագետներն ու ուսանողները կներգրավվեն ջրային ոլորտի հայեցակարգերի, ռազմավարությունների և այլ ծրագրային ու իրավական փաստաթղթերի մշակման գործընթացներում:
Կողմերը հույս հայտնեցին, որ համագործակցությունը կնպաստի Հայաստանում ջրային ռեսուրսների կառավարման բարելավմանը, ինչպես նաև կընձեռի հնարավորություններ նոր ծրագրերի ու գաղափարների իրագործման համար։