Май 25, 2024 | 17:10
Мероприятия
Выпускники
Студенческий
ЕГУ – связующее звено, объединяющее выпускников: спустя 40 лет снова в аудитории
Выпускники факультета информатики и прикладной математики ЕГУ 1979-1984 гг., продолжая сложившуюся традицию, собрались на факультете, чтобы отметить 40-летие окончания университета. Однокурсники вспомнили яркие события и истории университетской жизни, активную студенческую жизнь, обошли ставшие родными аудитории.
Դահլիճը աշխույժ եռուզեռի մեջ էր․ հին ընկերները ջերմ գրկախառնությամբ ողջունում էին միմյանց։ Շատերի համար այս հանդիպումը ճանապարհորդություն էր դեպի անցյալ, հնարավորություն՝ հիշելու ալգորիթմներ սովորելու, բարդ հավասարումներ լուծելու և մտքի սահմաններն ընդլայնելու համատեղ անցկացրած օրերը:
40 տարի առաջ համալսարանն ավարտած կուրսընկերների կյանքի ուղիները որքան էլ տարբեր, նույնը մեկն է մնացել՝ սերը դեպի համալսարան ու համալսարանական կյանքի հիշողություններ։ Այս հանդիպումը ակադեմիական հնոցում թրծված ամուր կապի վկայությունն էր։
Ուսանողական տարիներին ձևավորված ընկերությունն այսօր վերաճել է ամուր բարեկամության․ կապող օղակը կրկին ԵՊՀ-ն է։
Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի 1984 թ․ շրջանավարտներից է ֆակուլտետի Թվային անալիզի և մաթեմատիկական մոդելավորման ամբիոնի դասախոս, պրոֆեսոր Վահրամ Դումանյանը։ Նրան է պատկանում կուրսընկերներին հարազատ հարկի տակ մեկտեղելու, պարբերաբար նմանօրինակ հանդիպումներ կազմակերպելու նախաձեռնությունը։
«Ուղիղ 5 տարի առաջ մենք կրկին հավաքվեցինք այս նույն լսարանում։ Սա համարում եմ մեր ձեռքբերումը, քանի որ այն վկայությունն է ձևավորված ամուր ընկերության, միմյանց նկատմամբ հարգանքի առկայության։ Այս հանդիպմանը ներկա են նաև մեր սիրելի դասախոսները, որոնք կանգնած են ֆակուլտետի զարգացման հիմքում»,- պատմեց Վ․Դումանյանը։
Խոսելով համալսարանի դերի մասին՝ Վահրամ Դումանյանը նշեց․ «Համալսարանն ավարտելուց անցել է 40, ընդունվելուց՝ 45 տարի։ Ես ինձ համարում եմ երջանիկ անհատ, քանի որ 1979 թ․ մտել եմ համալսարան ու այստեղ իմ ճանապարհը շարունակում եմ մինչև օրս՝ շփվելով թե՛ դասախոսներիս և թե՛ երիտասարդ, նոր գաղափարներով հարուստ ուսանողների հետ։ Ուզում եմ փաստել, որ համալսարանն այն կառույցն է, որը մշտապես ընդունում է և պատրաստ է մեկ հարկի տակ համախմբելու բոլոր ժամանակների իր սաներին»։
Հանդիպմանը հրավիրվել էին շրջանավարտներին դասավանդած և այսօր էլ ուսանողներին գիտելիքներ փոխանցող դասախոսները։ Նրանք կրկին կանգնեցին ամբիոնի մոտ, շրջանավարտները նստեցին ուսանողական նստարաններին՝ հիշելով համալսարանական տարիները։
Հանդիպումը հնարավորություն էր ոչ միայն վերհիշելու ուսանողական օրերի հետաքրքիր դեպքերը, այլև ծավալելու մասնագիտական քննարկումներ՝ արհեստական բանականությունից և սարքավորումների մեքենայացումից մինչև արագ տեմպերով թվային լանդշաֆտի զարգացում։
Քննարկմանը հաջորդեց շրջայց համալսարանում։ Այն արթնացրեց համալսարանական ջերմ հիշողություններ՝ կրթական, գիտական ու ուսանողական կյանքի թարմ շնչառությամբ։
Միջոցառումն ավարտվեց նորից հանդիպելու խոստումով։