Июня 20, 2024 | 16:40
Конференции
Права человека
Международное сотрудничество
Международная конференция, посвященная Международному дню беженцев
В зале Палеанов ЕГУ прошла международная конференция, посвященная Международному дню беженцев, на тему «Проблемы беженцев из Азербайджанской ССР и Нагорного Карабаха в международном праве». На конференции были представлены вопросы временной защиты беженцев в контексте международного права, а также экономические потери насильственно перемещенных армян из Азербайджана, проблемы их социальной интеграции и фактор этнической ненависти в Нагорно-Карабахском конфликте.
ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, ընդգծելով, որ Հայաստանը պարբերաբար առնչվում է փախստականներին վերաբերող խնդիրների, ասաց․ «Ժամանակին խոսում էինք Խորհրդային միության փլուզումից հետո Ադրբեջանից տեղահանված հայերի իրավունքների պաշտպանության մասին, այդ թվում՝ Բաքվի, Սումգայիթի, Մարաղայի ջարդերի հետևանքով տեղահանվածների, իսկ այսօր նոր խնդիրների առջև ենք կանգնել 2023 թ․ Արցախի ամբողջական հայաթափման արդյունքում։ Այդ խնդիրներն առնչվում են տարբեր՝ իրավական, տնտեսական, հոգեբանական բնագավառների։ Արցախցիները կանգնած են ինքնության, ինչպես նաև լեզվի և մշակութային ժառանգության պահպանման խնդրի առջև»։
Այս համատեքստում ԵՊՀ ռեկտորը նշեց, որ Երևանի պետական համալսարանը՝ որպես գիտական կառույց, պարտավոր է բարձրաձայնել փախստականների խնդիրները՝ չնայած այն հանգամանքին, որ ժամանակակից աշխարհում միջազգային իրավունքի նորմերը, Արդարադատության միջազգային դատարանի, ՄԻԵԴ-ի որոշումները հաճախ ոտնահարվում են՝ մնալով պարզապես թղթի վրա։
Գիտաժողովին ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի առաջատար գիտաշխատող Հրանուշ Խառատյանն իր «Մահ հայերին» խորագրով զեկույցում անդրադարձավ ԼՂ կոնֆլիկտում էթնիկական և սոցիալական ատելության գործոնին։
Ըստ Հրանուշ Խառատյանի՝ չպետք է համեմատություն անցկացնել Ադրբեջանից Հայաստան բռնի տեղահանված հայերի և Հայաստանից Ադրբեջան տեղահանված ադրբեջանցիների մասին խոսելիս, քանի որ փախստականության՝ թե՛ պատճառներն ու ձևերը, թե՛ հետևանքները շատ տարբեր են։ Այս համատեքստում նա մատնանշեց, որ դեռևս 80-ականների վերջին Ադրբեջանում հնչող «Մահ հայերին» կարգախոսը հստակ ձևավորված քաղաքականություն էր՝ ընդդեմ հայերի։
«Խորհրդային տարիներին, մասնավորապես՝ 1988 թ․, երբ ձևակերպվեց Լեռնային Ղարաբաղի խնդիրը, և Լեռնային Ղարաբաղի մարզային խորհուրդը փորձեց բարձրաձայնել տեղի հայերի ինքնորոշման իրավունքը, դրանից անմիջապես հետո՝ 1988 թ․ փետրվարին, սկսվեցին Սումգայիթի ցույցերը, որոնց ժամանակ բարձրաձայնված խնդիրը մեկն էր՝ «Մահ հայերին»։ Այնտեղ չէր քննարկվում, թե ինչպես պետք է լուծել Լեռնային Ղարաբաղի խնդիրը, այլ անմիջապես գործի դրվեց վերոնշյալ կարգախոսը։ Այս երևույթը հետագայում տարածվեց ամբողջ Ադրբեջանում և մինչև 1992 թ․ հայերի նկատմամբ կիրառվեց Ադրբեջանի տարբեր շրջաններում»,- ասաց Հ․ Խառատյանը։
Գիտաշխատողի մեկնաբանմամբ՝ այդ ժամանակ Ադրբեջանում ատելություն էր սերմանված, որն էլ արտահայտվում էր հայերի նկատմամբ վրեժի տեսքով։
Գիտաժողովին զեկույցներով հանդես եկան նաև ԱԺ պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը («Պատմական Գարդմանի, Շիրվանի, Նախիջևանի հայաթափման խնդիրները և արդի մարտահրավերները» զեկույցով), ՀՀ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ինտեգրման բաժնի պետ, ԵՊՀ պատմության ֆակուլտետի Հայաստանի հարակից երկրների պատմության ամբիոնի դոցենտ Հովհաննես Ալեքսանյանը («Սիրիահայերի ինտեգրմանն ուղղված միջոցառումները ՀՀ-ում» զեկույցով), Հայաստանի պետական տնտեսագիտության համալսարանի պրոֆեսոր Թաթուլ Մկրտչյանը, միջազգային փորձագետ Արա Ղազարյանը, ԼՂ փախստականների իրավապաշտպան միության նախագահ Անդրանիկ Գրիգորյանը և ԵՊՀ պրոֆեսորադասախոսական կազմի մի շարք ներկայացուցիչներ։