Июня 19, 2024 | 15:23
Образование
Исследовательские центры и институты
Международное сотрудничество
Заведующий кафедрой ЮНЕСКО по предотвращению геноцида и других массовых преступлений и образованию - участник международной конференции
Заведующий кафедрой ЮНЕСКО по предотвращению геноцида и других массовых преступлений и образованию Института арменоведения (ИАИ) ЕГУ Сурен Манукян принял участие в конференции «Перспективы Конвенции о геноциде – 75 лет спустя» («Perspectives on the Genocide Convention – 75 Years Later»), состоявшейся в вашингтонском филиале Университета Южной Калифорнии.
Սուրեն Մանուկյանը հանդես եկավ «Ակադեմիական հետազոտություն. որո՞նք են ցեղասպանագիտության առաջնահերթություններն այսօր» խորագրով զեկույցով՝ ներկայացնելով ցեղասպանության ուսումնասիրությունների ոլորտում համաշխարհային միտումները և բացերը:
Միջոցառման շրջանակում տեղի ունեցավ նաև աշխարհում գործող ցեղասպանության վերաբերյալ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ամբիոնների ղեկավարների հանդիպում: Մասնակիցների թվում էին Նյու Ջերսիի Ռաթգերսի համալսարանի ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցեղասպանության կանխարգելման ամբիոնի ներկայացուցիչներ Ալեքս Հինթոնը և Նելա Նավարոն, Բաղդադի համալսարանի ՅՈՒՆԵՍԿՕ-ի իսլամական աշխարհում ցեղասպանության կանխարգելման ամբիոնից դասախոս Ալյաա Աբդուլհուսեյն Նասեր Ալ-Շամմարին, Էքս-ան-Պրովանս-Մարսելի համալսարանի և Լես Միլսի հուշահամալիրի ՅՈՒՆԵՍԿՕ-ի քաղաքացիական կրթության, մարդկային գիտությունների և հիշողությունների սերտաճման ամբիոնի կրթության, մշակույթի և հետազոտությունների կենտրոնի տնօրեն Լենա Կազիեսը և Հարավային Կալիֆոռնիայի համալսարանի «Շոա» հիմնադրամի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի հակասեմիտիզմի և հոլոքոստի հետազոտությունների ամբիոնի գործադիր տնօրեն Ռոբ Ուիլյամսը:
Հրավիրված էին նաև ապագա ամբիոնների ներկայացուցիչները՝ Դոյլ Սթիվիկը Հարավային Կարոլինայի համալսարանից (ԱՄՆ), Սուբարնո Չաթթարջին՝ Դելիի համալսարանից (Հնդկաստան), Յաել Սիմանը՝ Իբերոամերիկյան համալսարանից (Մեքսիկա) Ռութ-Անն Լենգան՝ Լոնդոնի համալսարանական քոլեջից: Հանդիպմանը ներկա էր նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլոբալ քաղաքացիության և խաղաղության կրթության բաժնի ծրագրի մասնագետ Կարել Ֆրակապանեն:
Քննարկվեցին ցեղասպանությանն ու ցեղասպանագիտությանը վերաբերող բազմաթիվ հարցեր:
Գիտաժողովի մասնակիցները հնարավորություն ունեցան հանդիպելու ԱՄՆ Հոլոքոստի հուշահամալիրի թանգարանում միջազգային իրազեկման և ցեղասպանության կանխարգելման ոլորտում մասնագիտացած անձնակազմին, որից հետո այցելեցին թանգարան:
Գիտաժողովի քննարկումները լույս կտեսնեն միասնական ժողովածուի տեսքով: Վերջինս կուրվագծի ամբիոնների նախաձեռնություններն ամբողջ աշխարհում, կմատնանշի համագործակցության նոր ուղիներ ցեղասպանության կրթության, ինչպես նաև կանխարգելման ոլորտներում:
Նախատեսվում է ստեղծել Ցեղասպանության ուսումնասիրության հարցերով զբաղվող ՅՈՒՆԵՍԿՕ-ի ամբիոնների ցանց, որին անդամակցելու է նաև ԵՊՀ ՀՀԻ ցեղասպանությունների և զանգվածային այլ հանցագործությունների կանխարգելման և կրթության ՅՈՒՆԵՍԿՕ-ի ամբիոնը:
ՅՈՒՆԵՍԿՕ-ի ներկայացուցիչների հանդիպումներն ու զրույցները հստակ ցուցիչ են, թե որքան մեծ դեր ու նշանակություն է տալիս կառույցը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ամբիոնների ստեղծմանը: ՅՈՒՆԵՍԿՕ-ն մեծապես կարևորում է գիտական և կրթական հաստատությունների դերը ցեղասպանությունների դատապարտման և կանխարգելման գործում:
Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր ասամբլեայի՝ 1948 թ. Ցեղասպանության հանցագործության կանխարգելման և պատժի մասին կոնվենցիան ընդունելուց 75 տարի անց էլ աշխարհն ականատես է լինում նմանատիպ հանցագործությունների բազմաթիվ դրվագների: Չնայած ցեղասպանության կանխարգելման բազմաթիվ միջոցառումներ են մշակված, սակայն ցեղասպանության հավանականությունն այսօր էլ աշխարհի ամենատարբեր երկրներում և տարածաշրջաններում շատ բարձր է:
Չնայած գոյություն ունեցող միջազգային օրենքներին՝ բարդ է ամբողջությամբ արմատախիլ անել նմանատիպ հանցագործությունները: Նկատի ունենալով ցեղասպանությունն արմատախիլ անելու անհնարինությունը՝ այս կարևոր գիտաժողովը հնարավորություն է տալիս ևս մեկ անգամ գնահատելու ցեղասպանական գործողությունների կանխարգելման և պատժի գործում ձեռք բերված առաջընթացը: