Августа 30, 2024 | 15:30
Наука
Конференции
Международное сотрудничество
Предмет обсуждения - исследования арабо-мусульманской истории: в ЕГУ завершилась трехдневная международная конференция
В Ереванском государственном университете прошла трехдневная научная конференция на тему «Изучение арабо-мусульманской истории на основе текстов, интерпретаций и взаимных связей». Цель конференции – создание площадки для обсуждения проблем и вызовов в сфере арабистики и исламоведения домодернистского и раннемодернистского периодов.
ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի արաբագիտության ամբիոնի և Աբդուլազիզ Սաուդ Ալ-Բաբտեյնի անվան արաբական մշակույթի կենտրոնի համագործակցությամբ կազմակերպված գիտաժողովը համախմբեց Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի տարածաշրջանային ուսումնասիրությունների տարբեր ոլորտների փորձագետների։
Կարևորելով գիտաժողովի անցկացումը՝ ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանն ընդգծեց․ «Արաբական աշխարհի և Հայաստանի գործընկերային կապերը հարյուրավոր տարիների պատմություն ունեն։ Այդ կապերն ավելի ամրապնդվեցին այն բանից հետո, երբ Հայոց ցեղասպանությունից փրկված հազարավոր հայեր իրենց տունը գտան արաբական երկրներում։ ԵՊՀ-ն այսօր մեծապես արժևորում է արաբական մշակույթի, լեզվի տարածումն ու պահպանումը և պատրաստ է անելու առավելագույնը՝ առկա համագործակցության ամրապնդման համար։ Հատկապես ողջունելի է այս գիտաժողովի անցկացումը, քանի որ երկար ժամանակ արաբագիտությանն առնչվող այսօրինակ բազմաբովանդակ գիտաժողով չէր անցկացվել»։
ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանը նշեց, որ գիտաժողովի շրջանակում ներկայացված գիտական ուսումնասիրությունների արդյունքները տեղ են գտնելու կրթական համակարգում՝ արաբագիտական տարբեր առարկաների դասավանդման շրջանակում։
«Այժմ աշխարհում շատ տարածված են այսպես կոչված ժամանակակից գիտական ուղղությունները, երբ գիտնականներն ուզում են շատ արագ ճանաչում ձեռք բերել, իսկ դասական ուղղությունները մի փոքր մղվում են հետին պլան։ Այս գիտաժողովը կենտրոնացած է հենց դասական ուղղության, իրական գիտության վրա։ Գիտությունը ստեղծում է որոշակի «օազիսներ», և դժվար պայմաններում նման օազիսները շատ կարևոր և անհրաժեշտ են մարդկանց համար: Ներկայում գիտնականները ստեղծում են նման օազիս, որը ծաղկելու և բարգավաճելու է ԵՊՀ-ում»,- մատնանշեց Ռ․ Մելքոնյանը:
Գիտաժողովի հիմնական խնդիրն էր թեմատիկ և մեթոդաբանական հասկացությունների հիման վրա ուրվագծել և քննարկել անցյալի դինամիկ հասարակությունները պատշաճ ներկայացնող, միատարր պատկերումներից զուրկ գիտական մոտեցումները։ Գիտաժողովի ընթացքում բանախոսները քննարկեցին, թե ինչ է իսլամի պատմությունը, ինչպես ուսումնասիրել իսլամը՝ բացահայտելով մուսուլմանների և ոչ մուսուլմանների, ինչպես նաև մուսուլմանների և այլ մուսուլմանների փոխկապակցված պատմությունները։
Գիտաժողովի նպատակներից էր նաև վերաքննել վաղարդիական շրջանում առկա փոխհարաբերությունները՝ ներառելով գիտելիքի, առևտրային ու մշակութային արտադրանքի փոխանակումը, ինչպես նաև տարածաշրջանի սոցիալական և քաղաքային զարգացման հարցերը: Կարևորվեց նաև հայերի և մուսուլմանների ներդրումը տարածաշրջանի զարգացման գործում, ինչը հնարավորություն է ընձեռել խորապես հասկանալու իսլամական և իսլամական ազդեցություն ունեցող աշխարհների ձևավորվող գործընթացները:
«Մեր քննարկումները կենտրոնացան հիմնարար և մեթոդաբանական այն հասկացությունների վրա, որոնք նոր լույս են սփռում արաբամուսուլմանական պատմության ուսումնասիրության վրա: Մեր խնդիրն էր հետազոտել դինամիկ պատմական գործընթացները, որոնք կօգնեն բացահայտելու մուսուլմանների և ոչ մուսուլմանների, ինչպես նաև մուսուլմանական համայնքների փոխհարաբերությունների բազմակողմանիությունը: Մեզ համար կարևոր էր հասկանալ խալիֆայական և կայսերական պատմությունների բազմակենտրոն բնույթը, դրանց էթնոլեզվական և կրոնական բազմազանությունը, ինչպես նաև այն մարտահրավերները, որոնք առաջացնում են վաղ իսլամական աղբյուրների և դրանց փոխանցման ուսումնասիրությունը»,- շեշտեց ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի արաբագիտության ամբիոնի վարիչ Հայկ Քոչարյանը:
Գիտաժողովի շրջանակում քննարկվեցին նաև կրոնի և վարքուկանոնի փոխհարաբերությունների, ուսումնասիրության նոր մոտեցումների և թվային հումանիտար գիտությունների ազդեցության վերաբերյալ մի շարք հարցեր:
Գիտաժողովի կազմակերպման գործում նշանակալի ներդրում է ունեցել ԵՊՀ շրջանավարտ, Վիեննայի համալսարանի դասախոս, Կենտրոնական եվրոպական համալսարանի Արևելյան միջերկրածովյան տարածաշրջանի ուսումնասիրությունների կենտրոնի (CEU, Center for Eastern Mediterranean Studies) հետազոտությունների համակարգող Սոնա Գրիգորյանը: Այսօրինակ միջոցառում կազմակերպելով՝ նա կամրջել է ԵՊՀ-ն և հանրաճանաչ բազմաթիվ համալսարաններ: Սոնա Գրիգորյանը ցանկություն ունի օգտագործելու իր կապերն ու ռեսուրսները՝ ի նպաստ ԵՊՀ-ի և Հայաստանի:
«Մեր նպատակը եղել է գիտական միջավայրի հանրայնացումը, միջազգային հարթակում լսելի դարձնելը: Հաշվի առնելով անցյալի և ներկայի առնչությունները՝ մենք պետք է լավ հասկանանք իսլամային մշակույթի առանձնահատկությունները: Իսլամայինը իսլամականից տարբերում եմ հետևյալ կերպ․ իսլամայինը ներառում է Հայաստանը, Իրանը, քրիստոնյա այն երկրները, որոնք որևէ կերպ առնչվել են իսլամական աշխարհին, միախառնվել կամ իրարից որոշ բաներ վերցրել»,- ասաց Ս․ Գրիգորյանը:
«Արաբամուսուլմանական պատմության ուսումնասիրությունն ըստ տեքստերի, մեկնաբանությունների և փոխկապակցված հարաբերությունների» խորագրով եռօրյա գիտաժողովը դարձավ ևս մեկ միջոց՝ ստեղծելու հետազոտական նոր կապեր, գիտական համագործակցություններ:
Նշենք, որ գիտաժողովի շրջանակում անցանց և առցանց զեկույցներով հանդես եկան ինչպես համալսարանականները, այնպես էլ եվրոպական երկրների, ԱՄՆ-ի, Կանադայի և Ռուսաստանի տարբեր համալսարանների և գիտահետազոտական կենտրոնների անվանի հետազոտողներ, գիտնականներ, դասախոսներ: