Сентября 05, 2024 | 11:22
Партнеры
Образование
Студенческий
Стипендия для студентов ЕГУ: продолжается сотрудничество ЕГУ и Библос Банка Армения
Ещё 5 студентов факультета экономики и менеджмента ЕГУ были удостоены именной стипендии Библос Банк Армения - в размере одного миллиона драмов каждому. Студенты отбирались с учётом академической успеваемости, общественной и внутриуниверситетской активности, участия в волонтерской работе, а также участия в интеллектуальных и научных мероприятиях и исследовательской работе.

ԵՊՀ-ի և Բիբլոս Բանկ Արմենիայի համագործակցության շրջանակում 2023 թվականին մեկնարկած կրթաթոշակային ծրագրի նպատակն է մոտիվացնել երիտասարդներին և ոգեշնչել նրանց՝ արձանագրելու նոր հաջողություններ։ Ծրագիրը խթանում է նաև ուսման առաջադիմությունը, քանի որ այն ապահովում է մրցակցային դաշտ, ինչն էլ մղում է ուսանողներին շարունակաբար առաջընթաց գրանցելու սահմանված չափանիշների ուղղությամբ։
ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, կարևորելով Բիբլոս Բանկ Արմենիայի հետ գործընկերությունը, նշեց․ «Այս ծրագիրը ոչ միայն ֆինանսական աջակցություն է տրամադրում մեր ուսանողներին, այլև հնարավորություն է տալիս հաղորդակցվելու բանկային ոլորտին, շփվելու արհեստավարժ մասնագետների հետ, որոնցից շատերն իրենց կարիերայի մեկնարկային կետում գտնվող ուսանողների համար դերային մոդելներ են՝ ցույց տալու, թե ինչ հաջողությունների կարելի է հասնել նպատակասլացության, աշխատասիրության և մասնագիտական զարգացման արդյունքում։ Այս ծրագիրը նաև հնարավորություն է տալիս համալսարանին ամրապնդելու իր կապերը լավ գործընկեր Բիբլոս Բանկ Արմենիայի հետ և ընդլայնելու համագործակցության շրջանակը»։
Բիբլոս Բանկ Արմենիայի գլխավոր գործադիր տնօրեն Հայկ Ստեփանյանը կարծում է, որ յուրաքանչյուր կրթաթոշակ կարող է բերել հաջողության նոր պատմության։
«Մոտիվացիան ու խրախուսանքը կարևոր դեր են խաղում ուսանողի կյանքում։ Բիբլոս Բանկ Արմենիայում մենք հավատում ենք ապագայի մեջ ներդրում կատարելուն՝ աջակցելով մեր խելացի երիտասարդներին: Կրթաթոշակները միայն ֆինանսական օժանդակություն չեն․ դրանք ուսանողներին թույլ են տալիս կենտրոնանալ ուսման վրա, օգնում են հաղթահարելու խոչընդոտներն ու կերտելու իրենց հաջողության պատմությունները: Մենք անհամբեր սպասում ենք, թե ինչպես են այս տաղանդավոր անհատները նպաստելու մեր համայնքի զարգացմանը։ Հուսով ենք՝ ԵՊՀ-ի հետ շարունակական համագործակցությունը լավ արդյունք կտա»,- ընդգծեց Հայկ Ստեփանյանը։
Հիշեցնենք, որ 2023 թ. ԵՊՀ-ի և Բիբլոս Բանկ Արմենիայի միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր, որի շրջանակում 2023-2024 ուսումնական տարվա ընթացքում ԵՊՀ 10 ուսանող ստացել է Բիբլոս Բանկ Արմենիայի անվանական կրթաթոշակ՝ 1 միլիոն դրամի չափով, ևս 5 ուսանող՝ ուսման վարձի փոխհատուցում։