Сентября 26, 2024 | 14:46
Партнеры
Образование
Между ЕГУ и Союзом банков Армении подписан меморандум о сотрудничестве по поддержке вынужденно переселенных студентов из Нагорного Карабаха
Ректор ЕГУ Оганнес Оганнисян и президент Союза банков Армении (СБА) Даниэль Азатян, подписали меморандум о сотрудничестве между двумя структурами, подчеркнув важную роль партнёрства и сотрудничества в обсуждении и реализации работ и программ, представляющих общий интерес, а также в процессах их применения в области образования и специализации студентов.
Հուշագրի շրջանակում ձեռք բերված պայմանավորվածության արդյունքում Հայաստանի բանկերի միության անդամ և ՀՀ գործող բոլոր 18 առևտրային բանկերի համամասնորեն ցուցաբերված աջակցության արդյունքում ֆինանսական աջակցություն կցուցաբերվի Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ուսանողներին, որոնք այժմ ուսանում են ԵՊՀ-ում։
«Երևանի պետական համալսարանը մշտապես կարևորում է ուսանողների կրթական և սոցիալական կարիքները՝ փնտրելով դրանց լուծման տարբերակներ: Այսօր ստորագրված համագործակցության հուշագիրը ոչ միայն լուծում է ԼՂ-ից բռնի տեղահանված մեր ուսանողների ուսման վարձավճարների հարցը, այլև հիմք ստեղծում ապագայում համատեղ ծրագրերի և նախաձեռնությունների իրագործման համար՝ ուղղված ուսանողների պրակտիկ հմտությունների զարգացմանը և կրթական հնարավորությունների ընդլայնմանը։ Մենք խորապես գնահատում ենք Բանկերի միության աջակցությունն ու համագործակցելու պատրաստակամությունը»,– նշեց ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը:
ՀԲՄ նախագահ Դանիել Ազատյանը կարևորեց հատկապես համագործակցության սոցիալական բաղադրիչը։
«ԵՊՀ առաջարկին բանկերն արձագանքել են մեծ պատրաստակամությամբ, և աջակցության վերաբերյալ որոշումը կայացել է միաձայն։ Հայաստանի բոլոր 18 առևտրային բանկերը որոշակի համամասնությամբ իրենց մասնակցությունն են ունեցել այս կարևոր նախաձեռնության իրականացման գործում։ Որոշման համաձայն՝ շուրջ 35 մլն դրամ կուղղվի մասնավորապես «Տնտեսագիտություն և կառավարում» և «Իրավագիտություն» ֆակուլտետների 264 ուսանողի ուսման վարձավճարի փոխհատուցմանը»,- ընդգծեց ՀԲՄ նախագահ Դանիել Ազատյանը։
Հուշագրի համաձայն՝ կողմերը կազմակերպելու են բաց դասեր, սեմինարներ, հրատարակելու են ուսումնամեթոդական նյութեր, իրականացնելու են համատեղ հետազոտական նախագծեր, ինչպես նաև միջազգային համագործակցային ծրագրեր։
Բացի դրանից՝ ԵՊՀ ուսանողներին հնարավորություն կընձեռվի նաև ուսումնական և մասնագիտական պրակտիկաներն անցկացնելու ՀԲՄ-ում, իսկ պրոֆեսորադասախոսական կազմին՝ անվճար մասնակցելու ՀԲՄ ուսումնական և որակավորման կենտրոնի նախաձեռնությամբ անցկացվող մասնագիտական վերապատրաստման դասընթացներին։