Октября 02, 2024 | 16:16
Партнеры
ЕГУ, МТУИ и ЗММК реализуют совместные проекты в сфере геологии
Ереванский государственный университет, Министерство территориального управления и инфраструктур РА (МТУИ) и Зангезурский медно-молибденовый комбинат (ЗММК) подписали трёхсторонний меморандум. Документ подписали ректор ЕГУ Оганнес Оганнисян, министр территориального управления и инфраструктур Гнел Саносян и генеральный директор ЗММК Роман Худолий. Стороны договорились объединить усилия в реализации совместных научно-исследовательских программ в области геологии, горнодобывающей промышленности, разработки месторождений, горной металлургии, гидрогеологии и других сферах.
Հուշագրի ստորագրման արարողությունը կայացել է Հայաստանի հանքարդյունաբերական միջազգային երկօրյա ֆորումի («Mining Armenia Forum») շրջանակում։
ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի ուսանողները հնարավորություն կստանան ԶՊՄԿ-ում մասնակցելու արտադրական պրակտիկաների, փորձնակության ծրագրերի, մաս կազմելու ընկերության զարգացման ծրագրերի նախագծմանն ու փորձի փոխանակման այլ ձևաչափերով միջոցառումներում ընդգրկմանը:
Երևանի պետական համալսարանի ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանի խոսքով` այս համագործակցությունը լավագույն օրինակն է, որ գիտությունը և արդյունաբերությունը պետք է քայլեն միասին՝ միմյանց ուժեղացնելու և շարունակական առաջընթաց գրանցելու համար:
«Համատեղ ուժերով մենք կկարողանանք մեր երկրի համար կարևորագույն ոլորտներում միավորել մեր ներուժն ու ռեսուրսները՝ նպաստելով կրթական ծրագրերի արդիականացմանը, նորարարությունների ներդրմանն ու երկրի տնտեսության կայուն զարգացմանը։ Համագործակցությունը հնարավորություն կընձեռի նաև մեր ուսանողներին ու հետազոտողներին փորձարարական հարթակներում աշխատելու և առաջատար մասնագետների հետ փորձի փոխանակում իրականացնելու, ինչը էական նշանակություն կունենա գիտահետազոտական աշխատանքների արդյունքների կիրառման և արդիականացման հարցում»,- նշել է ԵՊՀ ռեկտորը։
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին մասնավորապես ընդգծել է, որ կրթությունը ընկերության սոցիալական ծրագրերի կարևորագույն բաղադրիչն է։
«Գործնական գիտելիքների ձեռքբերումն ու ամրապնդումը, գիտահետազոտական աշխատանք կատարելը ժամանակակից և հագեցած լաբորատորիաներում նոր որակ է հաղորդում կրթությանը։ Նման համատեղ ծրագրերի միջոցով մենք ոչ միայն զարգացնում ենք երիտասարդ սերնդի մասնագիտական հմտություններն ու հետազոտական ներուժը, այլև մեծացնում ենք հետաքրքրությունը հանքարդյունաբերության մի շարք առանցքային մասնագիտությունների նկատմամբ։ Որպես պատասխանատու ընկերություն՝ մենք հասկանում ենք մասնավոր հատվածի և բուհերի համագործակցության կարևորությունը և մշտապես մեր ուշադրության կենտրոնում ենք պահում այդ համագործակցությունը»,- ասել է Ռոման Խուդոլին։
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունն էլ պատրաստակամություն է հայտնել ապաhովելու պրակտիկայի անցկացումը ՀՀ ՏԿԵ նախարարությունում և «Հանրապետական երկրաբանական ֆոնդ» ՊՈԱԿ-ում և տրամադրել ՊՈԱԿ-ում առկա նյութերը՝ գիտահետազոտական աշխատանքներ կատարելու նպատակով։
«Բոլոր մասնագիտություններով աշխատուժի որակավորումը մեզ համար առաջնային կարևորության հարցերից է, որից անմասն չեն մնում նաև երկրաբանության ու հանքագործության ոլորտները։ Այս մասնագիտությունների գծով թափուր մնացող տեղերը մեզ համար ազդակ են գործելու և լուծումներ փնտրելու։ Բանակցելով կողմերի հետ՝ մի քանի ուղղություններով համագործակցություններ ենք հաստատել և նպատակ ունենք խթանելու այս կարևոր ոլորտներում ավելի մեծ թվով ուսանողների ներգրավումը ու հետագայում նրանց միջոցով զարգացման ապահովումը»,- ընդգծել է ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը։
Հուշագրով նախատեսված գործողություններն ուժի մեջ են մտնում ստորագրման պահից հինգ տարի ժամկետով։