Октября 23, 2024 | 10:46
Наука
Исследовательская работа
Конкурсы
Научный сотрудник ЕГУ исследует способы преодоления устойчивости к антибиотикам
Проект, представленный старшим научным сотрудником Научно-исследовательского института биологии ЕГУ Наирой Саакян, получил финансирование в конкурсе Министерства образования, науки, культуры и спорта РА «Программа продвижения женщин-лидеров-2024». «Антибиотическая активность растительных флавоноидов и возможности их применения: комплексное исследование методом in vitro и in silico» направлено на поиск возможных способов преодоления устойчивости бактерий и раковых клеток к различным антибиотикам.
Նաիրա Սահակյանը, ներկայացնելով նախագիծը, ընդգծեց, որ դրա իրագործումը Առողջապահության համաշխարհային կազմակերպության ներկայիս առաջնահերթություններից է:
Բակտերիային վարակների և քաղցկեղի միջև կապի ըմբռնման կարևորությունը
Հակաբիոտիկների նկատմամբ կայունության ձևավորումն անարդյունավետ է դարձրել առողջական խնդիրների կարգավորման ավանդական մոտեցումները։ Բացի դրանից՝ բակտերիային վարակների և քաղցկեղի միջև կապի ըմբռնումը չափազանց կարևոր է քաղցկեղով հիվանդների՝ հակաբիոտիկակայուն պաթոգեններով պայմանավորված մահացության զգալի աճի պատճառով: Խնդիրն ավելի է բարդանում քաղցկեղի քիմիաթերապիայի ընթացքում աղիքային միկրոֆլորայում մուտացիաների քանակի ավելացման պայմաններում: Դա հանգեցնում է հակաբիոտիկների նկատմամբ կայուն բակտերիաների շտամների ձևավորմանը: Այս առումով կարևոր է հակամանրէային և հակաքաղցկեղային ազդեցությամբ նոր միացությունների ուսումնասիրումը, ինչպես նաև ռազմավարությունների մշակումը:
Հակաբիոտիկների նկատմամբ կայունության հաղթահարումը նաև ուռուցքային բջիջներում
Հայտնի է, որ բուսական ֆենոլիկներն ի վիճակի են հաղթահարելու հակաբիոտիկների նկատմամբ կայունության խնդիրը թե՛ բակտերիային, թե՛ ուռուցքային բջիջներում՝ բարձրացնելով արդեն հայտնի պատրաստուկների թերապևտիկ ազդեցությունները: Առաջարկվող նախագծով հետազոտվելու են տարբեր բույսերի նյութափոխանակության բնութագրերը և այնպիսի մեխանիզմներ, որոնց հիմքում ընկած են դրանցից ստացված էքստրակտների կամ առանձին ֆլավոնոիդների հակաբիոտիկ և հակաբիոտիկ-մոդուլացնող ազդեցությունները:
Որպես թեստային համակարգեր կիրառվելու են մի շարք բակտերիաներ և բջջային գծեր (ինչպես քաղցկեղային, այնպես էլ նորմալ), ներառյալ՝ հակաբիոտիկների նկատմամբ կայուն ձևերը: Ֆիզիոլոգիապես ակտիվ միացությունների ազդեցության մեխանիզմները պարզաբանելու համար կկիրառվեն բազմաթիվ in vitro (փորձարարական պայմաններում) և in silico (IT տեխնոլոգիաների կիրառմամբ) կենսաքիմիական մոտեցումներ:
Գիտական նախագծում երիտասարդների ներգրավվածությունը՝ սահուն սերնդափոխության միջոց
Ուսումնասիրությունները կատարվելու են ԵՊՀ կենսաբանության գիտահետազոտական լաբորատորիաներում և տևելու են շուրջ երեք տարի: Հետազոտական խմբում ընդգրկված են ասպիրանտներ, բակալավրիատի տարբեր կուրսերի ուսանողներ: Ասպիրանտները տեղական և միջազգային դրամաշնորհների շրջանակում վերապատրաստվել են եվրոպական տարբեր գիտահետազոտական կազմակերպություններում՝ ձեռք բերելով նոր հմտություններ և մասնագիտական կարողություններ:
Գիտական արդյունքից զատ՝ ակնկալվում է, որ երիտասարդների ընդգրկվածությունը կնպաստի սահուն սերնդափոխությանն ու նոր թափ կհաղորդի իրականացվող դրամաշնորհի ընթացքին: Նախատեսվում է ապահովել երիտասարդ մասնագետների մասնակցությունը միջազգային տարբեր գիտաժողովների: Այդ նպատակով կկատարվեն համապատասխան աշխատանքներ արտերկրում նրանց վերապատրաստման համար լրացուցիչ միջոցներ ձեռք բերելու ուղղությամբ:
Նախագծի շրջանակում կատարվող հետազոտական աշխատանքներում ընդգրկված է նաև Սան Դիեգոյի համալսարանի պրոֆեսոր Ռուբեն Աբագյանը՝ իբրև գիտական խորհրդատու: Նրա հետազոտությունը վերաբերում է կառուցվածքի հիման վրա դեղերի հայտնաբերման և օպտիմալացման նոր տեխնոլոգիաների զարգացմանը՝ թիրախների հայտնաբերման կառուցվածքային համակարգերի կենսաբանության և սպիտակուցների մոդելավորման համար:
Գրախոսվող ամսագրերում հրապարակված հոդվածները՝ վստահության գրավական
Թեմայի ընտրությունը պայմանավորված էր նաև այն հանգամանքով, որ երկար տարիների ընթացքում մեր լաբորատորիայի հետազոտական աշխատանքների արդյունքում բավականաչափ տեղեկություն է կուտակվել բուսական ֆենոլներով տարբեր օրգանիզմներում բջջային գործընթացների օքսիդավերականգնողական կարգավորումների վերաբերյալ: Մեր խմբի անդամների համահեղինակությամբ տպագրվել են մոտ հինգ տասնյակ գիտական հոդվածներ տեղական և միջազգային գրախոսվող ամսագրերում: Այս հանգամանքը կարևոր տեղեկության ձեռքբերման տեսանկյունից վստահություն է հաղորդում մեր հետազոտությունների հետագա ընթացքին:
Նշենք, որ ՀՀ ԿԳՄՍՆ «Կին ղեկավարների առաջխաղացմանն ուղղված ծրագիր-2024» մրցույթում հաղթող են ճանաչվել ԵՊՀ տասներկու կին հետազոտողների ներկայացրած նախագծեր: