Октября 07, 2024 | 14:45
Произведения Шекспира в современном контексте. Международная конференция в ЕГУ
ЕГУ принял иностранных шекспироведов для участия в международной конференции на тему «Шекспир о власти, злоупотреблении властью и диктатуре: вчера, сегодня и завтра», организованной по инициативе кафедры иностранной литературы и Армянского шекспировского союза.
2016 թ. հիմնադրված Հայ շեքսպիրյան միությունը, որի անդամների կազմում են թատերագետներ, բանաստեղծներ, թարգմանիչներ, արդեն 5-րդ անգամ է Հայաստանում կազմակերպում շեքսպիրյան միջազգային գիտաժողով։
ԵՊՀ եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի արտասահմանյան գրականության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Անուշ Սեդրակյանը, ներկայացնելով գիտաժողովի ընթացքում քննարկվող առանցքային թեման, նշեց, որ դիտարկման տիրույթում են Շեքսպիրի գործերը բռնապետության համակարգում, այսինքն՝ բռնապետության ուժի կիրառման, ուժի չարաշահման համատեքստում, քանի որ բռնապետության մեջ մարդն առավել մեծ խնդիր ունի արժեքների պահպանման տեսանկյունից. «Շեքսպիրը իր ժամանակի, պատմության կրողն է, բայց նաև համամարդկային տենդենցի կրողն է, որն արտահայտվում է մեր իրականության մեջ, համաշխարհային զարգացումներում»։
Լոնդոնի Քուին Մերի համալսարանի պրոֆեսոր Հասմիկ Սեմյորը, որը Հայ շեքսպիրյան միության հիմնադիրն է, ընդգծեց, որ նմանօրինակ գիտաժողովները շարունակական են. «Այս տարի Հայաստան են ժամանել շեքսպիրագետներ աշխարհի տարբեր երկրներից, այդ թվում՝ ԱՄՆ-ից, Մեծ Բրիտանիայից, Իտալիայից, Ֆրանսիայից։ Գիտաժողովի նպատակն է քննարկել ոչ միայն Շեքսպիրի գործերը, այլև արտերկրից ժամանած հյուրերին ծանոթացնել հայկական մշակույթին՝ թանգարաններ ու պատմամշակութային վայրեր կազմակերպվող այցելություններով»։
ԵՊՀ արտասահմանյան գրականության ամբիոնի պրոֆեսոր Արա Առաքելյանը, խոսելով աշխարհահռչակ գրողներ, դրամատուրգներ Ուիլյամ Շեքսպիրի ու Գյոթեի մասին, ընդգծեց, որ մեծ գրողներն անկաշկանդ իրենց ստեղծագործություններում հիշատակել են նախորդ գրողներին։ Նա, մեջբերելով Գյոթեի «Ֆաուստ» ստեղծագործությունը, որտեղ հեղինակը նրբորեն անդրադարձել է Շեքսպիրի «Համլետ» ողբերգությունից Օֆելյային առնչվող դրվագին, նշեց․ «Գյոթեի «Ֆաուստ» ողբերգության մեջ Մեֆիստոֆելեսը Մարգարիտի համար երգ է երգում, որ հանկարծ նա չսխալվի ու գնա Շեքսպիրի «Համլետ»-ի Օֆելյայի՝ խելագարության ճանապարհով»։
Արա Առաքելյանն իր զեկույցում նշեց նաև, որ 17-րդ դարում կային 4 նշանավոր կերպարներ, որոնք գերիշխում էին եվրոպական գեղարվեստական գիտակցության վրա, դրանք էին՝ Սերվանտեսի «Դոն Կիխոտը», Մոլիերի «Դոն Ժուանը», Գյոթեի «Ֆաուստը», Շեքսպիրի «Համլետը»։
Գիտաժողովին զեկույցներով հանդես եկան ԵՊՀ արտասահմանյան գրականության ամբիոնի և արտերկրից ժամանած պրոֆեսորներ։
Բանախոսներն իրենց զեկույցներում անդրադարձան «Շեքսպիրը և բռնապետության դրսևորումները Եղիսաբեթյան Անգլիայում և ժամանակակից աշխարհում», «Արհեստական ինտելեկտի բռնապետությունը և Շեքսպիրի գործերը», «Համաճարակի ընթացքում բռնապետությունը և Շեքսպիրի պատկերացումները համաճարակային բռնապետության մասին», «Թագավորի և բռնակալի արքետիպերը, նմանություններն ու տարբերությունները. ինչպե՞ս են այդ արքետիպերը զարգանում հեթանոսական և քրիստոնեական արժեքների պարագայում» թեմաներին։
Նշենք, որ այս տարի նշվում է Ուիլյամ Շեքսպիրի ծննդյան 460-ամյակը։ Հայաստանում կազմակերպվող Շեքսպիրյան 5-րդ միջազգային գիտաժողովի գործընկերն է նաև Հայաստանում ամերիկյան համալսարանը։