Октября 11, 2024 | 16:42
Наука
Партнеры
Образование
Встреча с председателем Центрального банка Армении Мартыном Галстяном
В ходе встречи со студентами факультета экономики и менеджмента ЕГУ председатель Центрального банка Армении Мартын Галстян представил современные вызовы денежно-кредитной политики.
ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի շրջանավարտ, ԿԲ նախագահ Մարտին Գալստյանն իր մեկնաբանություններում անդրադարձավ կանխատեսումների ոլորտում «FPAS Mark II» համակարգի դերակատարմանը, խոսեց գնաճի վերահսկման և ռիսկերի կառավարման հիմնահարցերի մասին, ինչպես նաև ներկայացրեց միջազգային միտումներն ու դրանց՝ Հայաստանի վրա ունեցած ազդեցությունը։
Ներկաներն իրենց հարցերն ուղղեցին «կանաչ» ֆինանսների, կապիտալի հոսքերի, համաշխարհային պարտքի արդի միտումների և կառուցվածքային բարեփոխումների վերաբերյալ՝ ներգրավվելով հետաքրքիր քննարկման մեջ։
Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնում կայացած հանդիպմանը ներկա էին նաև ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դեկան, դոցենտ Կառլեն Խաչատրյանը, դեկանի տեղակալ, դոցենտ Վարդան Ալեքսանյանը, ամբիոնի վարիչներ, պրոֆեսորադասախոսական համակազմի ներկայացուցիչներ, ինչպես նաև Կլուժ-Նապոկայի գյուղատնտեսական գիտությունների և անասնաբուժության համալսարանի պրոֆեսոր Ֆելիքս Արիոն (Ռումինիա) և Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի մոսկովյան տնտեսագիտական դպրոցի դոցենտ, տնտեսագիտության թեկնածու Ինեսա Ավանեսովան (ՌԴ):
Հանդիպման ավարտին ուսանողներն այցելեցին ԿԲ դրամի թանգարան, ծանոթացան առկա ցուցանմուշներին, հայկական դրամի՝ թղթադրամների և մետաղադրամների պաշտպանական հատկանիշներին: Ուսանողները ծանոթացան նաև շրջանառվող հիշատակային մետաղադրամներին, հուշադրամներին, ներդրումային դրամներին:
Նմանօրինակ այցերը կարևոր են ուսանողների ֆինանսական կրթության և պրակտիկ գիտելիքների զարգացման, ինչպես նաև Կենտրոնական բանկի և ֆակուլտետի միջև կապերի ամրապնդման, զարգացման տեսանկյուններից: