Октября 11, 2024 | 14:15
Образование
Мероприятия
Студенческий
Мероприятие в ЕГУ, посвященное Всемирному дню психического здоровья
На факультете философии и психологии ЕГУ состоялось мероприятие, посвященное Всемирному дню психического здоровья, целью которого было переосмыслить важность сохранения психического здоровья и посредством практической психологической деятельности показать основные шаги на пути к сохранению психического здоровья.
Միջոցառման առանցքում էր Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) կարևոր սկզբունքը, այն է՝ հոգեկան առողջության պահպանումը մարդու իրավունքն է։
ԵՊՀ ընդհանուր հոգեբանության ամբիոնի վարիչ, հ.գ.դ., պրոֆեսոր Հրանտ Ավանեսյանը նշեց. «Հոգեկան առողջության պահպանումը անձի կայուն և ակտիվ կենսագործունեության երաշխիքն է։ Ժամանակակից հոգեբանությունը մեծ ուշադրություն է դարձնում ոլորտի մասնագետների պատրաստվածությանը և կրթությանը՝ փորձելով ապահովել անձի հոգեկան առողջությունը բոլոր ոլորտներում՝ կրթություն, աշխատանք, ընտանիք և այլն»։
Միջոցառումը կազմակերպվել էր ինտերակտիվ մեթոդով. առկա էին 8-ից ավելի տաղավարներ, որոնք առանձնանում էին հոգեկան առողջության պահպանման կիրառական ուղղություններով՝ արտթերապիա, հեքիաթաթերապիա, երաժշտաթերապիա և այլն։ Ըստ հ.գ.թ., դոցենտ Հրաչյա Հովհաննիսյանի՝ շատ կարևոր է ոլորտի մասնագետների համախմբվածության, միջազգային համագործակցությունների ապահովումը, ինչպես նաև մասնագետների տեսական ու գործնական գիտելիքների անընդհատ զարգացումը։
Ֆակուլտետում գործող «Psi chi» հոգեբանական միջազգային կազմակերպության հայաստանյան մասնաճյուղը ֆակուլտետի ուսանողների մեծ ներգրավվածությամբ ներկայացնում էր ոչ միայն հոգեկան առողջության պահպանման կարևորությունը, այլև Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից հաստատված հոգեկան առողջության չափանիշները և նորմերը։
Ֆակուլտետի ուսանողական խորհրդի աջակցությամբ պատրաստվել էին նաև իրազեկման տեսագրություններ, որոնցում ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներից յուրաքանչյուրն իր խոսքն էր ուղղում հանրությանը՝ վերջիններիս ուշադրությունը սևեռելով հոգեկան առողջության պահպանման կարևորությանը։
Միջոցառման ինտերակտիվ բնույթը նպաստեց մասնակիցների ակտիվ ներգրավմանը կազմակերպված հոգեբանական բազմաթիվ գործնական աշխատանքներում։
Հոգեկան առողջության իրազեկմանն ուղղված միջոցառմանը մասնակցում էին ոչ միայն ֆակուլտետի ուսանողները, այլև հյուրեր հարակից ֆակուլտետներից և բուհերից, ՀՀ ԳԱԱ-ից, ՀՀ պետական կառավարման ակադեմիայից, Հայաստանի հոգեբանների միության մասնագիտական ՀԿ-ից և այլն։
Նշենք, որ միջոցառումը կազմակերպվել էր Ընդհանուր հոգեբանության ամբիոնի նախաձեռնությամբ և «Psi Chi YSU Armenia» միջազգային հոգեբանական գիտական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի, ֆակուլտետի ՈՒԽ-ի և կամավորների աջակցությամբ։