Ноября 12, 2024 | 17:00
Общество
Международное сотрудничество
Мероприятия
Ценность демократии находится в центре внимания социологов. В ЕГУ прошла международная научная конференция
Международная конференция на тему «Качели демократии: кризис идентичности и трансформация ценностей» была организована по инициативе факультета социологии ЕГУ. Она посвящена 20-летию факультета. В рамках конференции представители ЕГУ и приглашенные докладчики обсудили проблемы демократии, кризиса идентичности и трансформации ценностей.
Սոցիոլոգիայի ֆակուլտետի դեկան Արթուր Մկրտիչյանը, խոսելով թեմայի ընտրությունից, նշեց. «Ժողովրդավարությունը քաղաքական վարչաձև է՝ կառավարման ռեժիմ, սակայն տարիների ընթացքում այդ եզրույթը ձեռք է բերել մի շարք իմաստներ և այժմ բարդ հասկացություն է, որն ամեն մեկն իր ձևով է մեկնաբանում ու մատուցում: Այստեղից էլ առաջանում են այդ ճոճանակային տատանումները։ Այդ պատճառով էլ գիտաժողովի խորագիրը կոչել ենք «Ժողովրդավարության ճոճանակ»»:
Արթուր Մկրտիչյանն ընդգծեց, որ ժողովրդավարությունը ձեռք է բերել արժեքի նշանակություն։
Ներկայացնելով ժողովրդավարության գաղափարախոսությունը՝ դեկանը նշեց․ «Ժողովրդավարությունը որոշակի մտածելակերպ է, հարցերի լուծման եղանակ, որը ենթադրում է փոխադարձ քննարկումներ, հաղորդակցություն և ճշմարտության որոնում հենց հաղորդակցությունների ընթացքում»:
Գիտաժողովի շրջանակում ԱՄՆ Ռոուենի համալսարանի պրոֆեսոր Թիմոտի Լևոնյանը ներկայացրեց սոցիոլոգիայի դերը մարդկության ժողովրդավարության փորձառության քննության և մարդու իրավունքների հարցերում:
Նա իր ելույթը սկսեց հարցադրումներով, թե որտեղից է գալիս սոցիոլոգիան, որն է նրա նպատակը:
Գերմանիայի Հյուսիսային Ռեյն-Վեսթֆալիայի կիրառական գիտությունների կաթոլիկ համալսարանի պրոֆեսոր Գևորգ Ալբերսը ներկայացրեց «Նարատիվային մոտեցումները կոնֆլիկտային հասարակությունների հզորացման համար» թեման:
Սոցիալական աշխատանքի և սոցիալական տեխնոլոգիաների ամբիոնի դոցենտ Նվարդ Մելքոնյանը ներկայացրեց, թե ինչպես են 2023 թ. արցախյան իրադարձությունները ներկայացվել ռուսաստանյան հեռուստախոսույթում:
ԵՊՀ և հրավիրյալ բանախոսները զեկույցներում անդրադարձան նաև այնպիսի թեմաների, ինչպիսիք են արհեստական բանականության կիրառման մարտահրավերներն ու հնարավորությունները հասարակական կարծիքի ձևավորման համատեքստում, ակադեմիական ոլորտում կանանց առաջընթացի հոգեբանական խոչընդոտները, սփյուռքյան ինքնության ճգնաժամը և Հայաստանում դրա սոցիալական ու տնտեսական հետևանքները:
Զեկույցները լսելուց հետո գիտաժողովի մասնակիցները հնարավորություն ունեցան հարցեր ուղղելու բանախոսներին, և ծավալվեց քննարկում: