«Էրազմուս+» միջազգային կրեդիտային շարժունության գործողության շրջանակում Երևանի պետական համալսարանի և Պալացկու համալսարանի (Չեխիա) միջև կնքված պայմանագրով նախատեսվում են շարժունություններ Ռուս բանասիրության ֆակուլտետի դասախոսների համար (հիմնական կազմ)` 2025/2026 ուստարվա 1-ին կիսամյակում 1 շաբաթ դասավանդելու նպատակով (8 ժամ):
Անգլերեն/ռուսերեն լեզվի գերազանց իմացությունը պարտադիր է:
Ծրագրով դրամաշնորհառուներին տրամադրվում է անհատական կրթաթոշակ, ինչպես նաև ճանապարհածախս:
Մանրամասն տեղեկություններ ֆինանսավորման և «Էրազմուս+» միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի մասին կարող եք գտնել «Էրազմուս+» ազգային գործակալության կայքէջում:
Ծրագրի դիմումներն ընդունվում են ԵՊՀ միջազգային կապերի բաժնի h.mkrtchyan@ysu.am էլհասցեով:
Նամակի վերնագրում խնդրում ենք նշել ERASMUS+, Palacky:
Դիմումների ընդունման վերջնաժամկետն է 2025 թվականի մայիսի 22-ը՝ ժամը 17:00-ն:
Ստորև ներկայացվում է անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը պրոֆեսորադասախոսական կազմի համար (փաստաթղթերն ընդունվում են միայն անգլերեն՝ pdf տարբերակով)՝
1. անձնագրի պատճեն,
2. ինքնակենսագրական (CV)՝ «Europass» ձևաչափով,
3. շարժունության համաձայնագիր (Staff Mobility Agreement for Teaching)՝ դասավանդման նպատակով (թեմա, նկարագիր, շարժունության նպատակները, ակնկալվող գործողությունները և այլն),
4. տեղեկանք՝ ԵՊՀ-ում աշխատելու վերաբերյալ,
5. ընդունող բուհից հրավեր-նամակ,
6. մոտիվացիոն նամակ
Հարցերի դեպքում և հավելյալ տեղեկությունների համար դիմել ԵՊՀ միջազգային կապերի բաժին (Կենտրոնական մասնաշենք, 4-րդ հարկ, 408 սենյակ):
Հեռ.՝ (+374 10) 554 641 (ներքին՝ 11-38):
Ծրագրի համակարգող՝ Հայկուհի Մկրտչյան